Առողջապահություն

Ազատ TV-ն ներկայացնում է առողջապահության ոլորտի կարևոր նորություններ, նորագույն հետազոտություններ և առողջության պահպանման միջոցներ։

  • Ուկրաինայում մեկ օրում գրիպից 2 մարդ է մահացել

    Ուկրաինայում մեկ օրում գրիպից 2 մարդ է մահացել

    Ուկրաինայում վերջին մեկ օրում գրիպի բարդացումներից մահացել է երկու մարդ, մահացածներից մեկը Ժիտոմիր քաղաքից տարեց տղամարդ է, մյուսը՝ Զապորոժիեից նորածին երեխա, հայտնել է Հանրային առողջության կենտրոնի բժիշկ-համաճարակաբան, ՍՇՎ բաժնի ղեկավար Օքսանա Արտեմչուկը:  «Երեկոյան մեկ տեղեկություն ենք ստացել, որ մահացել է մեկուկես ամսական երեխա: Լաբորատոր հետազոտությունները հաստատել են գրիպը: Մահացել է նաև Ժիտոմիրի տարեց բնակիչ: Այդ…

  • Հայաստանն առաջին անգամ կներկայացնի ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի ղեկավարի թեկնածու

    Հայաստանն առաջին անգամ կներկայացնի ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի ղեկավարի թեկնածու

    Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանն ընդունել է Սլովակիայի Հանրապետությունում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչ Թաթուլ Հակոբյանին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, վերջինս նախարարի պաշտոնակատարին ներկայացրել է մանրամասներ այս տարի սեպտեմբերին նախատեսավող ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանի գրասենյակի նոր ղեկավարի ընտրության վերաբերյալ: Նա նշել է, որ ԱՀԿ անդամ 53 երկրները իրավասու են ներկայացնելու թեկնածուներ: Առողջապահության նախարարության առաջարկով,…

  • Ստացվել են ահազանգեր «Տամիֆլյու» դեղամիջոցի վաճառքի հանման մասին

    Ստացվել են ահազանգեր «Տամիֆլյու» դեղամիջոցի վաճառքի հանման մասին

    SHANTNEWS-ը քաղաքացիներից ահազանգեր է ստանում, որ բուժհաստատություններին տրամադրված «Տամիֆլյու» դեղամիջոցը, չգիտես ինչպես, վաճառքի է հանվում, այլ կերպ ասած՝ վերավաճառվում է: Այս մասին խոսել ենք ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանի հետ: «Նախ, եկեք սկսենք այստեղից, որ «Տամիֆլյու» նշանակվում է ցուցված դեպքերում: Ինչու՞ եք գնում, այցելե՛ք բժշկի, կստանաք ձեր համապատասխան դեղորայքը, եթե…

  • Ինչպե՞ս տարբերել գրիպը հարբուխից․ պատմում է մասնագետը

    Ինչպե՞ս տարբերել գրիպը հարբուխից․ պատմում է մասնագետը

    Պետք է տարբերակել հարբուխը գրիպից: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը: «Հարբուխն ավելի թեթև է, ուղեկցվում է փռշտոցով, քթահոսությամբ և այլն: Իսկ գրիպի դեպքում, քանի որ ինտոքսիկացիան այստեղ ավելի արտահայտիչ է, բարձր ջերմության ֆոնին լինում են մկանացավեր, հոդացավեր, բարձր ջերմություն, ինչը կարող է պահպանվել 2-3 օր՝…

  • Շիրակի մարզի որոշ  բուժհաստատություններում հայտարարված է կարանտին

    Շիրակի մարզի որոշ բուժհաստատություններում հայտարարված է կարանտին

    Սուր շնչառական վարակիչ հիվանդություններով պայմանավորված՝ ապահովության նպատակով Շիրակի մարզի որոշ  բուժհաստատություններում կարանտին է  հայտարարված: Այս մասին հայտնում է Արմենպրեսը։Շիրակի մարզպետարանի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի Ժամանակավոր պաշտոնակատար Հասմիկ Պետրոսյանն ասել է, որ չնայած մարզում վիճակը վերահսկելի է, որոշ հաստատություններում խիստ հսկողություն է սահմանված՝ մարդկանց մուտքը հիվանդանոց սահմանափակված է, տեսակցությունները միայն հատկացված ժամերին է: Սուր…

