Իրավական
Ազատ TV-ն անդրադառնում է իրավական զարգացումներին՝ օրենսդրական փոփոխություններից մինչև իրավաբանական մեկնաբանություններ ու վերլուծություններ։
Զոհրաբ Մնացականյան՝ «ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի»
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ 25-րդ նախարարական խորհրդի նիստին։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, Զոհրաբ Մնացականյանի ելույթում, մասնավորապես, ասված է. «Սա առանձնահատուկ տարի է Հայաստանի համար: Մայիսին Հայաստանում Թավշյա խաղաղ հեղափոխության հաղթանակն ի ցույց դրեց հայ հասարակության վճռականությունը կոռուպցիայի դեմ պայքարի, արդարադատության համակարգի և…
Վալերիյ Օսիպյանի նախնտրական շրջանում կատարած աշխատանքային հանդիպումների մանրամասները
Վալերի Օսիպյանը անձնակազմին հրահանգեց՝ Եռանդով ու կազմակերպված իրականացնել բարձրորակ ծառայություն։
Բացահայտվել է 11 միլիոնի յուրացման դեպք
Դպրոցի տնօրենը օգտագործելով պաշտոնեական դիրքը պետությանը պատճառել է 11 միլիոն դրամի վնաս։ Բացահայտվել է 11 միլիոն դրամի յուրացման դեպք
«Ցանկացած անձ պետք է զգուշավորություն ու նրբանկատություն ցուցաբերի իր այն հրապարակային ելույթներում, որոնք վերաբերում են դատավորներին», – դատավորների միություն
ՀՀ դատավորների միությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, նշված է. «Վերջին օրերի ընթացքում հասարակության մի շարք անդամների կողմից զանգվածային լրատվության միջոցներով հնչող՝ դատական իշխանության հեղինակությունը նսեմացնող, դատավորների պատիվն ու արժանապատվությունն արատավորող արտահայտությունների կապակցությամբ ՀՀ դատավորների միությունը հանդես է գալիս հետևյալ հայտարարությամբ. Դատավորների անկախությունն ու անաչառությունը, արդարադատության իրականացմանը ցանկացած միջամտության և դատավորների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի…
Ոստիկանությունը կապահովի ընտրությունների բնականոն ընթացքը
Ոստիկանությունը տեսանյութ է տարածել։ Դեկտեմբերի 9-ին կայանալիք ընտրությունների ժամանակ ոստիկանության գործողությունները
Ընտրական բնույթի հանցագործությունների վերաբերյալ թեժ գիծ է գործում
Yerkir.am-ի տեղեկացմամբ՝ ՀՀ գլխավոր դատախազությունում ընտրական բնույթի հանցագործությունների վերաբերյալ հավաստի տեղեկատվություն հաղորդելու նպատակով թեժ գիծ է գործում: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: Նրա խոսքով՝ դեկտեմբերի 9-ին թեժ գիծը գործելու է շուրջօրյա: «Առերևույթ ընտրական բնույթի հանցագործությունների վերաբերյալ հավաստի տեղեկատվություն հաղորդելու համար կարող եք զանգահարել՝…
Պատիժները ընտրական հանցագործությունների համար
Ոստիկանությունը տեղեկացնում է՝ Ազգային Ժողովը սեպտեմբերին ընդունեց քրեական օրենսգրքի փոփոխությունները: Արդյունքում խստացվեցին պատիժները ընտրական հանցագործությունների համար, իսկ ոստիկանությունը ստացավ դրանց բացահայտման նոր հնարավորություններ: Մասնավորապես նախատեսվել են հետևյալ պատիժները՝– Ընտրակաշառք ստանալու կամ անգամ պահանջելու համար՝ 500.000-ից 700.000 դրամ տուգանք կամ 1-ից 3 տարի ազատազրկում:– Ընտրակաշառք տալու կամ անգամ առաջարկելու համար՝ 2.500.000-ից 3.000.000 դրամ կամ 2-ից 6…
ՄԻՊ-ը ոստիկանությունից պարզաբանումներ կպահանջի
Politik.am-ը գրում է. ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից «News.am» լրատվամիջոցի գրասենյակ այցելելու, ոստիկանության՝ լրատվական գործակալության ղեկավարությանն ուղղված նամակների առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանը սկսել է քննարկման ընթացակարգ՝ սեփական նախաձեռնությամբ, տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից։ ՀՀ ոստիկանությունից կպահանջվեն պարզաբանումներ՝ այդ թվում հիմք ընդունելով «News.am» լրատվական գործակալության հայտարարություններում նշված հանգամանքները: Քննարկման ընթացակարգի այս փուլում ՄԻՊ-ն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ լրատվամիջոցների…
Ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել
Ոստիկանության կայքը երեկ հայտարարություն է տարածել. «Նյուզ. ամ» կայքի խմբագիր Արմենիկա Կիվիրյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ոստիկանությունը եկել է Նյուզ.ամ-ի խմբագրություն…»: Նշվածի կապակցությամբ պարզաբանում ենք, որ այսօր ոստիկանության ՔՀԳՎ-ի աշխատակիցը միայնակ այցելել է Նյուզ-ի խմբագրություն` ՀՀ գլխավոր դատախազությունից փոխանցված տեղեկության հիման վրա պատրաստված գրությունը հանձնելու: Խմբագրությունում նա օրենքով սահմանված կարգով ներկայացել է, գլխավոր խմբագրին…
Գումարով ծրար՝ թեկնածուի օգտին քվեարկելու համար
Ինչպես հաղորդում է galatv.am-ը ՝ Ոստիկանության Հրազդանի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունների շրջանակում, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, Կոտայքի մարզային վարչության և Հրազդանի բաժնի ծառայողների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, դեկտեմբերի 6-ին ոստիկանության Հրազդանի բաժին է հրավիրվել նույն քաղաքի մի բնակիչ և հաղորդում տվել, որ դեկտեմբերի 2-ին ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին ռեյտինգային ընտրակարգով մասնակցող թեկնածուներից…
Կալանավորվել է Քոչարյանը
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ կալանավորվել է: Դատավոր Ռուբեն Մխիթարյանը մերժել էր փաստաբանների վերաքննիչ բողոքները և ըստ էության, բավարարել վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը՝ Քոչարյանին կալանավորելու մասին: Հիշեցնենք նաև՝ Վճռաբեկ դատարանը նոյեմբերի 15-ին բեկանել էր Քոչարյանի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի օգոստոսի 13-ի որոշումը և գործն ուղարկել նույն՝ Վերաքննիչ դատարան նոր քննության:
Հարուցված քրեական գործերով վերականգնվել է 35 միլիոն 609 հազար 352 դրամ
«Արմենպրես»-ը գրում ՝ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչությունում կատարվել է 2018թ. հունվարի 1-ից նոյեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների աշխատակիցների գործունեության ընթացքում առերևույթ կատարված հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի վերաբերյալ տարածքային ստորաբաժանումներից ստացված տեղեկատվության ուսումնասիրություն և ամփոփում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ…
Թուրքիայում Ռուսաստանի դեսպանի սպանության գործով դատական նիստը կսկսվի հունվարին
Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի սպանության գործով դատական նիստը կսկսվի 2019 թվականի հունվարի 8-ից, հայտնում է NTV-ն: Ավելի վաղ թուրքական դատախազությունը Կառլովի սպանության գործը քննության համար փոխանցել էր դատարանին, մեղադրանքներ են ներկայացվել 28 կասկածյալների, ներառյալ ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթուլլա Գյուլենին, հաղորդում է Anadolu լրատվական գործակալությունը: Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ հարձակումը կազմակերպել է Գյուլենի կազմակերպության (FETO)…
Նարեկ Սարգսյանը հայտնաբերվել է
Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ, ինչպես և ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն, համագործակցելով եվրապական մի շարք երկրիների իրավապահ կառույցների ու Ինտերպոլի հետ, ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 6-ին Պրահայում հայտնաբերել են ՀՀ իրավապահ մարմինների կողմից միջազգային մակարդակով հետախուզման մեջ գտնվող Նարեկ Ալեքսանդրի Սարգսյանին: Այս մասին տեղեկացնում են Ոստիկանության լրատվության վարչությունից: Հայտնաբերման պահին նա ներկայացրել է Գվատեմալայի քաղաքացու կեղծ…














