Քաղաքականություն

Ազատ TV-ն հետևում է քաղաքական անցուդարձին՝ կուսակցական քաղաքականությունից մինչև արտաքին հարաբերություններ և միջազգային համագործակցություն։

  • Պաշտոնական այցով Հայաստան կժամանի ՌԴ ԱԳ նախարարը

    Պաշտոնական այցով Հայաստան կժամանի ՌԴ ԱԳ նախարարը

    Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը նոյեմբերի 10-11-ին պաշտոնական այցով կայցելի Երեւան։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ այցի շրջանակում տեղի կունենան Լավրովի հանդիպումները Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Արմեն Սարգսյանի, ինչպես նաեւ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։ Հանդիպումների ընթացքում կքննարկվեն երկկողմ համագործակցության հարցեր, այդ թվում՝ ՀԱՊԿ եւ ԵՏՄ շրջանակում, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգության…

  • ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկանի արձագանքը Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը

    ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկանի արձագանքը Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը

    Բարեբախտաբար դուք զանգահարել եք մի ֆակուլտետի դեկանի, ում գլխավորած կառույցում ծանոթով կարմիր դիպլոմ ստանալու որևէ դեպք եթե արձանագրվի, ես պատրաստ եմ կրել օրենքով սահմանված, նախատեսված բոլոր պատասխանատվությունները։ Անդրադառնալով երեկ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի՝ լրագրողին ասված հայտարարությանը՝ ասաց ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը։ Նա նշեց, որ միշտ համոզված է եղել, որ ԵՊՀ-ում, մասնավորապես ժուռնալիստիկայի ֆակուլտետում…

  • Հենց Թուրքիայի խորհրդարանում պետք է խոսվի Հայոց ցեղասպանության մասին․ Փայլան

    Հենց Թուրքիայի խորհրդարանում պետք է խոսվի Հայոց ցեղասպանության մասին․ Փայլան

    Եթե աշխարհում կա միակ խորհրդարան, որտեղ պետք է խոսվի Հայոց ցեղասպանության մասին, դա Թուրքիայի Ազգային մեծ ժողովն է։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը: Ելույթ ունենալով Ազգային մեծ ժողովում առաջիկա տարվա բյուջեի քննարկումների ժամանակ՝ Փայլանը, որը Բյուջեի և ծրագրավորման հարցերով խորհրդարանական հանձնաժողովի անդամ է, հատուկ հայտարարությամբ անդրադարձել է Հայոց ցեղասպանության միջազգային…

  • Ադբեջանի ԱԳՆ-ն բողոքել է Արցախի սիմվոլիկայով «0 եվրոների» դեմ

    Ադբեջանի ԱԳՆ-ն բողոքել է Արցախի սիմվոլիկայով «0 եվրոների» դեմ

    Ադրբեջանի ԱԳՆ-ի միջամտությամբ խոչընդոտվել է Արցախի սիմվոլիկայով «0 եվրոների» տպագրությունը, որն կազմակերպվել էր գերմանական EuroSchein Souvenir ընկերության կողմից: Ադրբեջանը պաշտոնական բողոք է ներկայացրել այդ առիթով: Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ EuroSchein Souvenir-ը հայկական սփյուռքի աջակցությամբ պետք է տպեր հայկական սիմվոլիկայով այդ հուշաթղթադրամները: «0 եվրոների» վրա լինելու էր «Դեդո-բաբո» («Մենք ենք, մեր սարերը») հայտնի հուշարձանի պատկերը, և գրված…

  • Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատգամավորները հանդիպել են իրանցի գործընկերների հետ

    Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատգամավորները հանդիպել են իրանցի գործընկերների հետ

    ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը և հանձնաժողովի անդամ Տաթևիկ Հայրապետյանը նոյեմբերի 7-ին հանդիպել են Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի անվտանգության և արտաքին քաղաքականության մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մոհամմադ Ջավադ Ջամալի Նոբանդեգանիի գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով հյուրերին՝ Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ Իրանը Հայաստանի համար կարևորագույն պետություն է և կարևորագույն գործընկեր: Այս համատեքստում…

  • Հայկ Մարության, Արայիկ Հարությունյան… Ո՞վ է հաջորդը․ Էդգար Առաքելյան

    Հայկ Մարության, Արայիկ Հարությունյան… Ո՞վ է հաջորդը․ Էդգար Առաքելյան

    Քաղաքագետ Էդգար Առաքելյանը Facebook֊ի իր էջում գրել է. «Հայկ Մարության, Արայիկ Հարությունյան… Ո՞վ է հաջորդը. կար ժամանակ, երբ որոշ ուժեր ու անհատներ պահանջում էին Հայկ Մարությանի հրաժարականը։ Ի՞նչ արեց Հայկ Մարությանը. ասեց` մի փոքր էլ է վատ լինելու ու ամեն ինչ միանգամից կփոխվի։ Նա, գործնականում, աղբահանության հարցում, ապացուցեց դա ու համոզված եմ, որ առաջիկայում Երևանի…

  • ԱՄՆ և Հայաստանը ուժեղացնում են համագործակցությունը կենսահաբեկչության հետաքննության ոլորտում

    ԱՄՆ և Հայաստանը ուժեղացնում են համագործակցությունը կենսահաբեկչության հետաքննության ոլորտում

    ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի վտանգների նվազեցման գործակալությունը ս․թ․-ի հոկտեմբերի 31-ից մինչև նոյեմբերի 1-ն անցկացրեց Կենսահաբեկչության համատեղ հետաքննության միջազգային հնգօրյա սեմինար։ Սեմինարին մասնակցեցին հանրային առողջապահության, անասնաբուժության և իրավապահ ոլորտների միջին օղակի 24 պաշտոնյաներ տարբեր գերատեսչություններից՝ ՀՀ առողջապահության նախարարությունից, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, ՀՀ պաշտպանության նախարարությունից, ՀՀ ոստիկանությունից, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից, ՀՀ ազգային…

  • ՀՀ ԱԺ բարեկամական խումբն Էնֆիաջյանի գլխավորությամբ գտնվում է Վիետնամում

    ՀՀ ԱԺ բարեկամական խումբն Էնֆիաջյանի գլխավորությամբ գտնվում է Վիետնամում

    Պաշտոնական այցի շրջանակում ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը հանդիպել է Վիետնամի Ազգային Ժողովի նախագահ Նգուեն Թի Կիմ Նգանի հետ: Քննարկվել են երկու բարեկամ երկրների հարաբերությունների զարգացման նոր հեռանկարները: Կարևորվել է ՀՀ-ում Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության դեսպանատուն ունենալը: Տիկին խոսնակը պատրաստակամություն է հայտնել նպաստելու երկու երկրների խորհրդարանականների համատեղ նախաձեռնություններին: ՀՀ Աժ փոխնախագահն աշխատանքային հանդիպում է ունեցել գործընկերոջ՝…

  • Իսրայելը պետք է լիներ առաջին պետությունը, որը կճանաչեր Հայոց ցեղասպանությունը․ Թանկյան

    Իսրայելը պետք է լիներ առաջին պետությունը, որը կճանաչեր Հայոց ցեղասպանությունը․ Թանկյան

    Անկարան տարիներ շարունակ հնարավոր ամեն ինչ արել է՝ սահմանափակելու համար ամբողջ աշխարհում Ցեղասպանության ճանաչման արշավների հաջողությունը՝ առաջին հերթին մտրակի և բլիթի մեթոդների օգտագործմամբ: Այս մասին New Europe կայքում հրապարակված իր հոդվածում գրել է System of a Down-ի վոկալիստ, կոմպոզիտոր Սերժ Թանկյանը: «Հայոց ցեղասպանությունը տերմին է, որը գործածվում է 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի, հույների և…

  • Արա Դարզին Մեծ Բրիտանիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

    Արա Դարզին Մեծ Բրիտանիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

    Բրիտանահայ ականավոր վիրաբույժ, Առողջապահական համաշխարհային նորարարությունների ինստիտուտի նախագահ, Մեծ Բրիտանիայի առողջապահության նախկին նախարար Արա Դարզին իր մտահոգությունն է հայտնել այն առնչությամբ, որ Մեծ Բրիտանիան չի հետևել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի օրինակին: The Guardian-ում հրապարակված հոդվածում Արա Դարզին նշել է, որ ողջունում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումը և մտահոգված է նման գործընթացի…

  • Azat TV

    Հունաստանի նախագահը այցելել է Էջմիածին

    Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ Կաթողիկոսն այսօր՝ նոյեմբերի 6–ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Հունաստանի նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսին և նրա գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնից։ Ողջունելով բարձրաստիճան հյուրի այցը համայն հայության հոգևոր կենտրոն` Հայոց Հայրապետը նշել է, որ հայ և հույն ժողովուրդների բարեկամությունը գալիս է դարերի…

  • Զոհրաբ Մնացականյանը ստորագրեց Շվեդիայի և ՀՀ միջև համագործակցության զարգացման վերաբերյալ համաձայնագիրը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Զոհրաբ Մնացականյանը ստորագրեց Շվեդիայի և ՀՀ միջև համագործակցության զարգացման վերաբերյալ համաձայնագիրը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Ստոկհոլմ կատարած աշխատանքային այցի շրջանակներում նոյեմբերի 6-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Շվեդիայի միջազգային համագործակցության զարգացման գործակալության (SIDA) գլխավոր տնօրեն Կարին Ջամթինին, որի հետ ստորագրեց Sida-ի կողմից ներկայացված Շվեդիայի և ՀՀ միջև համագործակցության զարգացման վերաբերյալ համաձայնագիրը: Երկուստեք համոզմունք հայտնվեց, որ համաձայնագրի ստորագրումն անկասկած նոր էջ կբացի հայ-շվեդական փոխհարաբերություններում և կնպաստի Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, ինչպես…

  • Նախագահ Սարգսյանն ընդունել է Միջազգային ճգնաժամային խմբի ղեկավարին (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Նախագահ Սարգսյանն ընդունել է Միջազգային ճգնաժամային խմբի ղեկավարին (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ Ռոբերտ Մալլիին: ՄՃԽ ղեկավարը նախագահ Սարգսյանին է ներկայացրել կազմակերպության գործունեության ուղղությունները և իրականացվող հետազոտությունները։ Նա նշել է, որ Միջազգային ճգնաժամային խումբը նախկին բարձրաստիճան դիվանագետների ու պետական պաշտոնյաների, հեղինակավոր փորձագետների ու վերլուծաբանների միավորող կառույց է, որը զբաղվում է հակամարտությունների ուսումնասիրմամբ, վերլուծում դրանց շուրջ զարգացումները և…