Մշակույթ
Ազատ TV-ն ներկայացնում է մշակույթի նորությունները՝ ցուցահանդեսներ, թատրոններ, կինո և արվեստի այլ ոլորտների իրադարձություններ։
Մայքլ Ջեքսոնը և Ջորջ Հարիսոնը միասին
40 տարի առաջ այն ժամանակ երկու խոշորագույն երաժշտական աստղերը մտել են BBC-ի ռադիոկայան՝ քննարկելու շաբաթվա երաժշտական նորությունները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Հետագա մեկուկես ժամում Մայքլ Ջեքսոնը և Ջորջ Հարիսոնը քննարկել են Նիկոլետ Լարսոնի, The Blues Brothers-ի և Foreigner-ի վերջին սինգլները, ինչպես նաև պատմել են, թե ինչպես են ստեղծվել իրենց սեփական երգերը: Սակայն BBC-ում որոշում Էր ընդունվել արխիվներում…
Հայ նկարչի դիմանկարները Հեմսբախի քաղաքապետարանում
Գերմանիայի Հեմսբախ քաղաքի քաղաքապետարանի շենքում կայացել է հայ նկարիչ, ռեստավրատոր, որմնանկարների վարպետ Տիգրան Գրիգորյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը։ «Արմենպրես»-ի հետ զրույցում Մանհեյմ քաղաքի Գյոթեի ինստիտուտի նախկին գիտաշխատող, մշակութաբան Աննա Բաբայանը, ում առիթ էր ընձեռվել ներկայացնելու նկարչին ցուցահանդեսի բացման արարողությանը, որոշ մանրամասներ ներկայացրեց միջոցառումից։ «Գնահատված հինը՝ նորովի մատուցմամբ» խորագիրը կրող մշակութային իրադարձությանը մասնակցել են Հեմսբախի քաղաքապետը, այլ նկարիչներ,…
Մահացել է անգլիացի գրող Ռոզամունդ Փիլչերը
Կյանքի 95-րդ տարում Շոտլանդիայում մահացել է անգլիացի կին գրող Ռոզամունդ Փիլչերը: Փետրվարի 7-ին այս մասին հայտնել է The Independent թերթը: Ըստ թերթի տվյալների՝ Փիլչերը մահացել է Շոտլանդիայի Դանդի քաղաքի հիվանդանոցում կարճատև հիվանդությունից հետո։ Փիլչերը գրել է մեկ տասնյակից ավելի վեպեր, որոնցից նրան առավել մեծ հաջողություն է բերել The Shell Seekers-ը («Ընտանեկան մասունք», 1987): Գրքի միլիոնավոր…
Մոսկվայում մահացել է ՌԴ ժողովրդական արտիստ Սերգեյ Յուրսկին
Մոսկվայում մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Սերգեյ Յուրսկին, հաղորդում է Մոսկվայի քաղաքային թատրոնի մամուլի ծառայությունը: Անցյալ տարվա դեկտեմբերի վերջին լրատվամիջոցները հաղորդել էին, որ նա անհետաձգելի հոսպիտալացվելէր, նրա վիճակը ծանր էր, սակայն թատրոնից նշել էին, որ հոսպիտալացումը կրում էր պրոֆիլակտիկ բնույթ: Խորհրդային և ՌԴ դերասան, թատրոնի և կինոյի ռեժիսոր Սերգեյ Յուրսկին ծնվել է 1935 թվականին Լենինգրադում:…
Օզզի Օսբորնը հոսպիտալացվել է
Ամերիկացի ռոք-երաժիշտ և Black Sabbath խմբի ֆրոնտմեն Օզզի Օսբորնին հոսպիտալացրել են գրիպից հետո սկսված բարդացումների պատճառով: Այդ մասին Twitter-ում հայտնել Է նրա կինը՝ Շերոն Օսբորնը: «Նրա բժիշկները գտնում են, որ սա լավագույն միջոցն Է հնարավորինս արագ ապաքինվելու համար: Շնորհակալ եմ բոլորին հոգատարության և աջակցության համար», – գրել Է երաժշտի կինը: Ավելի վաղ հաղորդվել Էր, որ…
