Տեխնոլոգիա

Ազատ TV-ն ներկայացնում է ՏՏ ոլորտի նորությունները՝ նոր տեխնոլոգիաներ, ստարտափներ, համաշխարհային ու տեղական տեխնոլոգիական զարգացումներ։

  • Հակոբ Արշակյանը հանդիպել է ՉԺՀ տրանսպորտի նախարարի հետ

    Հակոբ Արշակյանը հանդիպել է ՉԺՀ տրանսպորտի նախարարի հետ

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած պատվիրակության կազմում Չինաստանում գտնվող ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը հանդիպում է ունեցել ՉԺՀ տրանսպորտի նախարար Լի Սիաոփենգի հետ։ Հայտնում է ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության պաշտոնական կայքը։ Լի Սիաոփենգը Հակոբ Արշակյանին է ներկայացրել Չինաստանի տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված գործունեությունը, պատրաստակամություն հայտնել համագործակցելու մի շարք…

  • EasyPay ընկերությունը ներկայացրել է նույնականացման նոր՝ օնլայն եղանակ

    EasyPay ընկերությունը ներկայացրել է նույնականացման նոր՝ օնլայն եղանակ

    Այս տարի EasyPay ընկերությունը բոլորում է իր գործունեության հինգ տարին: Ընկերությունը ստեղծման առաջին օրվանից փորձել է ժամանակակից վճարային տեխնոլոգիաները և լուծումները ներդնել վճարահաշվարկային շուկայում՝ հաճախորդների համար ստեղծելով հարմարավետ պայմաններ իրենց առօրյա վճարումները կատարելու համար: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ընկերության տնօրեն Մհեր Առաքելյանը: EasyPay-ը գործունեությունը սկսել է 2014 թվականին՝ 100 վճարային տերմինալներով: Այժմ…

  • Apple-ը սկսել է սեփական բանկային քարտերի տրամադրումը

    Apple-ը սկսել է սեփական բանկային քարտերի տրամադրումը

    Apple ընկերությունը սկսել է սեփական բանկային քարտեր տրամադրել՝ թվիթերյան իր էջում գրել է բլոգեր Բեն Գեսկինը։ Մարտի վերջին Apple-ի ղեկավար Թիմ Կուկը և փոխնախագահ Ռաու Ջենիֆեր Բեյլին ներկայացրել են վիրտուալ վճարային Apple Card-ը։ Շնորհանդեսը անցկացվում է Կուպերտինոյում Սթիվ Ջոբսի թատրոնում։ Օգտատերն այն կարող է պատվիրել Apple Pay-ի միջոցով։ Քարտի տիրոջը միշտ հասանելի կլինի այն տեղեկատվությունը,…

  • Ստեղծվել է աշխարհում առաջին ճկվող էկրանով նոթբուքը

    Ստեղծվել է աշխարհում առաջին ճկվող էկրանով նոթբուքը

    Ներկայացվել է աշխարհում առաջին ճկվող էկրանով նոթբուքը: Այն ներկայացրել է Lenovo ընկերությունը, որը նշել է, որ դա դեռևս նախատիպն է: Լիարժեք թողարկումը կկայանա 2020 թվականին: Սարքն ունի 13,3-դյույմանոց ծալովի էկրան՝ 2K լուծաչափով և կողմերի 4:3 հարաբերակցությամբ: Ընկերության ներկայացուցչի խոսքով՝ նոթբուքը քաշը մեկ կիլոգրամը չի գերազանցում: Հայտնի է նաև, որ սարքն աշխատում է լիարժեք Windows 10-ի…

  • Հայաստանը զգալի առաջխաղացում է գրանցել տեխնոլոգիաների ոլորտում․ The Economic Times

    Հայաստանը զգալի առաջխաղացում է գրանցել տեխնոլոգիաների ոլորտում․ The Economic Times

    Հնդկական «The Economic Times» պարբերականը հոդված է հրապարակել Հայաստտանում ՏՏ ոլորտի մասին։ «Հայաստանը, որ հայտնի է իր հարուստ պատմությամբ և անկայուն անցյալով, Խորհրդային Միության փլուզումից հետո առնչվեց աղքատությանը, գործազրկությանն ու «ուղեղների արտահոսքին»: Բայց, չնայած տնտեսական լճացմանը, վերջին տասնամյակում Հայաստանը զգալի առաջխաղացում է գրանցել տեխնոլոգիաների ոլորտում, ինչը հույսեր է ներշնչում, որ սահմանափակ ռեսուրսներով երկիրը հետագայում կարող…

