Առողջապահություն
Ազատ TV-ն ներկայացնում է առողջապահության ոլորտի կարևոր նորություններ, նորագույն հետազոտություններ և առողջության պահպանման միջոցներ։
Օգտակար է իմանալ, եթե որոշել եք ճամփորդել
ՀՀ առողջապահության նախարարությունն անդրադարձել է ճամփորդության ընթացքում անհրաժեշտ պատվաստումներին և խորհուրդներ առանձնացրել դրանց վերաբերյալ՝ նկատելով, որ ճամփորդությունը, դրական միտումներով հանդերձ, կարող է ենթադրել նաև որևէ երկրում որևէ վարակիչ հիվանդության ձեռքբերման վտանգ: «Կան մի շարք երկրներ, որտեղ այցելելու դեպքում խորհուրդ է տրվում որոշ հիվանդությունների դեմ ստանալ կանխարգելիչ պատվաստումներ: Պարտադիր պատվաստումն ամբողջ աշխարհում ընդամենը մեկն է` դեղին…
Տեսչական մարմինը զգուշացնում է չօգտվել մի շարք առողջարանների չափիչ սարքավորումներից
Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը ֆեյսբուքյան պաշտոնական հայտարարություն է տարածել․ որը ներկայացնում ենք ստորև․ «Հարգելի քաղաքացիներ Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հորդորում է բոլորին՝ ՉՕԳՏՎԵԼ «ԳԼԱՁՈՐ ԱՌՈՂՋԱՐԱՆ» ՍՊԸ-Ի, «ՋԵՐՄՈՒԿ-3 ԱՌՈՂՋԱՐԱՆ» ՍՊԸ-Ի, «ՋԵՐՄՈՒԿԻ ՆՈՐ ԿՅԱՆՔ» ԱՌՈՂՋԱՐԱՆ ՍՊԸ-Ի և «ԱՐԱՐԱՏ» ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ԱՌՈՂՋԱՐԱՆ ՓԲԸ-Ի չափիչ սարքավորումներով մատուցվող ծառայություններից, որոնց չափումների արդյունքները օգտագործվում են առողջապահության բնագավառում, քանի…
Հայտնաբերվել է պիտանիության ժամկետն անցած սննդամթերք (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մայրաքաղաքում գործող առևտրի օբյեկտներում պիտանիության ժամկետն անցած ապրանքների վաճառքի դեպքերը հայտնաբերելու, կանխարգելելու և արգելելու, ինչպես նաև բնակիչներին սննդային թունավորումներից զերծ պահելու նպատակով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչությունը շարունակում է ստուգայցեր իրականացնել: https://www.facebook.com/Yerevanofficial/videos/468176723759915/?v=468176723759915 Ձեռնարկված միջոցառումների ընթացքում 2019 թվականի հուլիսի 26-ին վարչության աշխատակիցները Սունդուկյան փողոցի թիվ 9 հասցեում գործող՝ «Եվա և Սյուզի» ՍՊ ընկերությանը…
Արսեն Թորոսյանն ու Տիգրան Ավինյանը մասնակցում են հեծանվաերթին
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոյանը իր Facebook-ի էջում տեսանյութ է հրապարակել հեծանվաերթի մեկնարկից առաջ և կից գրել․ «Զբաղվե՛ք առողջ ապրելակերպով, վե՛րջ տվեք վնասակար սովորություններին»: Երթը մեկնարկել է Հանրապետության հրապարակից։ Վերջնակետը Մասիս քաղաքն է։ Հեծանվաերթին մասնակցում են մոտ 100 հեծանվորդներ: Մասնակցում են նաև ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը,…
Հուլիսի 28-ը Հեպատիտի համաշխարհային օրն է
