Գիտություն
Ազատ TV-ն լուսաբանում է գիտական նորություններ, հետազոտությունների արդյունքներ և տեխնոլոգիական զարգացումների ազդեցությունը մեր կյանքի վրա։
Գիտնականները օվկիանոսում արագ քայքայվող բիոպլաստիկ նյութ են ստեծել
Մի խումբ գիտնականներ Թել-Ավիվում ստեղծել են այնպիսի բիոպլաստիկ նյութեր, որոնք արագ կարողանում են քայքայվել օվկիանոսում: Այս մասին գրում է ТСН -ը: Նյութը մշակվել է պոլիմերների հիման վրա: Վերջիններս արտադրում են ծովային միկրոօրգանիզմներ, ու սնում են ջրիմուռներին: Գիտնականները պնդում են, որ հիմնական պատճառը արագ քայքայվելու ջրիմուռներն են: Նման հումքի մեկ կիլոգրամի արժեքը մեկ դոլար է: Դրանից…
Սեփական արբանյակ ունենալու համար բանակցություններ են տարվում մի քանի ուղղություններով. Հակոբ Արշակյան
Հունիսի 7-ին Ազգային ժողովում Բարձրագույն տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը նշեց, որ Հայաստանը Հեռահաղորդակցային միջազգային միության անդամ է և իրավունք ունի գեոստացիոնար մակարդակում ունենալ ուղեծիր: Նա հավելեց, որ Հայաստանն ունի այդ ուղեծիրը և այլ հարց է, որ այդ ուղեծրում չունի արբանյակ: Արշակյանն ասաց, որ արբանյակ թողարկելու համար մեծ գումարային միջոցներ են անհրաժեշտ, և այդ ուղղությամբ…
Հայաստանն անդամակցել է Intel գիտատեխնիկական փառատոնին
Այս ուսումնական տարվա ընթացքում առաջին անգամ Հայաստանի ավագ դպրոցներում սովորող աշակերտները հնարավորություն կունենան իրենց նորարարական գաղափարները ներկայացնել Intel միջազգային գիտատեխնիկական փառատոնում (Intel International Science and Engineering Fair), որի շրջանակում անցկացվող մրցույթի մրցանակային ֆոնդը կազմում է 5 մլն. ԱՄՆ դոլար: Ամեն տարի աշխարհի ավելի քան 75 երկրներից շուրջ 1800 աշակերտների համախմբող փառատոնին մասնակցելու համար հայ պատանիները…
Hubble աստղադիտակը լուսանկարել է գալակտիկայի մոտեցումը Ծիր Կաթինին
Hubble ուղեծրային աստղադիտակը՝ ճառագայթման մի քանի դետեկտորների օգտագործմամբ կատարել է մի լուսանկար, որը հունիսի 3-ին զետեղվել է Space.com պորտալում: Լուսանկարում Messier 90 գալակտիկան է: Այն ամենապայծառ գալակտիկաներից մեկն է, որը գտնվում է 60 միլիոն լուսային տարի հեռավորության վրա, և այն ոչ շատ գալակտիկներից մեկը, որի սպեկտորը մանուշակագույն շեղում ունի, ինչը հուշում է, որ այն մոտենում…
Հնագույն մահացու վարակի մնացորդներ են հայտնաբերվել Թուրքիայի տարածքում
Քեմբրիջի համալսարանի մասնագետները հնագույն վտանգավոր աղիքային վարակի հետքեր են հայտնաբերել Անատոլիայի Չաթալ-Հյույուկ բնակավայրում: Այս մասին հաղորդում է Phys.org կայքը: Անատոլիա թերակղզին Ասիայի արևմուտքում է, ժամանակակից Թուրքիայի միջին հատվածն է: Պեղումների ժամանակ գիտնականները տեղի հողածածկույթից քարացած արտաթորանքի նմուշներ են վերցրել: Վերլուծությունը ցույց է տվել, որ դրանք պատկանել են հնագույն մարդկանց: Արտաթորանքի նմուշներում կլոր ճիճուների ձվեր են…
Curiosity մարսագնացը սելֆի է ուղարկել Մարսից
ՆԱՍԱ-ի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է Curiosity մարսագնացի «սելֆին»: Նկարը վերնագրված է «նայիր, մամ, առանց ձեռքերի եմ»: Լուսանկարում, սակայն, չի երևում մարսագնացի ռոբոտ-ձեռքը: Բանն այն է, որ սա ոչ թե մեկ լուսանկար է, այլ մի շարք լուսանկարների համակցություն, ինչը հնարավորություն է տվել ստանալու այնպիսի պատկեր, որից թվում է, որ այն նկարվել է լայն օբյեկտիվով խցիկով: https://www.facebook.com/NASA/photos/a.67899501771/10157169725756772/?type=3&theater…
Գիտնականները հրապարակել են Արևի խավարման առաջին տեսագրությունը
Բրիտանացի գիտնականները հայտնաբերել և հրապարակել են արևի խավարման առաջին տեսագրությունը: Տեսագրությունն արվել է 1900 թվականին, այն ավելի քան 120 տարեկան է: Այդ նպատակով տեսախցիկի համար ստեղծվել է հատուկ աստղադիտակ, որպեսզի այն նկարահանման ժամանակ չվնասվի արևի ճառագայթներից:
