Տեխնոլոգիա
Ազատ TV-ն ներկայացնում է ՏՏ ոլորտի նորությունները՝ նոր տեխնոլոգիաներ, ստարտափներ, համաշխարհային ու տեղական տեխնոլոգիական զարգացումներ։
Startup Boost Weekend մրցույթն ընդունում է հայտեր
Դեկտեմբերի 1-2-ը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում կկայանա ձեռներեցությունը խթանելուն ու ուսանողների քաջալերմանը նվիրված Startup Boost Weekend 48-ժամյա մրցույթը: Մրցույթը կազմակերպվում է տեխնիկական եւ ոչ տեխնիկական կրթություն ունեցող ուսանողների շրջանում բարձր մակարդակի պրակտիկ հմտություններ ձեւավորելու նպատակով: Կարող են դիմել ծրագրավորողները, դիզայներները, մարքեթոլոգները եւ այլ մասնագետներ: Հետաքրքրված ուսանողները կարող են մինչեւ նոյեմբերի 28-ը գրանցվել Breedge հարթակով, որը Startup…
Ամփոփվել են Inspired By Her Academy նախագծի արդյունքները
«Ռոստելեկոմ» ընկերության աջակցությամբ ամփոփվել է օգոստոսին մեկնարկած եւ Հայաստանում առաջին անգամ իրականացվող Inspired by Her (IBH) Academy նախագիծը: Մասնակիցները ներկայացրել են իրենց գաղափարների հիման վրա ստեղծված գործարար նախագծերը, իսկ լավագույն մասնակիցը ստացել է հատուկ մրցանակը։ Բացի Հայաստանից՝ ծրագիրն իրականացվել է նաեւ Աֆղանստանում, Պակիստանում եւ շուտով կմեկնարկի Մեծ Բրիտանիայում։ Նախագիծն իրականացվել է երեք փուլով։ Առաջին փուլում…
Facebook-ի ստեղծած անկախ մարմինը կորոշի, թե որ կոնտենտը ջնջել
Facebook-ը կստեղծի անկախ մարմին, որը կօգնի ընտրել, թե սոցիալական ցանցի որ հրապարակումներն է պետք հեռացնել: Այս մասին հայտարարել է Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը: Նա նշել է, որ անկախ մարմինը կօգնի գտնել այն հրապարակումները, որոնք խախտում են Facebook-ի կանոնները: Անկախ մարմինը թեստային տարբերակով կսկսի գործել 2019թ. սկզբին եւ կզբաղվի օգտատերերի բողոքների ուսումնասիրությամբ: Մարկ Ցուկերբերգի խոսքով՝ նորաստեղծ մարմինը կունենա…
Google-ի ինքնավար մեքենաներով տաքսի ծառայությունը կարող է գործարկվել դեկտեմբերին
Bloomberg-ի տեղեկություններով, դեկտեմբերին Google-ին պատկանող Waymo ընկերությունը կգործարկի ինքնավար ավտոմեքենաներով սեփական տաքսի ծառայությունը: Waymo-ում թեմայի շուրջ պաշտոնական մանրամասներ դեռ չեն հաղորդում: Հայտնի չէ, թե ինչ անուն կունենա ծառայությունը, որքան կարժենա դրանից օգտվելը: Նշվում է, որ սկզբում ծառայությունը հասանելի կդառնա Արիզոնա նահանգի Ֆենիքս քաղաքում, որտեղ էլ 2017թ.-ից այն թեստավորման փուլում է: Ընդհանուր առմամբ, ծառայությունը թեստավորում է…
Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) հայտարարել է Հեռանկարային լուծումների կենտրոնի (ASCENT) գործարկման մասին:
Կենտրոնը հիմնադրվել է որպես գիտահեն կազմակերպությունների ստեղծման եւ զարգացման բազմաֆունկցիոնալ հարթակ: FAST-ում նշել են, որ ծրագրի առաջին փուլը ներառելու է տվյալագիտության (data science), մեքենայական ուսուցման (machine learning) եւ արհեստական բանականության (artificial intelligence) ուղղությունները: «Կենտրոնը ոլորտի մասնագետներին առաջարկում է մրցունակ աշխատավարձ: Յուրաքանչյուր լուծման կամ նախատիպի վրա աշխատող հետազոտողները մասնաբաժին կստանան նաեւ ստեղծվող կազմակերպություններում»,- ընդգծել են FAST-ում:…
Կին խոսնակները՝ ՏՏ ոլորտում երազանքի աշխատանք գտնելու մասին
