Իրավական
Ազատ TV-ն անդրադառնում է իրավական զարգացումներին՝ օրենսդրական փոփոխություններից մինչև իրավաբանական մեկնաբանություններ ու վերլուծություններ։
Ընտրական տեղեմաս մուտք գործելուց մինչև այդտեղից դուրս գալը
ՀՀ կենտրոնական ընտրական հանձանաժողովը հրապարակել է 2018 թվականի դեկտեմբերի 9-ի Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկության կարգը.
Պետությանը պատճառվել է 555.165.544 դրամի վնաս
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն շարունակում է տարբեր բնագավառներում դրսևորած կոռուպցիոն բնույթի հանցագործության դեպքերի հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ, լրիվ քննությունը: Քննչական կոմիտեի ստորաբաժանումների վարույթում պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու և պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողին ապօրինի վարձատրություն տալու դեպքերի առթիվ 2018 թվականի ընթացքում հարուցվել է 125 քրեական գործ, որոնցից մի քանիսը միացվել է…
Դավիթ Շահնազարյանի հայտարարությունը կդառնա քննության նյութ
Factor.am – ը գրում է. ՀՀԿ-ի նախընտրական ցուցակի երրորդ համարը զբաղեցնող Դավիթ Շահնազարյանն օրերս իր հարցազրույցներից մեկի ժամանակ, անդրադառնալով Մարտի 1-ի դեպքերին, իր բնորոշմամբ, առաջին անգամ արել է հետևյալ հայտարարությունը․ «Մարտի 1-ին ես իմ մտերիմների հետ շրջել եմ Մյասնիկյանի արձանի մոտ, և արդեն երեկոյան մեծ քանակի ալկոհոլով մարդիկ սկսեցին անցնել այդտեղով, մենք մեծ շղթա կազմել…
ՕԵԿ-ի թեկնածուն խոչընդոտել է հանձնաժողովի անդամների աշխատանքը
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում «Օրինաց Երկիր» կուսակցության կողմից առաջադրված ավագանու թեկնածու Լ. Մ.-ն խոչընդոտել է տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների լիազորությունների իրականացմանը, ինչպես նաև նրանց` որպես քաղաքացու, ընտրական իրավունքի ազատ իրականացմանը: Ըստ մեղադրանքի` Լ. Մ.-ն 2018 թվականի սեպտեմբերի 16-ին «Օրինաց Երկիր» կուսակցության նախընտրական շտաբում…
Վալերիյ Օսիպյանը պահանջել է կանխել սեփական անձը օրենքից վեր դասելու և հանրությանը պարտադրելու ցանկացած հնարավորություն:
Նոյեմբերի 16-ին ոստիկանությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը: Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանությունից, մասնակցում էին Քրեական հետախուզության և Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունների ղեկավարներն ու օպերատիվ անձնակազմերը: Վալերիյ Օսիպյանն անդրադառնալով ծառայության հրատապ ու ռազմավարական խնդիրներին` ընդգծել է, որ նրանք ոստիկանության առանցքային ստորաբաժանումներից են, որոնց արդյունավետ ծառայությամբ է…
«Ստիպված ենք ենթարկվել դատարանի որոշմանը», – Վաչագան Ղազարյանի փաստաբան
ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի պաշտպանները Վճռաբեկ դատարանի՝ նոյեմբերի 15-ին կայացրած որոշումից հետո, այս պահին որևէ քայլ չեն կարող ձեռնարկել։ «Ստիպված ենք ենթարկվել դատարանի որոշմանը։ Դուք գիտեք, որ Վճռաբեկ դատարանի որոշումը որևէ այլ տեղ վիճարկել հնարավոր չէ», – Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վաչագան Ղազարյանի փաստաբան Արմեն Հարությունյանը։ Վճռաբեկ դատարանը,…
Արթուր Բաղդասարյանին պատկանող «Հայասի գրուպ» ընկերությունում չարաշահումներ են հայտնաբերվել
«Հրապարակ» թերթը գրում է. «ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանին պատկանող «Հայասի գրուպ» ընկերությունում Պետեկամուտների կոմիտեն չարաշահումներ է բացահայտել և շուրջ 6 մլն դրամով տուգանել՝ 20 չգրանցված աշխատող ունենալու համար, տեղեկացանք ՊԵԿ աղբյուրներից։ Մեկնաբանություն ստանալու համար զանգահարեցինք «Հայասի գրուպ», սակայն մեզ խնդրեցին զանգահարել այլ բաժին և այսպես շարունակ՝ նախ կադրերի բաժնից Նարինե Թադևոսյանին, ապա՝ գլխավոր հաշվապահ Վարդուհի…