Ռեժիսոր Բրայան Սինգերին բացառել են BAFTA մրցանակի անվանակարգորդների ցուցակից
Կինո և հեռուստատեսային արվեստների բրիտանական ակադեմիան «Բոհեմական ռապսոդիա» կինոնկարի ռեժիսոր Բրայան Սինգերին բացառել Է մրցանակի հավակնորդների ցուցակից սեռական ոտնձգությունների հետ կապված մեղադրանքների պատճառով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Շատ լուրջ մեղադրանքների լույսով BAFTA-ն Բրայան Սինգերին տեղեկացրել Է, որ «Բոհեմական ռապսոդիա»-ի համար նրա անվանակարգն այս պահից չեղարկված Է»,-ասված Է բրիտանական կինոակադեմիայի հայտարարության մեջ: Դրանում նշվում Է, որ BAFTA-ն…
Մշակութային ժառանգությունն ու ժամանակակից արվեստը՝ կառավարության ծրագրում
Կառավարության մշակութային քաղաքականությունն ուղղված է լինելու պատմամշակութային ժառանգության պահպանմանը և հանրահռչակմանը, մշակութային կյանքին հանրային լայն մասնակցության ապահովմանը, մշակութային լայն քարոզչության իրականացմանը և մշակութային հաստատություններ քաղաքացիների հոսքի քաջալերմանը: Այս մասին նշվում է կառավարության 5-ամյա ծրագրի՝ այսօր հրապարակված նախագծում։ Փաստաթղթի համաձայն՝ մշակութային ժառանգության ոլորտում կառավարության ծրագրային նպատակներն են՝ ներդնել կառավարման ժամանակակից համակարգեր, թանգարանների, թատրոնների, համերգասրահների և մշակութային…
Բոբ Մառլին այսօր կդառնար 74 տարեկան
1945 թվականի փետրվարի 6-ին է ծնվել ջամայկացի երաժիշտ և կոմպոզիտոր Բոբ Մառլին: Այսօր նա կդառնար 74 տարեկան: Երգիչը համարվում է ռեգգի ժանրի ամենահայտնի կատարողը: Հենց Բոբի շնորհիվ ռեգգին մեծ ճանաչում ձեռք բերեց և լայն տարածում գտավ Ջամայկայում, հետագայում` երկրի սահմաններից դուրս: Մառլին մահացել է 36 տարեկանում` մելանոմա (մաշկային քաղցկեղի տեսակ է) հիվանդության պատճառով: Նա ռաստա…
Մահացել է ամերիկացի հանրաճանաչ դերասանուհի Ջուլի Ադամսը
92 տարեկան հասակում Լոս Անջելեսում մահացել է ամերիկացի հանրաճանաչ դերասանուհի Ջուլի Ադամսը: Այդ մասին հայտնել է Variety-ն: Կինոյում և հեռուստատեսությունում դերասանուհու դեբյուտը կայացել է 1949 թվականին, իսկ հռչակը եկել 1954 թվականին՝ «Սև ծովալճակի արարածները» ֆիլմի էկրաններ բարձրանալուց հետո, որտեղ նա խաղացել է գլխավոր դերերից մեկը: Մի քանի տասնյակ տարիների ընթացքում Ադամսը նկարահանվել է 50 ֆիլմերում,…
Կոմպոզիտորական արվեստի փառատոնը կնվիրվի Ավետ Տերտերյանին
Հայ կոմպոզիտորական արվեստի 10-րդ փառատոնը, որն այս տարի նվիրվում է Ավետ Տերտերյանի հոբելյանին, կմեկնարկի փետրվարի 20-ին Արամ Խաչատրյան համերգասրահում։ «Արմենպրես»–ի հաղորդմամբ` բացման արարողությունը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա օպերային երգչուհի, սոպրանո Հասմիկ Պապյանը։ Այս համերգը բարեգործական է, և համերգի հասույթը փոխանցվելու է «Արմենակ Ուրֆանյան» բարեգործական հիմնադրամին։ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի նպատակն է արժևորել…
