Տեխնոլոգիա
Ազատ TV-ն ներկայացնում է ՏՏ ոլորտի նորությունները՝ նոր տեխնոլոգիաներ, ստարտափներ, համաշխարհային ու տեղական տեխնոլոգիական զարգացումներ։
Հայաստանում աճել է տեղային կիբերսպառնալիքների ենթարկված կորպորատիվ օգտատերերի բաժինը
«Կասպերսկի Լաբորատորիա»-ի` Հայաստանի ներկայացուցչությունից հայտնում են, որ Հայաստանի կորպորատիվ օգտատերերի բաժինը, որը բախվել է տեղային կիբերսպառնալիքների, 2017 թվականի 26,37%-ից 2018 թվականին աճել է մինչև 32,39%։ Եթե Ադրբեջանում այդ ցուցանիշը նույնպես աճել է 30,33%-ից մինչև 33,22%, ապա Վրաստանում գրանցվել է նվազում 2017 թվականի 28,33%-ից մինչև 2018 թվականի 22,90% ցուցանիշը։ Փորձագետները նշում են, որ տեղային սպառնալիքների թվից…
Samsung Galaxy S10-ի ամրությունը ստուգող թեստ են իրականցրել
Կենցաղային տեխնիկայի և Էլեկտրոնիկայի համար ընդլայնված երաշխիքով ծառայությունների տրամադրման բնագավառում մասնագիտացող SquareTrade ընկերությունը, մի քանի թեստ է անցկացրել Samsung-ի Galaxy S10 ֆլագմանական շարքի երեք սմարթֆոնների համար: Համապատասխան տեսանյութը հրապարակված է YouTube-ում: Երեք դիվայսները վեց ֆուտ (182,88 սանտիմետր) բարձրությունից կարծր ճանապարհային ծածկույթի վրա են նետել կորպուսի դիմերեսով և դարձերեսով: Դրանք բոլորն էլ թե՛ երեսով, թե՛ դարձերեսով…
Facebook-ի խափանումից հետո գործադիր տնօրեններ են հրաժարական տվել
Facebook սոցիալական ցանցի գործադիր տնօրեն Քրիս Քոքսը և WhatsApp-ի փոխտնօրեն Կրիս Դանիելսը հրաժարական են տվել, գրում է korrespondent-ը: «Մեծ տխրությամբ պետք է հաղորդեմ, որ 13 տարի անց ես հեռանում եմ ընկերությունից»,- գրել է տնօրեններից մեկը: Նա չի նշել, թե ինչու է լքում ընկերությունը. նա իր երախտագիտությունն է հայտնել հիմնադիր Մարկ Ցուկերբերգին: Մյուս տնօրենը ևս գրառում…
WhatsApp-ում նոր գործառույթ է հայտնվել
WhatsApp մեսենջերի մշակողները նոր գործառույթ են թեստավորում, որը թույլ է տալիս որոշել պատկերների իսկությունը: Օգտատերերից մեկը 2.19.73 թարմացման մեջ նկատել է «նկարով որոնելու» հնարավորություն: Նոր գործառույթի շնորհիվ հնարավոր կլինի պատկերը բեռնել Google և ստուգել՝ այն մոնտաժված չէ արդյոք, ինչպես նաև գտնել նման նկարներ: Գործառույթն առայժմ հասանելի չէ: Ընկերությունից մեկնաբանություններ չեն տվել:
Խնդիրներ Ֆեյսբուքի հետ
Ֆեյսբուքի թվիթերյան էջում կատարվել է գրառում, որում մասնավորապես ասվում է. «Մենք տեղեկացված ենք, որ որոշ մարդիկ ներկա պահին խնդիրներ են ունենում ֆեյսբուքյան ընտանիքի հավելվածներին միանալու հետ կապված։ Մենք աշխատում ենք լուծելու հարցը հնարավորինս արագ»։ Այնուհետև հավելել են. «Վստահեցնում ենք, որ խնդիրը կապված չէ DDoS հարձակման հետ»։ We're focused on working to resolve the issue as…
«Թվիթեր»-ը հասանելի է դարձնում նոր՝ փորձարարական հավելված
