Իրավական

Ազատ TV-ն անդրադառնում է իրավական զարգացումներին՝ օրենսդրական փոփոխություններից մինչև իրավաբանական մեկնաբանություններ ու վերլուծություններ։

  • ԱԺ ընտրությունների ընթացքում ընտրախախտումների վերաբերյալ ստացվել է 78 հաղորդում

    ԱԺ ընտրությունների ընթացքում ընտրախախտումների վերաբերյալ ստացվել է 78 հաղորդում

    ՀՀ Քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում՝ դեկտեմբերի 11-ի ժամը՝ 11:00-ի դրությամբ, ստացվել է 78 հաղորդում՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ, որոնք առերևույթ պարունակում են քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ, հայտնում է 168.am-ը։ Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ստացված հաղորդումներից 9-ը Երևանում է, 5-ը՝ Սյունիքի, 12-ը՝ Շիրակի,…

  • Քիչ առաջ ավարտվեց Մանվել Գրիգորյանի գործով դռնփակ նիստը

    Քիչ առաջ ավարտվեց Մանվել Գրիգորյանի գործով դռնփակ նիստը

    Քիչ առաջ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց Մանվել Գրիգորյանի գործով դռնփակ նիստը: Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը Aravot.am-ին տեղեկացրեց՝ դատարանի որոշումը կհրապարակվի վաղը՝ ժամը 14.00-ին: Հիշեցնենք՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն այսօր քննեց գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը ևս երկու ամսով երկարացնելու հարցը: Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ…

  • Քոչարյանի պաշտպանական թիմից հայտնում են, որ նրանց դեռևս չի տրամադրվել վերաքննիչ բողոքի որոշումը

    Քոչարյանի պաշտպանական թիմից հայտնում են, որ նրանց դեռևս չի տրամադրվել վերաքննիչ բողոքի որոշումը

    «Ի պատասխան լրատվամիջոցների բազմաթիվ հարցերի տեղեկացնում ենք, որ ՀՀ վերաքննիչ դատարանը դեռևս չի տրամադրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման վերաբերյալ վերաքննիչ բողոքի որոշումը, որով մասնավորապես, Վերաքննիչ դատարանը դեկտեմբերի 7-ին անփոփոխ է թողել առաջին ատյանի դատարանի՝ հուլիսի 27-ի որոշումը: Վերաքննիչ դատարանը որոշման օրինակը դեկտեմբերի 10-ի՝ ժամը 12:30-ի դրությամբ, պաշտպանական կողմին չի…

  • Ադրբեջանում ընթանում է Կարեն Ղազարյանի դատավարությունը

    Ադրբեջանում ընթանում է Կարեն Ղազարյանի դատավարությունը

    Ադրբեջանի Գյանջա (Գանձակ) քաղաքում սկսվել է Հայաստանի գերեվարված քաղաքացի, Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանի գործով դատական նիստը: Ղազարյանը մեղադրվում է Ադրբեջանի քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով։ Դատական նիստում լսվել է վկաների ցուցմունքները: Այնուհետեւ Կարեն Ղազարյանը պատասխանել է իրեն ուղղված հարցերին։

  • Գյումրեցի կնոջը սպանելու կասկածանքով ռուս զինծառայող է ձերբակալվել

    Գյումրեցի կնոջը սպանելու կասկածանքով ռուս զինծառայող է ձերբակալվել

    Դեկտեմբերի 2-ին՝ վաղ առավոտյան, Գյումրիի «Սլաբոդկա» կոչվող թաղամասում 57-ամյա կնոջ սպանության գործով կա ձերբակալված: ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ կնոջը դաժան ծեծի ենթարկելու կասկածանքով ձերբակալվել է ռուսաստանցի զինծառայող: Այս տեղեկությունը ԳԱԼԱ-ին փոխանցեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը: «Կասկածյալը ձերբակալվել է վարույթն իրականացնող մարմնի կողմից»,- ասաց դատախազը: Վերջինս այլ մանրամասներ հրաժարվեց փոխանցել: Զինծառայողը հայ իրավապահների…

  • Մանվել Գրիգորյանն այսօր էլ դատարանում պնդել է, որ մեղավոր չէ

    Մանվել Գրիգորյանն այսօր էլ դատարանում պնդել է, որ մեղավոր չէ

    Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր) հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի կալանքը երկարաձգելու մասին նախաքննական մարմնի ներկայացրած միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։ Նիստերի դահլիճից դուրս գալուց հետո Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ Գրիգորյանը առողջական թեթև խնդիր է ունեցել, կանչել են շտապօգնություն և համապատասխան բուժօգնություն ցուցաբերելուց հետո նա կարողացել…

  • Արմավիրում փորձել են խոչընդոտել ընտրողին արտահայտել ազատ կամք

    Արմավիրում փորձել են խոչընդոտել ընտրողին արտահայտել ազատ կամք

    Արմավիր քաղաքի բնակչուհին դեկտեմբերի 9-ին ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչույթունում բացատրություն է տվել այն մասին, որ աշխատելով իր բնակության վայրում գտնվող սննդի օբյեկտներից մեկում, իր տնօրենից ցուցում է ստացել դեկտեմբերի 9-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ կողմ քվեարկել առաջադրված պատգամավորության թեկնածուներից մեկի օգտին: Այն բանից հետո, երբ տնօրենը տեղեկացել է տվյալ թեկնածուին…

