fbpx
ՏՏ

Facebook-ի ստեղծած անկախ մարմինը կորոշի, թե որ կոնտենտը ջնջել

Facebook-ը կստեղծի անկախ մարմին, որը կօգնի ընտրել, թե սոցիալական ցանցի որ հրապարակումներն է պետք հեռացնել:

Այս մասին հայտարարել է Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը:

Նա նշել է, որ անկախ մարմինը կօգնի գտնել այն հրապարակումները, որոնք խախտում են Facebook-ի կանոնները:

Անկախ մարմինը թեստային տարբերակով կսկսի գործել 2019թ. սկզբին եւ կզբաղվի օգտատերերի բողոքների ուսումնասիրությամբ:

Մարկ Ցուկերբերգի խոսքով՝ նորաստեղծ մարմինը կունենա երկու նպատակ՝ մարդկանց արտահայտվելու հնարավորություն տալ եւ ապահովել անվտանգությունը:

Աղբյուր՝ itel.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