Զինված Ուժեր
Ազատ TV-ն ներկայացնում է Հայաստանի զինված ուժերի նորությունները, զորավարժություններից մինչև անվտանգության քաղաքականության վերլուծություններ։
Հայաստանն ու Կիպրոսը ռազմական համագործակցության շեմին
Կիպրոսի պաշտպանության նախարարի՝ Հայաստան այցի արդյունքում երկու կողմերի պաշտպանական համագործակցության օրակարգի 13 միջոցառումներին գումարվել է ևս 2-ը։ Այս մասին այսօր հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ «Մեկը` տեղեկատվության փոխանակման, այսինքն` ռազմական հետախուզության տվյալների, ռազմական տեղեկատվության փոխանակման ոլորտում՝ կապված Մերձավոր Արևելքում բավականին լուրջ իրադարձությունների հետ», – ասաց Տոնոյանը։ Նախարարը հայտնեց, որ իր կիպրացի գործընկերոջը մանրամասն ներկայացրել…
Ռուբեն Ռուբինյանը՝ Սիրիա մեկնած խմբի մասին
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը չի կարծում, որ տեղին են այն քննադատությունները, թե Սիրիա ուղարկված մասնագետների խումբը անօրինական է ուղարկվել՝ առանց որևէ իրավական հիմքի: «Պաշտպանության նախարարությունն իր հաղորդագրության մեջ հստակ նշել է այն իրավական հիմքերը, որոնց հիման վրա մասնագետների խումբն ուղարկվել է Սիրիա: Խնդիրը հետևյալն է՝ հնչում են հայտարարություններ, որ մասնագետների խումբը Սիրիա…
Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձել է Սիրիա մասնագետներ ուղարկելու իրավական հիմքերին
ՀՀ կողմից Սիրիա հումանիտար մասնագետներ և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող անձնակազմ ուղարկելու ընթացակարգերը ՀՀ օրենսդրության տառին համապատասխան պահպանվել են։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Արծրուն Հովհաննիսյանը։ «Արձագանքելով հասարակական որոշ գործիչների «մտահոգություններին», ինչպես նաև մեր միջազգային որոշ գործընկերներին ներկայացնենք հետևյալ իրավական պարզաբանումները։ ՀՀ ՊՆ-ը ներկայացնում է այս պարզաբանումը հաշվի առնելով հումանիտար ականազերծման կենտրոնի…
Գյումրիում կայացել է նորակոչիկների զինվորական երդման արարողությունը (ՖՈՏՈՇԱՐՔ)
Երեկ Շիրակի կայազորի հակատանկային- հրետանային զորամասում տեղի է ունեցել նորակոչիկների երդման արարողություն։ Հայրենիքի սահմաններն ու ռազմական գաղտնիքը պաշտպանելու երդում են տվել 160 երիտասարդներ։Երդման արարողությանը ներկա են եղել նորակոչիկների ծնողներն ու հարազատները: Վաղ առավոտյան Գյումրիի հակատանկային զորամասի հարակից տարածքում ավտոմեքենաների կուտակում էր սկսվել։ Հանրապետության տարբեր մարզերից հարազատներն ու ծնողները երկար ճանապարհ էին կտրել և հասել Գյումրի,…
Ոստիկանները սահման մեկնեցին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Օրերս կրկին տեղի ունեցավ ոստիկանության զորքերի պետական սահմանին մարտական ծառայության հերթափոխը: Այս անգամ ևս նրանց ճանապարհելու հանդիսավոր արարողությանը ներկա էր ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը: Նա դիմելով ոստիկաններին իր և ողջ համակարգի անունից ողջունեց նրանց ու մաղթեց բարի ծառայություն: «Ձեր ամուր բազկի, ձեր անձնվեր ծառայության շնորհիվ դուք թշնամուն խաղաղություն եք պարտադրում: Մենք հպարտ ենք ձեզնով»,- նշեց…
Տեղեկատվություն սահմանից
Փետրվարի 3-ից 9-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
Դավիթ Տոնոյանը հանդիպել է «Ռոստեխ»-ի գլխավոր տնօրենին
ՌԴ աշխատանքային այցի շրջանակում փետրվարի 8-ին տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հանդիպումը ՌԴ «Ռոստեխ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովի հետ։ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, կորպորացիայի ղեկավարության ընդլայնված կազմի հետ հանդիպման ժամանակ, որին մասնակցել են նաև ռուսական ռազմարդյունաբերական խոշոր ձեռնարկությունների ներկայացուցիչներ, քննարկվել են ռազմատեխնիկական համագործակցության ոլորտին առնչվող մի…