«Թվիթեր»-ը պատրաստվում է թողարկել նոր առաջարկ՝ նախատեսված հաղորդագրություններով փոխանակման համար: Այս նոր առաջարկն այսօրվանից արդեն հասանելի կդառնա թեստավորման համար: Այս մասին գրում է Tech Crunch-ը: Twtter-ն առաջին անգամ ներկայացվել է այս տարվա հունվարին`կոնֆերանսի ժամանակ: Այն նպատակ ունի Twitter-ի օգտատերերին առաջարկել ավելի փորձարարական աշխատանքային տարածք, որտեղ ընկերությունը կարող է փորձել նոր գաղափարներ իր հանրային ցանցից դուրս,…
ՀՀ կապի, տրանսպորտի և ՏՏ նախարարությունը Youtube-ի հայաֆիկացման հարցով աշխատանքային խումբ կստեղծի
ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Հակոբ Արշակյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է օնլայն տեղեկատվական հարթակների՝ YouTube-ի, Google-ի հայաֆիկացման հարցին՝ կարևորելով երիտասարդ բլոգերների նախաձեռնողականությունը: «Մեր մոտ նախաձեռնողականությունը միշտ ողջունվել է, և շատ կարևոր է, որ մեր հանրությունը, բլոգերները, ովքեր շահառուն են յութուբի հայաֆիկացման մասով, կարևոր է, որ վեր հանեցին: Հոլովակներ էին ստեղծել, գրագետ մատուցեցին, աշխատանքային…
Apple-ը կարող է ներկայացնել երկու նոր ծառայություն
Apple կորպորացիան, ինչպես սպասվում Է, մարտի 25-ին կներկայացնի հոսքային հեռուստատեսության եւ նորությունների վերաբերյալ ծանուցման նոր ծառայություններ: Այդ մասին մարտի 11-ին հայտնել Է The Verge ինտերնետ-պորտալը: Ընկերությունը հայտարարել է, որ մարտի 25-ին մտադիր Է անցկացնել շնորհանդես, իսկ թե ինչ է մտադիր նա ցուցադրել, պաշտոնապես չի ճշտվում: Հայտարարության մեջ միայն ասվում Է, որ գալիս է «շոուի ժամանակը»:…
Google ը խնդրել է օգտատերերին թարմացնել Chrome-ը` վտանգավոր խոցելիությունից ազատվելու համար
Google ը խնդրել է օգտատերերին թարմացնել Chrome-ը` վտանգավոր խոցելիությունից ազատվելու համար: Այն թույլ է տալիս հաքերներին հեռակառավարման միջոցով բրաուզերում ներդնել վտանգավոր կոդ: Բրաուզերը թարմացնելու համար պետք է սեղմել վերևի աջ անկյունի երեք գծերի վրա, այնուհետև ընտրել «Справку» և «О браузере Google Chrome» տողերը: Բրաուզերի ակտուալ տարբերակը, որտեղ ուղղված է սխալը՝ 72.0.3626.121-ն է: Նման խնդիրներից ազատվելու…
Բիլ Գեյթսն անվանել է մոտ ապագայի 10 բեկումնային տեխնոլոգիաները
Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը MIT Technology Review-ի համար կազմել է 10 առաջադեմ տեխնոլոգիաների ամենամյա ցանկը, որոնք ապագայում կազդեն մարդկության զարգացման վրա: Գեյթսը դրանք բաժանել է 3 կատեգորիայի՝ կլիմայի փոփոխություն, առողջապահություն և արհեստական բանականություն: 1. Ճկուն ռոբոտներ: Այս ռոբոտներից մեկը OpenAI-ի ստեղծած Dactyl-ն է: Ճարտարագետները նեյրոնային ցանցի հիման վրա աշխատող ռոբոտը հագեցրել են տեսախցիկներով, տվիչներով և…
«բջջայիններով զոմբիների» անվտանգության համար հատուկ հետիոտնային անցումներ են տեղադրեվել
Թել Ավիվում փորձարարության համար հետիոտնային անցումներից մեկի վրա տեղադրել են լուսադիոդային գծեր, որպեզի «բջջայիններով զոմբիներն» անվտանգ լինեն: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը: Նշվում է, որ բարելավված «հետիոտնային անցումը» հայտնվել է, որպեսզի պաշտպանի հեռախոսներով տարված և մեքենայի տակ ընկնելու վտանգի ենթարկվող անցորդներին: «Առաջին լուսադիոդային գծերը մեր երկրում հայտնվել են Թել Ավիվի կենտրոնում, որպեսզի…
Ճապոնիան մտադիր է զբաղվել կիբեռահաբեկչության հակազդման կառույցի ստեղծմամբ
Ճապոնիայի կառավարությունը մտադիր Է զբաղվել կիբեռահաբեկչության հակազդման՝ Ասիայում առաջին բազմազգ կառույցի ստեղծմամբ: Դրան անդամակցելու առաջարկությունը ենթադրվում Է ուղարկել ԱՄՆ, Ավստրալիա, Հնդկաստան, Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) անդամ երկրներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 11-ին հայտնել Է Nikkei թերթը: Տոկիոն, թերթի տվյալներով՝ նաև կարեւոր Է համարում Ռուսաստանի և Չինաստանի մասնակցությունը նոր համակարգին: Այդ կառույցի…
Ֆրանսիայում արտասովոր թիթեռ-ռոբոտ են ստեղծել
Ֆրանսիայում ինժեներ Էդվին Վանը յուրօրինակ թիթեռ ռոբոտ է ստեղծել։ Սարքավորումն անվանել են MetalFly և այն կարող է շուրջ 150 դոլար արժենալ։ Այն ամբողջությամբ նմանակում է իրական թիթեռի շարժումները։ Էդվին Վանը նշել է, որ իր նորույթը փաստացի դրոն անվանել չի կարելի։ Թիթեռ ռոբոտն ունի 19 սմ երկարություն և 29 սմ լայնություն։ Այն կառավարվում է հեռակառավարման վահանակի…
Հայաստանն առանձին տաղավարով կմասնակցի Viva Technology 2019 միջոցառմանը
Փարիզում մայիսի 16-18-ը տեղի կունենա Viva Technology 2019` Եվրոպայում տեխնոլոգիական ոլորտի խոշորագույն միջոցառումներից մեկը, որին առանձին տաղավարով մասնակցելու է նաև Հայաստանը։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը: «ՀՀ տեխնոլոգիական ոլորտի զարգացումները ներկայացնելու, նոր հնարավորություններ ստեղծելու և աշխարհի առաջատար կազմակերպությունների հետ մեկտեղ նորարարությունների կենտրոնում գտնվելու…
Tesla-ի նոր տեխնոլոգիան թույլ կտա Էլեկտրամոբիլները լրալիցքավորել 15 րոպեում
Էլեկտրամոբիլների ամերիկյան արտադրող Tesla Inc-ը պնդում Է, որ իր նոր տեխնոլոգիան թույլ կտա էլեկտրաքառերի լրալիցքավորման ժամանակը կրճատել մինչեւ 15 րոպե, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ինչպես ասված Է Tesla-ի հաղորդագրության մեջ, Supercharger V3 նոր համակարգերն արդեն տեղակայված են Կալիֆոռնիայի նահանգի Ֆրիմոնտում եւ աստիճանաբար կհայտնվեն մյուս տարածաշրջաններում: Առայժմ դրանք կարող են օգտագործել միայն Tesla Model 3 ավտոմոբիլները, սակայն…














