Կրթություն
Ազատ TV-ն լուսաբանում է կրթության ոլորտի նորությունները՝ կրթական ծրագրերից մինչև բարեփոխումներ ու կրթական տեխնոլոգիաների նորարարություններ։
ԿԳՆ-ից հերքել են դպրոցների տնօրեններին աշխատանքից ազատելու հրահանգի մասին լուրը
ՀՀ կրթության և գիտության մամուլի խոսնակ Անժելա Կժդրյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հերքելով այն հոդվածը, որտեղ նշվում է, որ ԿԳ նախարարը հրահանգ է տվել աշխատանքից ազատել բոլոր տնօրեններին: «Հարգելի գործընկերներ, Այսօր «Ժամանակ» օրաթերթում հրապարակված «Հրահանգ» վերտառությամբ հոդվածը, որտեղ նշվում է իբր բոլոր տնօրեններին աշխատանքից ազատելու վերաբերյալ ԿԳ նախարարի հրահանգի մասին, իրականությանը չի համապատասխանում։…
Խորհրդարանի հյուրն էին Սևանի Մեսրոպ Մաշտոցի անվան դպրոցի աշակերտները
«Բաց դռներ» ծրագրի շրջանակում մայիսի 7-ին խորհրդարան են այցելել ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Մեսրոպ Մաշտոցի անվան համար 1 հիմնական դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները: Հյուրերը շրջել են խորհրդարանի շենքում, հետևել Ազգային ժողովի հերթական նիստի աշխատանքին, այցելել թանգարան: Նրանց հետ հանդիպել և բաց դաս են անցկացրել ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի…
Կոտայքի մարզի մի քանի դպրոցներ միացել են «Արմաթ» լաբորատորիաների ցանցին
Աբովյանի Վ.Համբարձումյանի անվան թիվ 10 հիմնական դպրոցում հիմնադրվեց «Արմաթ» ինժեներական լաբորատորիան, որի հիմնումը, ի թիվս մարզի 12 դպրոցների, նախատեսված էր վերջերս մարզպետի և «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ՀԿ-ի միջև կնքված հուշագրի շրջանակներում: Դպրոցից տեղեկացրին, որ լաբորատորիայի բացումը տեղի է ունեցել ապրիլի 3-ին.բնականոն գործունեության համար այն հագեցվել է անհրաժեշտ գույքով և նպաստավոր պայմաններ են ստեղծվել աշակերտներին…
Արմեն Սարգսյանը հանդիպել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների հետ՝ ֆակուլտետի դեկան, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գագիկ Ղազինյանի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում մասնավորապես անդրադարձ է եղել դատաիրավական և կրթական համակարգերում իրականացված բարեփոխումներին, ինչպես նաև պետական, այդ թվում՝ դատական համակարգը որակյալ կադրերով համալրելու հարցերին: Հանրապետության նախագահը լսել է նաև…
ՀՊՏՀ-ում ներդրվում է ուսանողական աշխատանքի ինստիտուտը
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ներդրվում է նոր համակարգ, որի նպատակը բուհի ուսանողներին աշխատանքի ընդունելն է: Սա աշխարհում հայտնի «Ուսանողական աշխատանք»-ի (Student job) ինստիտուտն է, որը Տնտեսագիտական համալսարանում իր կիրառությունն է ստանում: ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանն այս գաղափարի ներդրման մասին հայտարարել էր դեռևս փետրվարին՝ ուսանողների հետ առաջին ընդգրկուն հանդիպմանը: Եվ հիմա այս նպատակը կյանքի է…
Գործակարգավարական խորհրդակցություն ԿԳՆ-ում
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում մայիսի 6-ին տեղի է ունեցել հերթական գործակարգավարական խորհրդակցությունը, որը վարել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը: Քննարկմանը մասնակցել են նախարարի տեղակալները, ստորաբաժանումների և համակարգի կառույցների ղեկավարները: Մինչև խորհրդակցության մեկնարկը Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել նախարարի մամուլի քարտուղար Լուսինե Մարգարյանին՝ համատեղ աշխատանքի համար և պարգևատրել ԿԳՆ շնորհակալագրով: «Վստահ եմ, որ մասնագիտական դաշտում…
Վարչապետը ծանոթացել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսումնական գործընթացին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան: Կառավարության ղեկավարը Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանի և համալսարանի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել՝ ծանոթացել ուսումնական գործընթացին և ստեղծված պայմաններին: Նախ կառավարության ղեկավարին է ներկայացվել դիմորդների փաստաթղթերի ընդունելության կազմակերպման գործընթացը, այնուհետև վարչապետը եղել է ռոբոտաշինության,…
Արայիկ Հարությունյանը ներկայացրել է ԿԳՆ նոր մամուլի խոսնակին
