Կին խոսնակները՝ ՏՏ ոլորտում երազանքի աշխատանք գտնելու մասին

Ամենադիտվածներ

Կին խոսնակները՝ ՏՏ ոլորտում երազանքի աշխատանք գտնելու մասին

Նոյեմբերի 14-ին Երևանում՝ Girls in Tech-ի հայաստանյան մասնաճյուղի եւ IE միջազգային բիզնես դպրոցի նախաձեռնությամբ, կայացել է Tech&Bsuiness Talks միջոցառումը, որի թեման էր՝ «Ինչպես գտնել երազանքի աշխատանքը տեխնոլոգիաների ոլորտում»:

Միջոցառմանը մասնակցել են բացառապես կին խոսնակներ, մասնավորապես՝ SoloLearn հայկական ստարտափի համահիմնադիր եւ ղեկավար Եվա Հյուսյանը, Microsoft ընկերության տարածաշրջանային ղեկավար Ասյա Դալլաքյանը, Dell ընկերության տարածաշրջանային ղեկավար Իրինա Վոլկը և IE բիզնես դպրոցի պրոֆեսոր Քրիստինա Ստատոպուլոսը:

Քրիստինա Ստատոպուլոսը, ով նաև Google ընկերության Մադրիդի գրասենյակի աշխատակից է, ներկայացրել է տեխնոլոգիաների ոլորտում կանանց տեղի և դերի հետ կապված խնդիրները, որոնք առկա են ողջ աշխարհում: Նա խոսել է երազանքի աշխատանք գտնելու իր տեսլականի մասին, կիսվել Google-ում աշխատանքի ընթացքում ձեռք բերած փորձով:

Իրինա Վոլկը պատմել է, որ սարսափելի դժվար չէ հայտնվել այնպիսի ընկերություններում, ինչպիսիք են Microsoft-ը կամ Dell-ը, թեև ոլորտում դեռ առկա են ենթագիտակցական կողմնակալություններ կանանց նկատմամբ:

«Մի զբաղվեք բիզնեսով, եթե իսկապես չեք սիրում ձեր սկսածը»,- նշել է Եվա Հյուսյանը, քանի որ, ըստ նրա, ադրենալինի քանակը շատ մեծ է, իսկ եթե միջազգային մի բան ես անում, ապա դա ուղղակի խենթություն է և պետք է իսկապես սիրես դա: «Մի փոքր ավելի լավը եղեք ձեր գործում, քան տղամարդիկ, և բոլոր դռները կբացվեն ձեր առջև», – մասնակիցներին խորհուրդ է տվել նա:

Ասյա Դալլաքյանն էլ իր փորձից ելնելով՝ խորհուրդ է տվել չվախենալ սեղանի շուրջ նստել տղամարդկանց հետ՝ ինչպես հավասարը հավասարի, քանի որ հաճախ կանայք շատ ավելին են կարողանում:

Միջոցառման ընթացքում խոսվել է նաև կանանց ինքնավստահության պակասի, ինչպես նաև մենթորներ և հատկապես տղամարդ մենթորներ ունենալու առավելությունների մասին:

Աղբյուր՝ itel.am

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();