Հայտնի է Դեցլի մահվան նախնական պատճառը
Դատաբժշկական փորձագետները հայտնել են ռուս ճանաչված ռեպեր Դեցլի մահվան նախնական պատճառը: Գրում է Известия-ն: Լրատվամիջոցը հաղորդում է, որ վերցվել են բոլոր անհրաժեշտ անալիզները դա բացահայտելու համար: Վերջնական արդյունքներ չեն հրապարակվել: Նախնական վարկածով՝ մահվան պատճառը սրտի հետ կապված խնդիրն է, սակայն նշվում է, որ միևնույն ժամանակ արտահայտված ոչինչ չի նկատվել: Նաև պարզ է դարձել, որ 35-ամյա…
Նաիրա Զոհրաբյանը ռեժիսոր Հովհաննես Գալստյանին կոչ է արել դադարեցնել հացադուլը
ԱԺ պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որտեղ կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանին կոչ է անում դադարեցնել հացադուլը: «Կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը այսօրվանից կրկին անժամկետ հացադուլ է հայտարարել։ Իմ բոլոր հորդորները` դադարեցնել հացադուլը և նորից փորձել սկսել քննարկումներ` մշակույթի դեռևս գոյություն ունեցող նախարարության և կինոարտադրողների ազգային ասոցիացիայի հետ, անցան ապարդյուն։ Քիչ…
Կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը կվերսկսի հացադուլը Ազգային ժողովի այգում
Կինոռեժիսոր, պրոդյուսեր, Պարալլելս Ֆիլմպրոդաքշն կինոընկերության տնօրեն Հովհաննես Գալստյանը հայտարարություն է տարածել հացադուլը վերսկսելու մասին: Նա հացադուլ կսկսի Ազգային ժողովի այգում, իսկ փակվելուց հետո կշարունակի այլ վայրում: Հայտարարությունը՝ ստորեւ. Հուլիս 21, 2015թ.-ին Հայաստանի ազգային կինոկենտրոնի կինոնախագծերի փաթեթների ընդունման և հաստատմանկանոնակարգի համաձայն, Պարալլելս Ֆիլմպրոդքշն ընկերությունը կինոկենտրոն է փոխանցել «Տատիկիս Վարսերը» միջազգային կինոնախագծի Հայտը և արտադրության փաթեթը՝ պետական…
Լեոնարդո դա Վինչիի մասին ֆիլմի պրեմիերան կկայանա L.A. Italia Fest փառատոնում
Լոս Անջելեսում L.A. Italia Fest փառատոնում փետրվարի 17-ին կայանալու է իտալացի հայտնի նկարիչ Լեոնարդո դա Վինչիի կենսագրության մասին պատմող «Զարմանալի Լեոնարդոն» (Amazing Leonardo) ֆիլմի պրեմիերան։ Գազետա.ռու-ն, հղում անելով The Hollywood Reporter-ին, գրում է, որ ռեժիսորն է մեքսիկացի Խեսուս Գարսես Լամբերտը, ով ավելի վաղ նկարել էր «Կարավաջո. Հոգի և արյուն» ֆիլմը։ Դա Վինչիի դերում հանդես է…
Առանցքային կերպարներից մեկը կվերակենդանանա «Գահերի խաղի» վերջին սեզոնի ընթացքում
Ամերիկյան լրագրողների պնդմամբ՝ «Գահերի խաղ» բրիտանական սերիալի շատ սպասված վերջին սեզոնի ընթացքում վերակենդանանալու է գլխավոր կերպարներից մեկը, ենթադրաբար՝ լորդ Պետիր Բեյլիշը, որին սերիալի մյուս հերոսները նաև անվանում են «Ճկույթ»: Այս մասին հայտնում է life.ru-ն: Համաշխարհային ճանաչում ունեցող սերիալի սիրահարների համայնքում կարծիք կա, որ Բեյլիշը երբեք էլ չի մահացել՝ չնայած նրան, որ սերիալի նախորդ սեզոնի ընթացքում…