Հեպատիտի համաշխարհային օրվան ընդառաջ առողջապահության նախարարությունում կազմակերպված ասուլիսի ժամանակ մասնագետները խոսել են հեպատիտների կանխարգելման, ախտորոշման, բուժման, ծրագրային մոտեցումների մասին: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Եգոր Զայցևը նշել է, որ օրը հնարավորություն է հիվանդության մասին ևս մեկ անգամ մտածելու և վիրուսի փոխանցման ու սպառնալիքների վերաբերյալ առավելագույն տեղեկություններ ձեռք բերելու առումով: ԱՀԿ տվյալներով` աշխարհում 325…
Նախատեսվում է անցկացնել դպրոցականների տեսողության լայնամասշտաբ սկրինինգ
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է ԱՄՆ «Հայ ակնաբուժական նախագիծ» (ՀԱՆ) բարեգործական կազմակերպության և Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի (ԼԱՄՀ) ղեկավար կազմերի հետ: ՀԱՆ-ը, ակնաբուժական ոլորտի լավագույն մասնագետների ներգրավմամբ, շուրջ 25 տարի է, ինչ ակնաբուժական բարձրորակ ծառայություններ է տրամադրում Հայաստանի բոլոր մարզերի քաղաքային ու գյուղական համայնքներում: Հյուրերը ներկայացրել են իրենց ընթացիկ և առաջիկա ծրագրերը, ինչպես նաև…
Հայկական ակնաբուժական նախագծի 5-րդ մարզային կենտրոնը կբացվի Եղեգնաձորում
«Հայկական ակնաբուժական նախագծի հետ հանդիպման արդյունքներով որոշեցինք, որ նրանց 5-րդ մարզային կենտրոնը կբացվի Եղեգնաձոր քաղաքում և կապահովի Վայոց ձորի մարզը բարձրորակ ակնաբուժական ծառայություններով, ներառյալ աչքի վիրահատությունները։ Նաև որոշեցինք, որ մասնագետների համատեղ այցելություններ կանենք Վայոց ձորի սահմանամերձ գյուղեր՝ բնակիչներին տեղում ակնաբուժական և ստոմատոլոգիական բուժօգնություն ցույց տալու համար»,- այս մասին իր Facebook-ի էջում հայտնել է ՀՀ առողջապահության…
Վանաձորի ԲԿ-ում կատարվեց առաջին ստենտավորումը. Արսեն Թորոսյան
Վանաձորի ԲԿ-ում կատարվեց առաջին ստենտավորումը։ Այս մասին Facebok-ի իր էջում հայտնել է ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Այսուհետ ինվազիվ սրտաբանական ծառայությունները հասանելի կլինեն Հայաստանի հյուսիսի բնակիչների համար և կարիք չի լինի դրա համար գալ Երևան։ Ծառայությունները կմատուցվեն նաև պետպատվերի շրջանակներում անհետաձգելի Stent for Life ծրագրով, ինչպես նաև սոցիալական հատուկ խմբերի քաղաքացիների համար, այդ թվում վերջերս…
Երեխաներին չկերակրել սնկով․ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հորդորները քաղաքացիներին
Հայաստանի տարածքում 2019թ. 1-ին կիսամյակում արձանագրվել է սնկից թունավորման 7 դեպք՝ 18 տուժածով, որից մինչև 14 տարեկան երեխաների շրջանում` 1 դեպք՝ 2 տուժածով: Դեպքերն արձանագրվել են Արարատի, Շիրակի, Արմավիրի, Լոռու և Կոտայքի մարզերում: Իսկ նախորդ տարի նույն ժամանակահատվածում գրանցվել է սնկից թունավորման 32 դեպք՝ 43 տուժածով: Սննդային թունավորման դեպքերը կանխարգելելու նպատակով առողջապահության նախարարության մասնագետները տեղերում…
Ֆիզիկական ակտիվությունը նվազեցնում է մի շարք հիվանդությունների զարգացում. ԱՆ