  • «Այս պահի դրությամբ, հայկական կողմը դեռ միջնորդություն չի ներկայացրել», – Արևիկ Խաչատրյան

    «Այս պահի դրությամբ, հայկական կողմը դեռ միջնորդություն չի ներկայացրել», – Արևիկ Խաչատրյան

    Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու` Նարեկ Սարգսյանի արտահանձնման հարցը կքննի Պրահայի շրջանային դատարանը։  «Այժմ նա նախնական կալանքի տակ է», – «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Պրահայի ոստիկանության խոսնակ Յան Դանիեկը։ Հիշեցնենք, որ 37–ամյա Սարգսյանը ձերբակալվել է նախորդ շաբաթ Պրահայում։ Վերջինս չեխ ոստիկաններին է ներկայացրել Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր` Ֆրանկլին Գոնսալեսի անձնական տվյալներով։  «Չեխական օրենսդրությունն արգելում…

  • Դատարանը քննում է Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետի կալանքը երկարացնելու հարցը

    Դատարանը քննում է Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետի կալանքը երկարացնելու հարցը

    news.am-ը գրում է՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը այսօր՝ դեկտեմբերի 11-ին քննում է Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի կալանքի ժամկետը երկարացնելու հարցը։ Նշենք, որ Ղազարյանն ավելի վաղ կալանավորվել էր, ապա նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել 1 մլրդ դրամ գրավը:  Դատախազությունը բողոքարկել էր այս որոշումը, որի արդյունքում կայացվել է Ղազարյանին կրկին կալանավորելու վերաբերյալ որոշում:…

  • Դատարանում Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը վատացել է

    Դատարանում Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը վատացել է

    Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն այսօր քննում է գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը եւս երկու ամսով երկարացնելու հարցը: Գրիգորյանի համար շտապօգնություն է հրավիրվել դատարան, քանի որ վերջինիս ինքնազգացողությունը վատացել է դատական նիստի ընթացքում։ Նիստը հետաձգվել է մեկ ժամով, իսկ Մանվել Գրիգորյանը շարունակում է մնալ դատարանի շենքում։ Շենքում է նաև Նազիկ Ամիրյանը՝ Գրիգորյանի կինը։

  • Շիրինյանի պնդմամբ, իրենց տրված շուրջ 60 ձայն, մինչև ԿԸՀ հասնելը, կորել է։

    Շիրինյանի պնդմամբ, իրենց տրված շուրջ 60 ձայն, մինչև ԿԸՀ հասնելը, կորել է։

    Քաղաքագետ, Քրիստոնյա-ժողովրդական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը շնորհակալ է ինչպես իրենց ձայն տված, այնպես էլ ձայն չտված ՀՀ քաղաքացիներին։ Այս մասին նա ասաց այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է panorama.am-ը։ «Մի մասին ես բացահատ ասել եմ՝ ձեր ձայնն ինձ պետք չէ։ Ես ձայն չեմ մուրացել։ Կարծում եմ՝ շատ արդյունավետ սերմ ունենք հասարակության մեջ ցանած։…

  • Հրապարակվել են ընտրություններին մասնակցած ընտրողների ցուցակները

    Հրապարակվել են ընտրություններին մասնակցած ընտրողների ցուցակները

    Ընտրական օրենսդրության համաձայն` սկանավորվել և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակվել են դեկտեմբերի 9-ին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրությունների քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակները: Ցուցակները տեղադրված են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքէջում: Ընտրական օրենսգրքի կանոնակարգումների համաձայն՝ այլ անձի փոխարեն քվեարկելու մասին դիմում ներկայացնելու իրավունք ունեն՝ ընտրություններին մասնակցող կուսակցության, դաշինքի լիազոր ներկայացուցիչը, վստահված անձը, համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամը, քվեարկությանը…

  • Ըստ հայտարարագրի՝ Լևոն Երանոսյանը չունի ավտոմեքենա և դրամական միջոցներ

    Ըստ հայտարարագրի՝ Լևոն Երանոսյանը չունի ավտոմեքենա և դրամական միջոցներ

    ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, ոստիկանության պետի նախկին տեղակալ Լեւոն Երանոսյանը պաշտոնական պարտականությունները դադարեցնելուց (18.05.2018) հետո 2018 թվականի հունիսի 20-ին բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր գույքի եւ եկամուտների հայտարարագիրը, փոխանցում է armtimes.com֊ը։ Որպես անշարժ գույք Երանոսյանը հայտարարագրել է 1 բնակարան եւ 1 առանձնատուն։ Ըստ հայտարարագրի՝ Երանոսյանը չունի ավտոմեքենա։ Պարզվում է, որ ոստիկանության…

  • Համաներման հիմքով 312 քրեական գործի վարույթ կարճվել է

    Համաներման հիմքով 312 քրեական գործի վարույթ կարճվել է

    2018 թվականի նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակներում  ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով կարճվել է 312  քրեական գործի վարույթ, տեղեկացնում են Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։ Աղբյուրը, սակայն, չի հստակեցնում, թե մասնավորապես ինչ…