Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) հայտարարել է Հեռանկարային լուծումների կենտրոնի (ASCENT) գործարկման մասին:

Ամենադիտվածներ

Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) հայտարարել է Հեռանկարային լուծումների կենտրոնի (ASCENT) գործարկման մասին:

Կենտրոնը հիմնադրվել է որպես գիտահեն կազմակերպությունների ստեղծման եւ զարգացման բազմաֆունկցիոնալ հարթակ:

FAST-ում նշել են, որ ծրագրի առաջին փուլը ներառելու է տվյալագիտության (data science), մեքենայական ուսուցման (machine learning) եւ արհեստական բանականության (artificial intelligence) ուղղությունները:

«Կենտրոնը ոլորտի մասնագետներին առաջարկում է մրցունակ աշխատավարձ: Յուրաքանչյուր լուծման կամ նախատիպի վրա աշխատող հետազոտողները մասնաբաժին կստանան նաեւ ստեղծվող կազմակերպություններում»,- ընդգծել են FAST-ում:

ASCENT-ում ընկերության ստեղծման գործընթացը կանցնի հետեւյալ շրջափուլերով:

Ուսումնասիրություն – այս փուլում խմբերն ինտենսիվ կաշխատեն՝ ստեղծելու կրեատիվ հետազոտական գաղափարներ, որոնք ապագայում նորարար լուծումների հիմք կդառնան: Գաղափարներն անընդհատ կֆիլտրվեն եւ կկատարելագործվեն՝ ուսումնասիրության գործընթացում: Պոտենցիալ ոչ ավանդական նորարարությունները հետագայում կհամեմատվեն արդեն գոյություն ունեցող լուծումների հետ, ինչի արդյունքում շուկայում նոր իրավիճակ կստեղծվի:

ProtoCo – այս փուլում կիրականացվի գաղափարի իրագործելիության հետազոտություն եւ թեստավորում: Շրջափուլի ավարտին կամ գաղափարը կմերժվի, կամ, հաջողության դեպքում, կստեղծվի դրա նախատիպը եւ կպատենտավորվի: Հիմնական հետազոտական թիմին կմիանան հատուկ փորձ ունեցող նոր անդամներ, որոնք հարկավոր են հիպոթեզային լուծման իրականացման համար: Նախատիպի պատրաստ լինելուն պես կձեւավորվի ավելի մեծ թիմ, որում կներառվեն նաեւ բիզնես անդամներ:

NewCo – սա այն փուլն է, երբ ընկերությունը հաստատված է որպես ներքին վենչուրային նախաձեռնություն՝ ASCENT-ի ղեկավարությամբ: Նպատակն է ստեղծել պրոդուկտ եւ հարթակի զարգացման պլան, ինչպես նաեւ հավաքել ավելի մեծ թիմ: Այս փուլում ընկերությունը սկսում է լրացուցիչ ներդրումներ հավաքագրել:

Վենչուր – այս փուլում ընկերությունը ցուցաբերում է ադեկվատ վաճառքներ իրականացնելու, աճելու եւ զարգանալու կարողություն: Հնարավոր են գործադիր տնօրենի եւ այլ ղեկավար պաշտոնյաների փոփոխություններ, քանի որ ընկերությունը աճում է եւ, հետեւաբար, նոր պահանջներ են դրվում բարձրաստիճան ղեկավարների առաջ:

FAST-ում հավելել են, որ կենտրոնում առկա են թափուր աշխատատեղեր հետազոտողների/ավագ հետազոտողների, հետազոտական թիմի ղեկավարների համար:

Աղբյուր՝ itel.am

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();