«ՀՀ-ում գրանցվել է հանցավորության կտրուկ աճ»,-Արփինե Հովհաննիսյան
ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Հանցավորության աճն ու ոստիկանությունը Հայաստանի Հանրապետությում 2018 թվականի հունվարից մինչև օգոստոս ընկած ժամանակահատվածում ընդհանուր հաշվով եղել է 14 հազար 205 հանցագործություն, իսկ նախորդ տարի այդ թիվը 12 հազար 484 էր։ Եթե ժամանակագրական առումով քիչ ավելի հետ նայենք, ապա կտեսնենք, որ 2016 թվականին այդ թիվը 12 հազար…
Մայրապետյանի փաստաբանը չի հանձնվում
Սամվել Մայրապետյանի պաշտպան, փաստաբան Կարեն Բատիկյանը նոր միջնորդություն է ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ խնդրելով քննարկել անձնական երաշխավորություններով Սամվել Մայրապետյանին ազատ արձակելու հարցը: Մայրապետյանի համար երաշխավորություն է տվել մտավորականների ևս մի մեծ խումբ, այդ թվում ԳԱԱ ակադեմիկոսներ, թղթակից անդամներ, ԲՈՒՀ-երի ռեկտորներ, հայտնի գործարարներ և լրագրողներ, պրոդյուսերներ, ստեղծագործական միավորումների ղեկավարներ: Վերջիններն իրենց գրավոր պարտավորությունն են…
Վճռաբեկ դատարանը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի վճռաբեկ բողոքը մասնակի
ՀՀ Վճռաբեկ դատարանը քիչ առաջ կայացրած որոշմամբ մերժեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը, իսկ ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի վճռաբեկ բողոքը բավարարեց մասնակի: Այսպիսով, Վճռաբեկ դատարանը որոշեց բեկանել Քոչարյանի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի օգոստոսի 13-ի որոշումը և գործն ուղարկել նույն՝ Վերաքննիչ դատարան նոր քննության: Որոշումը կարդաց նախագահող դատավոր Լիլիթ Թադևոսյանը: Հ.Գ. Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը օգոստոսի…
Այսօր կրակոցներ են հնչել Երևանում
Այս գիշեր՝ ժամը 03։30-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Մառի փողոցում կայանված մեքենաներից մեկի վրա կրակել են, տեղեկատվությունն aysor.am-ի հետ զրույցում հաստատեցին ոստիկանության լրատվական բաժնից։ «Ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ ժամը 03։10-ի սահմաններում միացել է Մառի փողոցում կայանված մեքենաներից մեկի անվտանգության ազդանշանը, որից հետո մեքենայի տերը դուրս է վազել ու նկատել,…
Արտակ Զեյնալյանը հանդիպել է Իտալիայի Հակակոռուպցիոն մարմնի ղեկավարի հետ
ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը, Հռոմ կատարած այցի շրջանակում, նոյեմբերի 13-ին հանդիպել է Իտալիայի Հակակոռուպցիոն մարմնի ղեկավար Ռաֆայել Կանտոնեի հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաև Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը: Հանդիպմանը քննարկվել են հակակոռուպցիոն քաղաքականությանը, կոռուպցիայի կանխարգելմանը, ինչպես նաև հակակոռուպցիոն մարմնի լավագույն մոդելին վերաբերող մի…
Ապամոնտաժման գործը հասավ դատարան
Ժամեր առաջ ապամոնտաժված շինության սեփականատերը դիմել է դատարան՝ քաղաքապետի որոշումն անվավեր ճանաչելու պահանջով։ Հ.Գ. Հիշեցնենք, որ շինության ապամոնտաժումը կայացվել էր քաղաքապետ Հայկ Մարության որոշմամբ:
Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանում չարաշահումներ են հայտնաբերվել
2018 թվականի նոյեմբերի 6-ին ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժին օպերատիվ տեղեկություններ է ստացվել այն մասին, որ «Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության պաշտոնատար անձինք թանգարանի հաստիքացուցակում պարբերաբար ընդգրկել են անձանց, ովքեր աշխատանքի չեն հաճախել և նրանց անվամբ դուրս գրված աշխատավարձի գումարները յուրացվել են։ Նույն օրը թանգարանի աշխատակիցներից ոստիկանության Տարոնի բաժնում…