Նոյեմբերի 14-ին Երևանում՝ Girls in Tech-ի հայաստանյան մասնաճյուղի եւ IE միջազգային բիզնես դպրոցի նախաձեռնությամբ, կայացել է Tech&Bsuiness Talks միջոցառումը, որի թեման էր՝ «Ինչպես գտնել երազանքի աշխատանքը տեխնոլոգիաների ոլորտում»: Միջոցառմանը մասնակցել են բացառապես կին խոսնակներ, մասնավորապես՝ SoloLearn հայկական ստարտափի համահիմնադիր եւ ղեկավար Եվա Հյուսյանը, Microsoft ընկերության տարածաշրջանային ղեկավար Ասյա Դալլաքյանը, Dell ընկերության տարածաշրջանային ղեկավար Իրինա Վոլկը…
Ներկայացվել է Հայաստանի բլոկչեյն պոտենցիալը
Այսօր Երևանում մեկնարկել է Chainpoint 18 միջազգային բլոկչեյն համաժողովը, որին մասնակցում է շուրջ 350 մասնակից եւ 35-ից ավելի խոսնակ՝ 20 երկրներից: Երկօրյա միջոցառման կազմակերպիչ Nooor բլոկչեյնի հայկական ասոցիացիայի նախագահ Վիգեն Առուշանյանը նշել է, որ ասոցիացիան կենտրոնանում է չորս ռազմավարական ուղղությունների վրա՝ տեխնոլոգիական համայնքի ձևավորում, կրթական ծրագրերի իրականացում, կարգավորող քաղաքականության մշակում, աջակցություն գործարարությանը: Նրա խոսքով՝ համաժողովի…
Facebook-ը նոր հավելված է գործարկել
Facebook-ը գործարկել է Lasso հավելվածը, որի միջոցով օգտատերերը կարող են ձայնագրության տակ երգել ու պարել և կիսվել ստացված 15 վայրկյանանոց տեսահոլովակներով: Lasso-ն հասանելի է AppStore-ում եւ Google Play-ում: Հավելվածում առկա է խոշոր երաժշտական գրադարան եւ մեծ քանակությամբ աուդիո էֆեկտներ: Հավելվածը հնարավորություն է տալիս բաժանորդագրվել օգտատերերի թարմացումներին, հեշթեգերի միջոցով կոնտենտ որոնել: Առանձին էջում նաեւ կարելի է…
Անօդաչու թռչող սարքերի լիցքավորում լազերային ճառագայթի միջոցով
Շվեյցարիայի Լոզան քաղաքի դաշնային պոլիտեխնիկական դպրոցում (EPFL) մշակում են օդում լազերի օգնությամբ անօդաչու թռչող սարքերի (ԱՕԹՍ) լիցքավորման տեխնոլոգիա: Համակարգի հանգուցային բաղադրիչը սեփական լաբորատորիայում աճեցված արհեստական ալմաստն է, որի շնորհիվ լազերային ճառագայթը բավականին հզոր է դառնում, որպեսզի էներգիայով սնուցի զգալի տարածության վրա գտնվող մուլտիկոպտյորը: Ինչպես իր կայքում նշում է EPFL-ը, այդ տեխնոլոգիան կարող է օգտագործվել նաեւ…
Ծրագրավորման լեզուների նոյեմբեր ամսվա վարկանշային աղյուսակ
TIOBE կայքը հրապարակել է ծրագրավորման լեզուների ամենամսյա վարկանշային աղյուսակը, որը հիմնված է որոնողական համակարգերում լեզուների անունները պարունակող հարցումների ընդհանուր հաշվարկի վրա։ 2017թ․ նոյեմբերից առաջին քառյակը մնացել է անփոփոխ՝ Java, C, C++ և Python։ Յոթերորդից հինգերորդ տեղ է բարձրացել Visual Basic.Net-ը։ Լեզուների նոյեմբերյան վարկանիշ Մեկ տարվա ընթացքում մեծ փոփոխություն է գրանցվել Swift-ի և Objective-C-ի մոտ, որոնք բարձրացել են 8 հորիզոնականներով, իսկ MATLAB-ն ու Assembly-ն իջել…
Ներկայացվել է նոր ՏՏ-համալիրի նախագիծը
«Դալան թեքնոլոջիս» խմբի ղեկավար Արմեն Տեր-Տաճատյանն այսօր Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանին եւ Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանին ներկայացրել է Ծիծեռնակաբերդի խճուղուն հարող տարածքում ՏՏ տեխնոլոգիաների ոլորտում աշխատող կազմակերպությունների համար նախատեսվող համալիրի նախագիծը: Արմեն Տեր-Տաճատյանն ասել է, որ Հայաստանում գերակա հանդիսացող այս ոլորտի ընկերությունների գործունեության համար ֆիզիկական ենթակառուցվածքներ գրեթե չկան: ՏՏ ոլորտում աշխատող կազմակերպությունները հիմնականում…











