Իրավական
Ազատ TV-ն անդրադառնում է իրավական զարգացումներին՝ օրենսդրական փոփոխություններից մինչև իրավաբանական մեկնաբանություններ ու վերլուծություններ։
Վաչագան Ղազարյանը պատրաստ է 6 միլիոն դոլարի չափով գումար փոխանցել պետությանը
Պետական պահպանության ծառայության պետի նախկին տեղակալ, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանը հայտարարություն է տարածել, որում նշում է, որ պատրաստ է 6 միլիոն դոլարի չափով գումար փոխանցել պետությանը: Հայտարարության մեջ ասվում է. «Քրեական վարույթն իրականացնող մարմնին ներկայացրել եմ իմ և իմ կնոջ բանկային հաշիվներին շուրջ տասը տարի առկա, ինչպես նաև մեր բնակարանում խուզարկության…
«Մարդու իրավունքների պաշտպանի վերաբերյալ նոր օրենքի ընդունումից հետո, մեր գործունեությունը ենթարկվեց հիմնարար փոփոխությունների»,- Արման Թաթոյան
Դեկտեմբերի 12-ին, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մասնակցել է «Աջակցություն Հայաստանում քրեական արդարադատության համակարգի բարեփոխումներին և պայքար վատ վերաբերմունքի և անպատժելիության դեմ» ծրագրի փակման համաժողովին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, ծրագիրն իրականացվել է ԵԽ երևանյան գրասենյակի կողմից՝ ԵՄ ֆինանսավորմամբ: Պաշտպանը բարձր է գնահատել Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի Գործընկերություն հանուն…
Կասկածանքով բերման է ենթարկվել 22-ամյա աղջիկ
Ոստիկանության պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ Դեկտեմբերի 10-ին, ժամը 21.45-ին, ոստիկանության Արտաշատի բաժնում բժշկական կենտրոններից մեկից հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի առաջային մակերեսի ձախ կեսի ծակած-կտրած վերքով» բուժօգնության է տեղափոխվել 23-ամյա մի քաղաքացի։Հիվանդանօց մեկնած ոստիկանության ծառայողները պարզել են, որ տուժածը տեղափոխվել էր Ազատավան գյուղի Աբովյան փողոցում գտնվող մթերային խանութի դիմացից։ Հաջողվեց պարզել նաև տաքսու վարորդի ինքնությունը,…
Մանվել Գրիգորյանի կալանքը երկարաձգվեց ևս 2 ամսով
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ հրապարակեց Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում նրա պաշտպան Արսեն Մկրտչյանը նշեց, որ դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը, այսպիսով` նրա կալանքը երկու ամսով երկարաձգվեց: «Դատարանը որոշում է կայացրել քննիչի միջնորդությունը բավարարել, պաշտպանական կողմի միջնորդությունը մերժել»,- ասաց Մկրտչյանը:…
Արմեն Գեւորգյանին նոր մեղադրանք է առաջադրվել
ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին նոր մեղադրանք է առաջադրվել, փոխանցում է armtimes.com-ը։ Այս մասին մեր զրույցում ասաց նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը: Նա նշեց, որ Գեւորգյանի մեղադրանքը լրացվել է, սակայն թե ինչ մեղադրանքների մասին է խոսքը՝ Ասլանյանն ասաց, որ կտեղեկացնի ավելի ուշ: Այսօր վարույթն իրականացնող մարմինը նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան: Այն այսօր սկսվել եւ…
«Մի շարք տեղամասերում պահանջել եմ վերահաշվարկ իրականացնել»,- Վահե Էնֆիաջյան
ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանն իր Ֆեյսբուքյան էջում գրում է. «Իրականում ձայներս ավել են… Մի շարք տեղամասերում պահանջել եմ վերահաշվարկ իրականացնել, և արդեն 9/12 տեղամասում քվեաթերթիկների պարկը բացելուց և վերահաշվարկի արդյունքում ստացածս ձայները 6-ով ավելացել են։Օրենքով սահմանված կարգով գործընթացը զարգանում է։Շարունակելի…»
Վրացի հետախուզվողը հայտնաբերվեց օդանավակայանում
«Հետախուզում-2018» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, դեկտեմբերի 11-ին, ժամը 9.45-ին, Թբիլիսի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, «Զվարթնոց» օդանավակայանից բերման է ենթարկվել Վրաստանի քաղաքացի Գրիգորի Ա.-ն, որը հուլիսի 13-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր. 325 հոդ. 1-ին մասի և 329 հոդ. 1-ին մասի մեղադրանքով:Խափանման միջոցը՝ կալանք։
Նիստը հետաձգվել է
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի նստավայրում դեկտեմբերի 12-ին քննվել է Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին կալանավորելու մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նիստը հետաձգվել է և նշանակվել դեկտեմբերի 13-ին ժամը 10:30-ին: Դռնփակ նիստը նախագահում էր դատավոր Արման Հովհաննիսյանը:
Երևանի 192 դպրոցի տնօրենի դեմ քրգործ է հարուցվել
ՀՀ քննչական կոմիտեում ստացվել և վարույթ է ընդունվել առերևույթ կաշառք ստանալու, կաշառք տալու և պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափերի վատնում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ «Երևանի Գ.Վարդանյանի անվան թիվ 192 հիմնական դպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենը, հանդիսանալով պաշտոնատար անձ, օժտված լինելով կարգադրիչ լիազորություններով, նախնական…
Դատարանը քննում է Արմեն Գևորգյանին կալանավորելու մասին հարցը
Այս պահին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի նստավայրում ընթանում է Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը, հայտնում է 168.am-ը։ Նա մեղադրվում է Ռոբերտ Քոչարյանին օժանդակելու, արտակարգ դրության հրամանագիրը պատրաստելու և ՍԴ դատավորին զանգահարելու համար։ Դատարանը քննում է Արմեն Գևորգյանին կալանավորելու մասին հարցը: Հիշեցնենք, որ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ օգոստոսի 3-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում…
ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են կատարել
Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ: Այցի ընթացքում ստուգվել են նշված վայրում անձանց պահման պայմանները, նրանց իրավունքների ապահովման վիճակը, դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին, ինչպես նաև նրանց առնչվող փաստաթղթերը: Վեր են հանվել խնդիրներ՝ կապված բուժանձնակազմի քանակի, դեղերի և բժշկական…
Դատարանը մերժել է Վաչագան Ղազարյանին գրավով ազատ արձակելու միջնորդությունը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանին գրավով կալանքից ազատ արձակելու մասին նրա փաստաբանների միջնորդությունը, Aysor.am-ին տեղեկացրեց Ղազարյանի փաստաբան Արմեն Հարությունյանը։ Նրա խոսքով, այսօր ժամը 16։00-ին դատարանը քննելու է նախաքննական մարմնի միջնորդությունը Ղազարյանի խափանման միջոց կալանքի ժամկետը երկարաձգելու մասին։ Փաստաբանը դժվարացավ գնահատել դատարանի կայացրած որոշումը՝ նշելով,…
Ծառուկյանի փեսայի շտաբի պետը մեղադրվում է կաշառք առաջարկելու մեջ
Ծառուկյանի փեսայի շտաբի պետը մեղադրվում է կաշառք առաջարկելու մեջ, գրում է Ազատություն ռադիոկայանը: Ընտրողին կաշառք առաջարկելու ու խոստանալու համար ձերբակալվածն Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդի, ԲՀԿ-ի ռեյտինգային թեկնածու Դավիթ Մանուկյանի շտաբի պետն է՝ Արամ Հակոբյանը: Նա ձերբակալված էր, հետո սակայն խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալը: Կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա…














