fbpx
Զինված Ուժեր

Ավետիկ Մուրադյանն ազատվել է պաշտոնից

Նախագահի աշխատակազմից հայտնում են, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ավիացիայի պետ-վարչության պետի պաշտոնից ազատվել է Ավետիկ Մուրադյանը։

Հրամանագրում, մասնավորապես, ասվում է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի.

Ավետիկ Մուրադյանին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ավիացիայի պետ-վարչության պետի պաշտոնից»: Նշենք, որ Ավետիկ Մուրադյանն ունի «Ռազմական օդաչու» 1-ին կարգի որակավորում: Պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին և 2-րդ աստիճանի, «Մարտական ծառայության», «Մարշալ Բաղրամյան», «Նելսոն Ստեփանյան», «Անդրանիկ Օզանյան», «Գարեգին Նժդեհ», «Ծովակալ Իսակով», «Անբասիրծառայության» 1-ին,  2-րդ, 3-րդ և 4-րդ աստիճանի մեդալներով:

Նախագահի մեկ այլ հրամանագրով ՀՀ զինված ուժերի ավիացիայի պետ-վարչության պետ է նշանակվել Գագիկ Ասլանյանը:

Հրամանագրում, նշված է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.

Գագիկ Ասլանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ավիացիայի պետ-վարչության պետ»

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