fbpx
Մշակույթ

Մոսկվայում մահացել է ՌԴ ժողովրդական արտիստ Սերգեյ Յուրսկին

Մոսկվայում մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Սերգեյ Յուրսկին, հաղորդում է Մոսկվայի քաղաքային թատրոնի մամուլի ծառայությունը:

Անցյալ տարվա դեկտեմբերի վերջին լրատվամիջոցները հաղորդել էին, որ նա անհետաձգելի հոսպիտալացվելէր, նրա վիճակը ծանր էր, սակայն թատրոնից նշել էին, որ հոսպիտալացումը կրում էր պրոֆիլակտիկ բնույթ:

Խորհրդային և ՌԴ դերասան, թատրոնի և կինոյի ռեժիսոր Սերգեյ Յուրսկին ծնվել է 1935 թվականին Լենինգրադում:

Յուրսկին հայտնի էր «ՇԿԻԴ Հանրապետություն», «Ոսկե ցլիկ», «Հանդիպման վայրը փոխվել չի կարելի», «Սեր և աղավնիներ» և այլ ֆիլմերով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