NASA-ն մտադիր է 2020 թվականից զբոսաշրջիկներ ուղարկել ՄՏԿ
NASA-ն մտադիր է 2020 թվականից զբոսաշրջիկներ ուղարկել ՄՏԿ։ Զբոսաշրջիկներ ուղարկելու հնարավորությունը նախատեսված է գործակալության 2020 ֆինանսական տարվա բյուջեով։ Ավելի վաղ զբոսաշրջիկներ ՄՏԿ ուղարկում էր Ռուսաստանը։ SpaceX ընկերությունը NASA պատվերով մշակել է առաջին օդաչուավոր Crew Dragon նավը։ Այն նախատեսված է տիեզերագնացներին ՄՏԿ հասցնելու և Երկիր վերադարձնելու համար: Հաղորդում է Ռիա Նովոստին:
Հնդկական օվկիանոսում սառցե դարաշրջանի ջուր է հայտնաբերվել
Ծովային ջրի ոչ մեծ քանակություն է հայտնաբերվել Հնդկական օվկիանոսում: Այն հայտնաբերվել է քարի մեջ ամփոփված։ Հետազոտողների տվյալներով՝ դա առաջին նմուշն է, որը վերջին սառցե դարաշրջանից է։ Այս մասին տեղեկացնում է LiveScience-ը։ Առաջին փորձաքննությունները ցույց են տվել, որ ջուրը շատ աղի է, անհամեմատ ավելի աղի, քան հիմա Հնդկական օվկիանոսի ջուրն է։ Հետագա թեստերը հաստատել են ավելի…
Ավստրալիայում ոսկի արտադրող սնկեր են հայտնաբերվել
Ավստրալիայում գիտնականների կողմից հայտնաբերված մանրադիտակային սնկերը կարող են մաքուր թանկարժեք մետաղ արտադրել՝ կլանելով ոսկու պարունակությամբ միացությունները։ Այս մասին հաղորդում է Nature Communications-ը: Ավստրալիայի գիտական և կիրառական հետազոոտությունների պետական միավորումից Մայք Վերոլի պնդմամբ՝ երբ սնկերը աճում են ոսկու միացություններով հարուստ միջավայրում, պատվում են ոսկյա նանոմասնիկներով: Խոսքը Fusarium oxysporum անվանումով սնկերի մասին է։ Գիտնականները դրանք հայտանբերել են…
Գիտնականները Վատիկանում ներկայացրել են աթեիստների հոգեբանության ուսումնասիրությունը
Կրոնագետները, սոցիոլոգներն ու հոգեբաններն առաջին անգամ մանրամասն ուսումնասիրել են աթեիստների հոգեբանությունը և առանձնացրել են նրանց վերաբերող որոշ կարծրատիպեր: Այս մասին նրանք պատմել են Վատիկանի Մշակույթի հովվական խորհրդի նիստում: Զեկույցի ամբողջական տաբերակը տպագրվել է Kent պարբերականում: Այսօր շատ հետազոտողներ համաձայնում են, որ կրոնը կարող էր առաջանալ և ամրապնդվել մեր նախնիների խմբերի համար պարզ էվոլյուցիոն պատճառներով՝ աստվածների…
ԱՄՆ-ը և Ճապոնիան տիեզերագնացներ կուղարկեն Մարս և լուսին
Տոկիոն կմիանա ամերիկյան տիեզերական նախագծին: Այս պայմանավորվածության մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ճապոնիայի վարչապետ Շինձո Աբեի հետ հանդիպումից հետո հրավիրված մամուլի ասուլիսին: Խոսքն այն նախագծի մասին է, որով պետք է տիեզերագնացներ ուղարկվեն Մարս և Լուսին: «Ես ուրախ եմ, որ մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել ընդլայնել համագործակցությունը տիեզերքի հետազոտության ոլորտում: Շուտով մենք կթռչենք Մարս…
Թաիլանդում 140 մլն տարի արաջ ապրած դինոզավրի հետքեր են հայտնաբերվել
Թաիլանդի հյուսիսարևելյան Սակոն Նաքհոն նահանգում 140 մլն տարի առաջ ապրած դինոզավրի հետքեր են հայտնաբերվել։ Այս մասին շաբաթ տեղեկացրել է The Thaiger պորտալը։ Նրա տվյալներով՝ մոտ տասը հետքերը պատկանում են տերոպոդներին (մողեսակերպ դինոզավրերի ենթատեսակ), որոնք գոյություն են ունեցել կավճի դարաշրջանում՝ 146-65 մլն տարի առաջ։ Դրանք հայտնաբերվել են քարի մեջ, Փհու Փհա Լեք պարկում, հյուսիսարևելյան Սակոն Նաքհոն…
Հոլադացիները նկարահանել են Իլոն Մասքի SpaceX-ի 60 արբանյակները
Հոլադացիները նկարահանել են Իլոն Մասքի SpaceX-ի 60 արբանյակները: Տեսանյութը տեղադրված է YouTube-ում: Արբանյակը «Falcon 9» հրթիռից ուղեծիր է արձակվել մայիսի 24-ին՝ Starlink առաքելության շրջանակներում, որը կապահովի է համացանցի համընդհանուր հասանելիությունը: Հաղորդվում է, որ արբանյակի արձակումը հաջող է ընթացել:














