Զինված Ուժեր
Ազատ TV-ն ներկայացնում է Հայաստանի զինված ուժերի նորությունները, զորավարժություններից մինչև անվտանգության քաղաքականության վերլուծություններ։
Փախչանյանը ազատվել է Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից
Դավիթ Փախչանյանը ազատվել է Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է այդ մասին որոշումը: Դավիթ Փախչանյանը ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ – պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ էր նշանակվել 2016 թ. հունիսին:
Շարքային Կարեն Կարապետյանի սպանության համար կալանավորվել է նույն զորամասի մեկ այլ զինծառայող
2019թ. մարտի 12-ին՝ ժամը 06։50-ի սահմանում N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում ծառայակցի կողմից արձակված կրակոցի հետևանքով զոհվել էր պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Կարեն Արտակի Կարապետյանը: Դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով։ Գործի շրջանակներում իրականացված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի` էական նշանակություն…
ՔԿ նախագահի տեղակալը հանդիպել է զոհված զինծառայողների ծնողների հետ
ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյանը հանդիպել է խաղաղ պայմաններում զոհված այն զինծառայողների ծնողների հետ, որոնց մահվան դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի նյութերն ուսումնասիրվելու են հասարակական մոնիթորինգի աշխատանքային խմբում ընդգրկված հասարակական կազմակերպությունների կողմից: ՔԿ նախագահի տեղակալը զոհված զինծառայողների ծնողներին է ներկայացրել խմբի գործունեության կարգն ու նպատակը: Արտակ Կրկյաշարյանը հանդիպման…
Հրամանատարական պարապմունքներ` ՊՆ-ում
Սպաների մասնագիտական գիտելիքները ամրապնդելու և գործնական հմտությունները զարգացնելու նպատակով մարտի 12-ին 4-րդ զորամիավորման ենթակա N զորամասում անցկացվեցին հրամանատարական պարապմունքներ: Հիմնական շեշտը դրվել էր կրակի կառավարման կազմակերպման մեթոդիկայի և մարտական կիրառման փաստաթղթերի մշակման վրա:
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը մեկնել է Մոսկվա՝ ԱՊՀ գործընկերների հետ հանդիպման
ԱՊՀ անդամ պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի կոմիտեի հերթական նիստին մասնակցելու նպատակով մարտի 13-ին Մոսկվա է մեկնել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի գլխավորած պատվիրակությունը: Այցի շրջանակում նախատեսված են ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի երկկողմ հանդիպումներ գործընկերների հետ:
Ավետիկ Մուրադյանն ազատվել է պաշտոնից
Նախագահի աշխատակազմից հայտնում են, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ավիացիայի պետ-վարչության պետի պաշտոնից ազատվել է Ավետիկ Մուրադյանը։ Հրամանագրում, մասնավորապես, ասվում է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի. Ավետիկ Մուրադյանին…
Զինծառայողի մահացության հետ կապված ՊՆ և ՔԿ պարզաբանումները
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է՝ «Խորը ցավով տեղեկացնում եմ, որ երեկ ՀՀ հյուսիս-արևելյան սահմանագոտում, ծառայողական պարտականությունները կատարելիս մահացել է ՀՀ ԶՈւ-երի N զորամասի զինծառայող, շարքային-բուժակ Համլետ Հրաչի Ավագյանը, ծնված 2000թ.: Մահը հակառակորդի կրակից չի եղել, այլ մանրամասները կհայտնեն համապատասխան մարմինները: Ցավակցում ենք Համլետ…
Զինծառայողների շրջանում բացատրական աշխատանքներ են տարվել
Զինծառայողների շրջանում զինվորական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների, փողոցային բարքերի վերացման, նմանատիպ երևույթների պատճառներն ու դրանց նպաստող պայմանների վերլուծության և կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով, մարտի 11-ին, 4-րդ զորամիավորման ենթակա N զորամասում անցկացվել են բացատրական աշխատանքներ: ՊՆ-ից հայտնում են, որ հավաքին մասնակցել են Վայոց Ձորի զինվորական դատախազության, ռազմական ոստիկանության Վայքի բաժնի աշխատակիցներ:
Այս պահին ամբողջությամբ վերահսկում ենք Ադրբեջանում անցկացվող զորավարժությունների ընթացքը. Դավիթ Տոնոյան
Ստեփանակերտում Հայաստանի ու Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը կշարունակվի քիչ անց՝ ընդմիջումից հետո, Aysor.am-ի թղթակցին ասաց ԱԽ անդամ, Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ Նա հրաժարվեց պատասխանել նիստի ընթացքի վերաբերյալ հարցերին՝ ընդգծելով, որ այն, ըստ ամենայնի, դեռ մոտ 3 ժամ կշարունակվի։ Փոխարենը ՀՀ Պաշտպանության նախարարն անդրադարձավ այս օրերին Ադրբեջանում անցկացվող զորավարժություններին՝ նշելով, որ դրանց «շատ հանգիստ է վերաբերվում»։…
Արցախում զինվոր է զոհվել
Մարտի 12-ի ժամը 06.50-ի սահմանում ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, դեռևս չպարզված հանգամանքներում, զոհվել է ստացել 2000թ. ծնված ժամկետային զինծառայող Կարեն Արտակի Կարապետյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», – ասված…
ՀՀ-ն եւ ԱՄՆ-ն կարող են նոր ծրագրեր նախաձեռնել պաշտպանական ոլորտում
Վերջին 17 տարիներին պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան համագործակցությունը մշտապես զարգացում է ապրել: Այդ մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ մարտի 11-ին ընդունելով ԱՄՆ նորանշանակ դեսպան Լին Թրեյսիին: Նախարարը վստահություն է հայտնել, որ համագործակցության ընթացիկ նախագծերը կշարունակեն իրականացվել, կնախաձեռնվեն նոր նախագծեր, հաղորդում են ՊՆ-ից: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ տարածաշրջանային անվտանգությանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման…
Հայաստանը և ՆԱՏՕ-ն համակարծիք են երկկողմ համագործակցությունը շարունակելու և զարգացնելու ուղղությամբ. Ապաթուրայ
Հայաստանի ներդրումը բարձր է գնահատվում ՆԱՏՕ-ի առաքելությունների մասնակցության հարցում, այդ թվում և խաղաղապահ առաքելություններում, ինչես նաև ՆԱՏՕ-ի համակարգից դուրս` ՄԱԿ-ի առաքելություններում: Այս մասին Երևանում անցկացված ասուլիսի ընթացքում հայտնեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի` Հարավային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի հարցերով ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը: Նա այսօր հանդիպումներ է ունեցել Հայաստանի մի քանի պաշտոնյաների հետ ու եկել եզրակացության, որ և´…
Դավիթ Տոնոյանն ընդունել է ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին
Մարտի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. տիկին Լին Թրեյսիին: Պաշտպանության նախարարը շնորհավորել է Լին Թրեյսիին Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել դիվանագիտական գործունեության ընթացքում: Դավիթ Տոնոյանը նշել է, որ վերջին 17 տարիներին պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան համագործակցությունը մշտապես զարգացում է…
Ադրբեջանական զինուժը լայնամասշտաբ զորավարժություններ է անցկացնում
Ադրբեջանական բանակը լայնամասշտաբ զորավարժություններ է անցկացնում, որոնց մասնակցում են անձնակազմի մինչեւ 10 հազար զինծառայողներ, մինչեւ 500 միավոր տանկեր, զրահատեխնիկա, այդ թվում՝ ավտոմեքենաներ և հատուկ տեխնիկա, մինչեւ 300 տարբեր տրամաչափի հրթիռա-հրետանային կայանքներ, համազարկի կրակի և ականանետերի ռեակտիվ համակարգեր, մինչև 20 միավոր տարբեր նշանակության բանակային և ճակատային ավիացիա: «Զորավարժությունների ընթացքում զորքերն իրականացնում են հարձակողական գործողությունների, մի քանի…
ՌԴ ԶՈՒ ՌՔԿՊ զորքերի պետը ժամանել է Հայաստան
Մարտի 10-13-ը աշխատանքային այցով Երևան է ժամանել Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովի գլխավորված պատվիրակությունը` Հայաստանում երկկողմ քննարկումներին մասնակցելու նպատակով: ՌԴ ԶՈՒ ՌՔԿՊ զորքերի պետին մարտի 11-ին ընդունել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ռադիացիոն, քիմիական և կենսաբանական…