Ֆիզիկական ակտիվությունը՝ մարմնի կմախքային մկանների յուրաքանչյուր շարժումն է, որի ժամանակ ծախսվում է ավելի շատ էներգիա, քան հանգիստ վիճակում: Ֆիզիկական թերակտիվությունը ճարպակալման զարգացման հիմնական ռիսկի գործոնն է, որն իր հերթին նպաստում է առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների (սրտանոթային հիվանդություններ, 2-րդ տիպի շաքարային դիաբետ և չարորակ նորագոյացություններ) զարգացմանը: Ըստ վիճակագրության՝ Հայաստանի 45-69 տարեկան բնակչության շրջանում ֆիզիկական թերակտիվության…
Որ ծառայություններն են անվճար հաշմանդամություն ունեցող անձանց և տարեցների համար
Առաջնային (ամբուլատոր-պոլիկլինիկական) բժշկական օգնության և սպասարկման ողջ ծավալը, ներառյալ` ըստ բժշկական ցուցումների տեղամասային բժշկի ուղեգրմամբ նեղ մասնագիտական խորհրդատվությունները (այդ թվում ակնաբույժի, քիթ-կոկորդ-ականջաբանի, սրտաբանի, նյարդաբանի, վիրաբույժի) և լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են անվճար` ամբողջ բնակչության համար, այդ թվում տարեցների` անկախ սոցիալական կարգավիճակից: 1-ին, 2-րդ և 3-րդ հաշմանդամության խումբ ունեցող անձինք ընդգրկված են սոցիալապես անապահով և հատուկ…
Սև կարիճի խայթոցն ամենավտանգավորն է. Առողջապահության նախարարություն
Հայաստանում հանդիպում են կարմիր, դեղին ու սև կարիճներ: Ամեն տարի գրանցվում են կարիճի խայթոցի դեպքեր, հիմնականում՝ դեղին կարիճի: Այս տարի արձանագրվել է կարիճի խայթոցի 125 դեպք, մասնավորապես` Արարատի, Արմավիրի մարզերում և Երևանում: Կարիճի խայթոցից թունավորման բարդության աստիճանը կախված է կարիճի թույնի խտությունից: Կարիճների մեծ մասի խայթոցի դեպքում միայն թույլ ռեակցիա է առաջանում, ինչպես լինում է…
Մեկնարկել է Հայկական ակնաբուժության նախագծի և Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի 17-րդ միջազգային համաժողովը
Ակնաբուժությանը, նեոնատոլոգիային և ներզատաբանությանը նվիրված 17-րդ միջազգային համաժողովը մեկ հարկի տակ է հավաքել շուրջ երեք հարյուր մասնագետի Հայաստանից, ԱՊՀ երկրներից և Կենտրոնական Ասիայից: Հայկական ակնաբուժության նախագիծը (ՀԱՆ), առողջապահության նախարարության, Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի (ԱՄՆ), Շաքարախտի համաշխարհային հիմնադրամի (Դանիա), Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիայի, Հայաստանի ակնաբույժների ասոցիացիայի և Մանկական էնդոկրինոլոգների հայկական ասոցիացիայի հետ գործակցությամբ ընդգրկուն ծրագիր էր…
Խորհուրդներ՝ բարձր ջերմաստիճանային պայմաններում աշխատանքի կազմակերպման
Շաբաթվա ընթացքում արձանագրված և կանխատեսվող շոգ եղանակի կապակցությամբ առողջապահության նախարարությունը հիշեցնում է, որ բարձր ջերմաստիճանային պայմաններում աշխատանքի կազմակերպման նկատմամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջները հիմնված են աշխատավայրերում առկա ջերմաստիճանի վրա և սահմանված են ՀՀ Աշխատանքային օրենսգքրի 153 հոդվածով: Այս առումով խորհուրդ է տրվում այն դեպքերում, երբ աշխատատեղերում աշխատանքի բնույթից կախված հնարավոր չէ ապահովել պատշաճ ջերմաստիճանային ռեժիմ…