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը նոր խոսնակ ունի: Նախարարն այդ մասին ֆեյսբուքյան էջում գրառում է արել: «Սիրելի՛ լրագրողներ, լրատվամիջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ, այսօր իմ մամուլի խոսնակ է նշանակվել Անժելա Կժդրյանը: Վստահ եմ, որ լրատվամիջոցների հետ Անժելան կունենա արդյունավետ համագործակցություն»,- գրել է նա: Նշենք, որ նախարարի նախկին խոսնակ Լուսինե Մարգարյանն այսօր աշխատանքից ազատման դիմում է…
2019-2020 ուսումնական տարվա առաջին դասարանցիների ընդունելությունը կատարվելու է բացառապես էլեկտրոնային գրանցման եղանակով
Երևանի պետական հանրակրթական դպրոցներում 2019-2020 ուսումնական տարվա առաջին դասարանցիների ընդունելությունը կատարվելու է բացառապես էլեկտրոնային գրանցման եղանակով: Առցանց համակարգը գործարկվելու է 2019 թվականի մայիսի 15-ին, ժամը 09:00-ին: Նշենք, որ «Հայաստանի Հանրապետության հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություն սովորողի ընդգրկման, հաստատությունից սովորողի տեղափոխման և ազատման, ինչպես նաև սահմանված ժամկետից ուշ հանրակրթության մեջ ընդգրկվող երեխաների կրթության կազմակերպման» կարգի…
«Կլիմայական արկղիկ» մրցույթում ՀՀ դպրոցականը ճանաչվել է հաղթող
2017թ․սեպտեմբերից ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակն իրականացնում է «Կլիմայի փոփոխության վերաբերյալ կրթության և իրազեկվածության բարձրացման կլիմայական արկղիկ» ծրագիրը, որը տարածաշրջանային նախաձեռնության մաս է և ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնություն-ՄԱԶԾ Խնամառու հիմնադրամի ու համաֆինանսավորվում ՄԱԶԾ-ի կողմից։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ և նպատակ ունի կլիմայի փոփոխության ազդեցությունների վերաբերյալ կրթել և իրազեկել միջին…
Ուսուցման ազգային հիմնադրամը երաշխավորվել է որպես վերապատրաստող կազմակերպություն
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հրաման է ստորագրել նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով վերապատրաստում իրականացնելու համար Ուսուցման ազգային հիմնադրամին երաշխավորելու վերաբերյալ: Հրամանի համար հիմք է հանդիսացել ՀՀ կրթության և գիտության նախարարի 2019 թվականի ապրիլի 30-ի N 424-Ա/2 հրամանով ձևավորված հանձնաժողովի եզրակացությունը:
Կրթական համակարգը պետք է լինի արդար, կրթությունը՝ հասանելի. Արայիկ Հարությունյան
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Հայաստանի ամերիկյան համալսարանում հանդես է եկել կրթության և գիտության ոլորտում իրականացվող փոփոխությունների, կրթության որակի բարելավմանն ուղղված նախաձեռնությունների մասին դասախոսությամբ և պատասխանել ուսանողների ու դասախոսների հարցերին: Բացման խոսքում Արայիկ Հարությունյանը նշել է, որ բարձրագույն կրթության ոլորտում ակնհայտ հասանելիության խնդիր կա, քանի որ որակյալ բարձրագույն կրթությունը բոլորին հասու չէ. «Հասանելիության…
Կրթությունը՝ սոցիալական ձեռնարկատիրության կարևոր գործիք
Երևանի պետական համալսարանում անցկացվել է «Սոցիալական ձեռնարկատիրության զարգացումը» խորագրով համաժողով, որի պանելային երեք նիստերից մեկը նվիրված էր սոցիալական ձեռնարկատիրության կրթական բաղադրիչներին։ Նիստի բանախոսների թվում էր նաև ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը։ «Հայաստանի սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիայի» (ՀՍՁԱ), «ԷկոԼաբ» կենսակայուն զարգացման և ակտիվ քաղաքացիության հիմնադրամի և Երևանի պետական համալսարանի ձեռներեցության զարգացման կենտրոնի համատեղ միջոցառումն…
Կայացել է «Ընթերցման օլիմպիադա-2019» մրցույթի մարզային փուլը
Իջևանի թիվ 5 հիմնական դպրոցում կայացել է «Ընթերցման օլիմպիադա-2019» մրցույթի մարզային փուլը, որին մասնակցել է մարզի հանրակրթական դպրոցների 52 վեցերորդ դասարանցի: Երեխաների ելույթները գնահատող ժյուրիի որոշմամբ, որի կազմում էին Տավուշի մարզպետարանի ու «Անտարես» հրատարակչության ներկայացուցիչները և մեկական ուսուցիչ մարզի յուրաքանչյուր տարածաշրջանից, մրցույթի հաղթողներ են ճանաչվել և համապատասխանաբար 1-3-րդ տեղերը գրավել Բերդի թիվ 3 հիմնական դպրոցի…















