Քաղաքականություն
Ազատ TV-ն հետևում է քաղաքական անցուդարձին՝ կուսակցական քաղաքականությունից մինչև արտաքին հարաբերություններ և միջազգային համագործակցություն։
Ի՞նչ կարող է Հայաստանը առաջարկել ԵՄ-ին. Զոհրաբ Մնացականյանի պատասխանը նախարարների հանդիպմանը
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է «ԱլԳ նոր քաղաքական տեսլականը» խորագրով նախարարական հանդիպմանը: Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել նաև հարց ու պատասխան ԱԳ նախարարի հետ, որը ներկայացնում ենք ստորև: Հարց. Դուք անձամբ վարել եք Ասոցացման համաձայնագրի շուրջ Հայաստանի բանակցությունները, որից Հայաստանն այնուհետև հրաժարվեց և ստորագրեց ՀԸԳՀ-ը։ Սակայն Ձեր կարծիքով, առաջիկա հինգ, տասը տարում ինչպիսին…
ՌԴ-ի՝ Ադրբեջանին զենք վաճառելու հարցը չի քննարկվել Գյումրիում
Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի հարցը Գյումրիում չի քննարկվել: Այս մասին նոյեմբերի 6-ին Հայաստանի Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 32-րդ նիստին հայտարարեց Դաշնային Խորհրդի փոխնախագահ Յուրի Վորոբյովը: Նա նշեց, որ այդ հարցով լրացուցիչ ոչինչ չի ասի, և հավելեց, որ համաձայն է ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի դիրքորոշման հետ: Վերջինս հայտարարել…
Սրբի տեղ մի՛ դրեք ձեզ․ Զոհրաբ Մնացականյանը՝ ադրբեջանցի լրագրողին
Ինչպես արդեն հայտնել ենք ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Շվեդիայի Միջազգային հարաբերությունների ինստիտուտում մասնակցել է Արևելյան գործընկերության տասնամյակին նվիրված դասախոսությանը՝ «Զրույց Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարների հետ» խորագրի ներքո։ Հարցուպատասխանի ժամանակ ադրբեջանցի պատգամավորը հարց է ուղղել Մնացականյանին, թե արդյոք Հայաստանը պատրաստ է միջազգային տրիբունալի գնալ Ադրբեջանի հետ միասին՝ ուսումնասիրելու հայերի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունները, էթնիկ…
Զոհրաբ Մնացականյանի ելույթը «ԱլԳ նոր քաղաքական տեսլականը» խորագրով նախարարական հանդիպմանը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է «ԱլԳ նոր քաղաքական տեսլականը» խորագրով նախարարական հանդիպմանը: Մնացականյանը հանդես է եկել ելույթով, որի ընթացքում նշել է. «Ես հետադարձ հայացք եմ գցում Արևելյան գործընկերության ռազմավարական կարևորությանը, անցած տասը տարիներին, վերհիշում` թե ինչպես այդ գաղափարն առաջացավ, ինչի մասին կարելի է քննարկել և խորհրդակցել մեր լեհ և շվեդ ընկերների հետ: Բայց…
Արմեն Սարգսյանի անունից, ի պատիվ Հունաստանի նախագահի, տրվել է պաշտոնական ընթրիք
Ի պատիվ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսի և տիկին Վլասիա Պավլոպուլուի՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և տիկին Նունե Սարգսյանի անունից երեկ տրվել է պաշտոնական ընթրիք: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը մասնավորապես նշել են, որ հնագույն քաղաքակրթություն ունեցող երկու ժողովուրդների դարավոր բարեկամական հարաբերությունները, նման ճակատագրերը,…
Հունաստանի նախագահը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի և Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին և ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ: Պրոկոպիոս Պավլոպուլոսն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան, ծանոթացել ցուցադրությանը, ինչպես նաև անվանական եղևնի է տնկել հուշահամալիրի Հիշողության…
Ձեր հարստանալու հանգամանքը նաև քաղաքական անհամատեղելիության հարց է․ Գագիկ Քամալյանը՝ Լևոն Քոչարյանին
Գագիկ Քամալյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Լևոն Քոչարյանը ասում է, որ նրանք ամեն բան ձեռք են բերել իրավական ճանապարհով։ Տղա ջան, այնպես չէ, որ աշխարհի բոլոր թալանչի բռնապետերը բացահայտ կերպով գողությամբ են զբաղվել ու զբաղվում, բոլորն էլ հնարավոր է, որ փասթաթղթերով օրինական հարուստներ լինեն… Ձեր հարստանալու հանգամանքը ոչ թե միայն իրավական անհամատասխանելիության հարց է,…