  • Վրաստանում H1N1 վիրուսից 17 մարդ Է մահացել

    Վրաստանում H1N1 վիրուսից 17 մարդ Է մահացել

    N1H1 վիրուսով (այսպես կոչված «խոզագրիպ») պայմանավորված բարդացումների հետեւանքով Վրաստանում մահացել Է արդեն 17 մարդ: Այդ մասին հայտարարել Է Հիվանդությունների եւ հանրային առողջության վերահսկողության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն: Դրա հետ մեկտեղ, նրա խոսքով, գրիպով հիվանդացության ցուցանիշը վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն նվազել Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին: «Բարձրակետը դիտվել Էր դեկտեմբերի վերջին շաբաթվա…

  • Հայաստանում սուր շնչառական վարակներով հիվանդացությունն աճման միտում ունի. ՀՀ ԱՆ

    Հայաստանում սուր շնչառական վարակներով հիվանդացությունն աճման միտում ունի. ՀՀ ԱՆ

    Հանրապետությունում սուր շնչառական վարակներով (ՍՇՎ) հիվանդացությունն աճման միտում ունի: Դիմելիության ակտիվություն դիտվում է թե՛ պոլիկլինիկական, թե՛ ստացիոնար կազմակերպություններում: Հունվարի 14-ի դրությամբ՝ պոլիկլինիկական ծառայության դիմել է սուր շնչառական վարակներով 1080 հիվանդ, ստացիոնարներում բուժում է ստանում 837 քաղաքացի, որոնց 95%-ը երեխաներ են: Նախարարության մասնագետները շարունակում են իրականացնել մանկական նախադպրոցական հաստատություններում և դպրոցներում  շնչառական վարակներով հիվանդ երեխաների նկատմամբ հսկողությունը՝…

  • Ռուսաստանը Վրաստանի հետ սահմանին սանիտարական վերահսկողություն է սահմանում

    Ռուսաստանը Վրաստանի հետ սահմանին սանիտարական վերահսկողություն է սահմանում

    Հյուսիսային Օսիայի և Վրաստանի սահմանին «Վերին Լարս» անցակետում ուժեղացվել է սանիտարական և կարանտին հսկողությունը: Միջոցառումները ձեռնարկվել են Վրաստանում խոզի գրիպի տարածման պատճառով: Հյուսիսային Օսիայի սպառողական հսկողության դեպարտամենտը միջոցներ է ձեռնարկում Ռուսաստանի քաղաքացիների գրիպի H1N1 վիրուսով վարակվելու վտանգը նվազագույնի հասցնելու համար, հայտարարել է համաճարակային հսկողության բաժնի վարիչի պաշտոնոկատար Ֆաթիմա Բեկուզարովան: «Միակ բանը, որ մեր մասնագետների վերահսկողության…

  • Գրիպի դեղամիջոցի գինը ՀՀ-ում, Վրաստանում և այլ երկրներում

    Գրիպի դեղամիջոցի գինը ՀՀ-ում, Վրաստանում և այլ երկրներում

    Վրաստանի առողջապահության նախարար Դավիթ Սերգենկոն կոչ է արել դեղագործական ընկերություններին պատասխանատվություն ցուցաբերել և նվազեցնել գրիպի  H1N1 ենթատեսակի բուժման համար առաջարկվող «Տամիֆլյու» դեղամիջոցի գինը: Նախարարը նշում է, որ ընկերությունները հնարավորություն ունեն դա անել: Այս հակավիրուսային դեղի գինը Վրաստանում այս պահին 70-ից մինչև 99 լարի է: «Տամիֆլյուի» գինը հարևան երկրներում զգալիորեն տարբերվում է.– Ադրբեջանում այն արժե մոտ 70…