  • Facebook-ի համահիմնադիրը ցանկանում է մասնատել սոցիալական կայքը

    Facebook-ի համահիմնադիրը ցանկանում է մասնատել սոցիալական կայքը

    Facebook-ի համահիմնադիր Քրիս Հյուզը ցանկանում է «մասնատել» սոցիալական կայքը: Նա այդ հարցով դիմել է ԱՄՆ իշխանություններին: Այս մասին գրել է The New York Times պարբերականը: Հյուզը նշել է, որ այժմ Facebook-ը բոլորովին այնպիսին չէ, ինչպիսին ինքն ու Ցուկերբերգը պատկերացնում էին, երբ միասին նախագծում էին կայքը՝ Հարվարդի համալսարանի իրենց աշխատասենյակում: Համահիմնադիրը կարծում է, որ սոցցանցն այժմ…

  • Google-ը մշակել է «խելացի» տան սմարթ էկրաններ

    Google-ը մշակել է «խելացի» տան սմարթ էկրաններ

    Google-ը մշակել է, այսպես կոչված, «խելացի» տան Nest Hub Max կոչվող սմարթ էկրաններ, որոնք կարող են նույնականացնել տան անդամների դեմքերը: Սարքի շնորհանդեսը տեղի է ունեցել Կալիֆոռնիայի Մաունթին-Վյու քաղաքում: Սենսորային էկրանի տրամագիծը 25,4 սանտիմետր է: Այն վաճառքի կհանվի ԱՄՆ-ում, Կանադայում, Մեծ Բրիտանիայում ու կարժենա 229 դոլար:

  • Facebook-ը գովազդ դիտելու համար կվճարի իր օգտատերերին

    Facebook-ը գովազդ դիտելու համար կվճարի իր օգտատերերին

    Facebook-ը մշակում է սեփական stablecoin կրիպտոարժույթը, որը կդառնա վճարման համակարգի հիմքը, այս մասին գրում է The Wall Street Journal-ը։ Պարբերականի տվյալներով՝ կազմակերպությունն արդեն բանակցություններ է տարել Visa-ի, Mastercard-ի և First Data-ի այլ վճարման խոշոր օպերատորների հետ թոքենների ամրացման համար 1 միլիարդ դոլար ներդնելու վերաբերյալ։ Բացառված չէ, որ սոցիալական ցանցը կարող է իր օգտատերերին գովազդ դիտելու համար վճարի, որի սկզբունքը նման…

  • Google ընկերությունը նոր մոդելի սմարթֆոններ է թողարկել

    Google ընկերությունը նոր մոդելի սմարթֆոններ է թողարկել

    Google ընկերությունը թողարկել է սմարթֆոնների նոր մոդելներ` Pixel 3A և 3A Plus: Սմարթֆոնները վաճառքի կհանվեն հենց այսօրվանից: Դրանց գինը սկսվում է 400 դոլարից: Հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Կալիֆորնիայում ընթացող IT տեխնոլոգիաներին նվիրված տարեկան համաժողովի ժամանակ:

  • ՀՀ նախագահի հրավերով Հայաստան կժամանի ֆրանսիական «Դասո սիստեմս» ընկերության պատվիրակությունը

    ՀՀ նախագահի հրավերով Հայաստան կժամանի ֆրանսիական «Դասո սիստեմս» ընկերության պատվիրակությունը

    Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով Հայաստան կայցելի ֆրանսիական հայտնի «Դասո սիստեմս» («Dassault systemes») ընկերության պատվիրակությունը, որի կազմում են ընկերության փոխնախագահ, Քրիստիան Նաղդանը և ակադեմիական ծրագրերի գլխավոր տնօրեն Զևիեր Ֆոժերը: 2018 թվականի նոյեմբերին, ինչպես նաև 2019 թվականի փետրվարին Ֆրանսիա կատարած աշխատանքային այցերի շրջանակում նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպումներ էր ունեցել ընկերության ղեկավարության հետ՝ առաջարկելով դիտարկել համագործակցության հնարավորությունները:…

  • Հակոբ Արշակյանը ընդունել է գերմանական «Fraunhofer» կազմակերպության պատվիրակությանը

    Հակոբ Արշակյանը ընդունել է գերմանական «Fraunhofer» կազմակերպության պատվիրակությանը