Ժամանակն է Ավինյանին բացատրության կանչելու․ Թեհմինե Ենոքյան
Լրագրող, բնապահպան ակտիվիստ Թեհմինե Ենոքյանը Facebook-ի իր էջում գրել է. «Ժամանակն է՝ Ավինյանին տետատետ կանչել բանավեճի բոլոր էն խնդիրներով, որտեղ իր մատը խառն է, հավաքագրել փաստեր ընդդիմախոսներ, ու թող իր փաստաբանական կուտոկով, օգնականներով, տեղակալներով, ընկերներով գան բացատրություններ տան հանրությանը՝ ինչով են զբաղված փակ դռներից այն կողմ․․․ Եվ յուրաքանչյուր բառը իրավապահ համակարգը պիտի ի գիտություն ընդունի,…
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Հունաստանի նախագահի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսի հետ: Այս մասին հայտնում է Վարչապետի աշխատակազմը: Վարչապետը, ողջունելով Հունաստանի նախագահին ՀՀ կառավարությունում, վստահություն է հայտնել, որ նրա այցը մեր երկիր կնպաստի հայ-հունական եղբայրական կապերի զարգացմանն ու ընդլայնմանը, իսկ հունվար ամսին սպասվելիք եռակողմ՝ Հայաստան-Հունաստան-Կիպրոս ձևաչափով առաջին գագաթնաժողովը՝ հարաբերությունների առավել…
Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ դեսպանի հետ
Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում այսօր տեղի է ունեցել ՀՀԿ նախագահ, Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հանդիպումը` վերջինիս նախաձեռնությամբ: Հանդիպմանը մասնակցել են ՀՀԿ ԳՄ և ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչներ: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի երրորդ նախագահի գրասենյակից: Ըստ գրասենյակի տարածած հաղորդագրության, դեսպան Թրեյսին ասել է․ «Ես արժևորում եմ ԱՄՆ դեսպանատան…
Նախագահականում տեղի է ունեցել Հունաստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը
Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսի դիմավորման պաշտոնական արարողությունը: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը դիմավորել և ողջունել են Հունաստանի նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսին և տիկին Վլասիա Պավլոպուլուին: Զինվորական նվագախմբի կատարմամբ հնչել են Հայաստանի և Հունաստանի պետական օրհներգերը։ Նախագահներ Արմեն Սարգսյանը և Պրոկոպիոս…
Մանրամասներ՝ Վարչապետի և ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունների ղեկավարների հանդիպումից
Վարչապետն ընդունել է Երևանում անցկացվող ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նիստին մասնակից ՀԱՊԿ անդամ պետությունների պատվիրակությունների ղեկավարներին՝ Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին, ՌԴ Դաշնային խորհդրի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովին, Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատի նախագահ Նուռլան Նիգմատուլինին, Ղրղզստանի խորհրդարանի խոսնակ Դաստանբեկ Ջումաբեկովին, Տաջիկստանի խորհրդարանի նախագահ Շուկուրջոն Զուխուրովին, Բելառուսի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի ազգային անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ…
Նուրլան Նիգմատուլինը Արարատ Միրզոյանին պաշտոնական այցով հրավիրել է Ղազախստան
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նոյեմբերի 4-ին հանդիպել է աշխատանքային այցով և ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի միջոցառումների շրջանակում Հայաստանում գտնվող Ղազախստանի Հանրապետության Մաժիլիսի նախագահ Նուրլան Նիգմատուլինի հետ: Արարատ Միրզոյանը, ողջունելով հյուրին, արձանագրել է, որ Հայաստանն ու Ղազախստանը վերջին շրջանում հաջողությամբ զարգացնում են համագործակցությունը տարբեր ոլորտներում և ընդգծել է, որ երկկողմ հարաբերություններում Հայաստանը կարևոր տեղ է…
Հունաստանի նախագահը ժամանեց Հայաստան
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով այսօր երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը տիկնոջ՝ Վլասիա Պավլոպուլուի հետ: Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում բարձրաստիճան հյուրին դիմավորել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։