  • Սեզոնային գրիպի դեմ պատվաստվել է 6 ամսականից 5 տարեկան երեխաների 2.3%-ը

    Սեզոնային գրիպի դեմ պատվաստվել է 6 ամսականից 5 տարեկան երեխաների 2.3%-ը

    Հանրապետությունում 2019 թվականի հունվարի 10-ի դրությամբ սեզոնային գրիպի դեմ պատվաստվել է 6 ամսականից 5 տարեկան երեխաների 2.3%-ը, հղիների՝ 1.6%-ը, 65 տարեկանից բարձր տարիքի անձանց՝ 1.1%-ը, քրոնիկ հիվանդների՝ 6.9%-ը, փակ կազմակերպություններում գտնվող անձանց և սպասարկող անձնակազմի՝ 60.6%-ը: ՀՀ առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանի հավաստմամբ՝  բոլոր պոլիկլինիկաները և ամբուլատորիաները ապահովված են սեզոնային գրիպի դեմ…

  • Արսեն Թորոսյանն անակնկալ այց է կատարել պոլիկլինիկա

    Արսեն Թորոսյանն անակնկալ այց է կատարել պոլիկլինիկա

    Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանն այսօր անակնկալ այց է կատարել Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկա, որի տեսագրությունը տեղադրել է իր ֆեյսբուքյան էջում: Արսեն Թորոսյանը խոսել է տնօրենի հետ, շրջել սենյակներով և հետաքրքրվել այցելությունների, սեզոնային գրիպի դեմ պատվաստումների ու սուր շնչառական հիվանդություններով այցելողների ակտիվության մասին: Արսեն Թորոսյանին տեղեկացրել են, որ այցելությունների թիվը փոքր-ինչ ավելացել է, սակայն իրավիճակը…

  • Հիվանդանալու դեպքում դիմել տեղամասային պոլիկլինիկա, իսկ հիվանդ երեխաներին չուղարկել մանկապարտեզ, դպրոց

    Հիվանդանալու դեպքում դիմել տեղամասային պոլիկլինիկա, իսկ հիվանդ երեխաներին չուղարկել մանկապարտեզ, դպրոց

    ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հենց նոր խոսեցի Վրաստանի իմ գործընկեր Դավիթ Սերգեենկոյի հետ՝ կապված իրենց երկրում սուր շնչական վարակներով հիվանդացության հետ։ Նա ինձ տեղեկացրեց, որ իրավիճակը գտնվում է վերահսկողության տակ և համապատասխանում է սեզոնին։ Նաև տեղեկացրեց, որ արդեն կա հիվանդացության անկման միտում։ Մեր համապատասխան ստորաբաժանումները մշտական կապի մեջ են…

  • Վրաստանում խոզի գրիպն արդեն 13 մարդու կյանք է խլել

    Վրաստանում խոզի գրիպն արդեն 13 մարդու կյանք է խլել

    Վրաստանում վերջին մեկ ամսվա ընթացքում խոզագրիպի (H1N1 վիրուսի) զոհ է դարձել 13 մարդ, հայտնել է Rustavi հեռուստաընկերությունը: «H1N1 վիրուսի տարածման պատճառով երկրի բոլոր խոշոր կլինիկաները կարանտին են հայտարարել: Բուժհիմնարկներն աշխատում են արակարգ ռեժիմով, ըստ վերջին տեղեկատվության՝ լաբորատոր եղանակով հաստատված է H1N1 վիրուսով վարակվելու 162 դեպք, մահացել է 13 քաղաքացի, լաբորատոր եղանակով հաստատվել է մահվան տասը…

  • Կիպրոսի հայ համայնքի անդամներին խնդրել են ԴՆԹ-ի օրինակ հանձնել ուսումնասիրության համար

    Կիպրոսի հայ համայնքի անդամներին խնդրել են ԴՆԹ-ի օրինակ հանձնել ուսումնասիրության համար

    Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում Սուրբ Ծննդյան պատարագից հետո հայ համայնքի անդամներին խնդրել են ԴՆԹ-ի օրինակ հանձնել մի ուսումնասիրության համար, որը պարզելու է Կիպրոսի բնակչության գենետիկ կառուցվածքը։ Հայերը Սուրբ Ծնունդը նշում են հունվարի 6-ին։ Հետազոտությունն իրականացնող Կիպրոսի նյարդաբանության և գենետիկայի ինստիտուտն այդ օրն է ընտրել, որովհետև սպասվում է, որ Սուրբ Ծննդին ավելի շատ մարդ կհավաքվի, քան սովորական…