Հայաստանն Անդրկովկասում Ռուսաստանի առանցքային դաշնակիցն է. Շոյգու
Հայաստանը Հարավային Կովկասում Ռուսաստանի հիմնական դաշնակիցն ու գործընկերն է, այս մասին հայտարարել է ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ Մոսկվայում ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ հանդիպմանը։ «Մենք բազմիցս հաստատել ենք դա մեր գործողություններով, համատեղ ծրագրերով և միջոցառումներով, որոնք տարիներ շարունակ հաջողությամբ իրականացրել ենք: Սա վերաբերում է նաև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությանը», – ասել է Ս.…
Հայաստանից Սիրիա մեկնած մասնագետներն ականային վտանգի իրազեկում կանեն հայկական դպրոցներում
Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու համար Հալեպում գտնվող հայ մասնագետներից բաղկացած խումբը նպատակ ունի իրազեկելու Սիրիայի ժողովրդին բժշկական օգնության, ականային վտանգի հարցերում և իրականացնելու ականազերծման աշխատանք: Այս մասին ասել է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ռուբեն Առաքելյանը: «Ականային վտանգի իրազեկման աշխատանքներ կիրականացնենք հիմնականում հայկական դպրոցներում, քանի որ առկա է լեզվի խնդիրը»,- պարզաբանել…
Դուք առաջինն արձագանքեցիք Սիրիայի խաղաղ բնակիչներին աջակցելու մեր կոչին. Սերգեյ Շոյգուն՝ Դավիթ Տոնոյանին
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Մոսկվայում ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին: Ինչպես հաղորդում է Rusarminfo-ն, Շոյգուն շնորհավորել է Դավիթ Տոնոյանին՝ պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակման առթիվ, նշել, որ Հայաստանը մնում է Հարավային Կովկասում ՌԴ վստահելի դաշնակիցն ու առանցքային գործընկերը: Նա նաև շնորհակալություն է հայտնել Երևանին՝ Սիրիային ցուցաբերված հումանիտար աջակցության համար: «Կցանկանայի իմ երախտագիտությունը հայտնել,…
Հայաստանի ականազերծողների և բժիշկների խումբը մեկնել է Սիրիա
Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով այսօր` փետրվարի 8-ին, հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբը (ընդհանուր՝ 83 անձ) ժամանել է Սիրիայի Արաբական Հանրապետություն (ք.Հալեպ): Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը։ Հայ մասնագետները Հալեպի բացառապես ռազմական գործողություններից զերծ բնակավայրերում ծավալելու են հումանիտար ականազերծման, բնակչության հակաականային իրազեկման, բժշկական ծառայությունների մատուցման մարդասիրական…
Դավիթ Տոնոյանը մեկնել է Մոսկվա
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ Այցի ընթացքում նախատեսված են մի շարք հանդիպումներ, որոնց վերաբերյալ հավելյալ տեղեկություններ չեն տրամադրվում։
Նոր նշանակում ՊՆ-ում
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Ալբերտ Բաղդասարյանին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի կազմակերպչական-զորահավաքային վարչության պետ նշանակելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ Ալբերտ Բաղդասարյանին նշանակել…
ՀՀ ՊՆ պատվիրակությունն աշխատանքային այցով Լիտվայում էր
Փետրվարի 4-ից 6-ը աշխատանքային այցով Լիտվայում էր ՀՀ ԶՈւ ԳՇ մարտական պատրաստության վարչության պետ-ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանի գլխավորած պատվիրակությունը: Այցի շրջանակներում ՀՀ ՊՆ պատվիրակությունը հանդիպել է Լիտվայի պաշտպանության շտաբի պետ, գեներալ-մայոր Վիտալիուս Վայսկնոռասի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-լիտվական համագործակցությանն առնչվող հարցեր: Գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը բարձր է գնահատել պաշտպանության…