    Արշակյանը ընդունել է 72 գիտահետազոտական ինստիտուտներ միավորող «Fraunhofer» կազմակերպության նախագահության անդամ, Եվրոպական քաղաքականության և բիզնես զարգացման հարցերով տնօրեն, դոկտոր Յենս-Գյունտեր Նոյգեբաուերի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ նախարարը նշել է, որ անչափ կարևոր է համարում գերմանական ընկերությունների մասնակցությունը Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ծրագրերում և գործընկերային նոր հարաբերություններ հաստատելու հնարավորությունները։ Հակոբ Արշակյանը «Fraunhofer» կազմակերպության պատվիրակությանը ներկայացրել է բարձր տեխնոլոգիական…

  • Facebook-ից և Instagram-ից Ռուսաստանի և Ուկրաինայի հարաբերությունների ուղղությամբ կենտրոնացված 100 օգտահաշիվ է հեռացվել

    Facebook-ից և Instagram-ից Ռուսաստանի և Ուկրաինայի հարաբերությունների ուղղությամբ կենտրոնացված 100 օգտահաշիվ է հեռացվել

    Facebook-ի կիբերանվտանգության վարչության ղեկավար Նաթանիել Գլեյշերի ուղերձում ասվում է, որ շուրջ 100 օգտահաշիվ է հեռացվել Facebook և Instagram սոցցանցերից, որոնք կենտրոնացված են եղել Ռուսաստանի և Ուկրաինայի հարաբերությունների ուղղությամբ Հաղորդվում է, որ օգտահաշիվների հեռացման պատճառը ոչ արժանահավատ տեղեկություններ տարածելն է եղել։ Հեռացվել է 97 օգտահաշիվ, խումբ և էջ։ «Մենք մշտապես աշխատում ենք գործունեության այդ տեսակը հայտնաբերելու…

  • Ամստերդամի ծրագիրը էլեկտրամոբիլների վերաբերյալ

    Ամստերդամի ծրագիրը էլեկտրամոբիլների վերաբերյալ

    Ամստերդամի մունիցիպալիտետը հրապարակել է ծրագիր, համապատասխան որի 2030 թվականից մուտքը քաղաք փակ կլինի ավտոտրանսպորտի բոլոր տեսակների համար, բացառությամբ՝ էլեկտրամոբիլների: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ֊ը։ Ինչպես հայտնել է Dutchnews լրատվական պորտալը, տեղական իշխանությունները կարծում են, որ այդ քայլը թույլ կտա քաղաքացիների կյանքի տևողությունն ավելացնել երեք ամսով։ Տեղեկացնում են,որ արդեն 2020 թվականից կարգելվի այն դիզելային ավտոմեքենաների մուտքը…

  • Հակոբ Արշակյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի գլխավորած պատվիրակությանը

    Հակոբ Արշակյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի գլխավորած պատվիրակությանը

    ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Դեյվիդ Միլեի գլխավորած պատվիրակությանը։ Խոսելով տնտեսության զարգացման և առաջընթացին միտված ՀՀ կառավարության առաջնահերթություններից՝ նախարարն առանձնացրել է բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ ընդգծելով, որ ՀՀ կառավարությունն առանձնակի ուշադրություն է դարձնում այդ ոլորտի զարգացմանը։ Հակոբ Արշակյանը ընդգծել է Հայաստանի տեխնոլոգիական ներուժը, հայ մասնագետների յուրահատուկ ընդունակություններն…

  • Կոտայքի մարզի մի քանի դպրոցներ միացել են «Արմաթ» լաբորատորիաների ցանցին

    Կոտայքի մարզի մի քանի դպրոցներ միացել են «Արմաթ» լաբորատորիաների ցանցին

    Աբովյանի Վ.Համբարձումյանի անվան թիվ 10 հիմնական դպրոցում հիմնադրվեց «Արմաթ» ինժեներական լաբորատորիան, որի հիմնումը, ի թիվս մարզի 12 դպրոցների, նախատեսված էր վերջերս մարզպետի և «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ՀԿ-ի միջև կնքված հուշագրի շրջանակներում: Դպրոցից տեղեկացրին, որ լաբորատորիայի բացումը տեղի է ունեցել ապրիլի 3-ին.բնականոն գործունեության համար այն հագեցվել է անհրաժեշտ գույքով և նպաստավոր պայմաններ են ստեղծվել աշակերտներին…