fbpx
Գիտություն

Քնելուց առաջ ճոճվելը լավացնում է հիշողություն

Ժնևի և Լոզանի համալսարանների գիտնականները համատեղ հետազոտություն են անցկացրել, որի համար հրավիրել են 18 կամավորների։

Վերջիններս պետք է լաբորատորիայում անցկացնեին 3 օր։ Առաջին օրը փորձարկվողներն ուղղակի հարմարվել են միջավայրին, իսկ հաջորդող երկու օրերին գիտնականները նրանցից որոշներին սկսել են ճոճել քնից առաջ՝ հատուկ անկողինների միջոցով։ Այս մասին հայտնում է nkj.ru-ն։

Current Biology-ում տեղ գտած հոդվածում նշվում է, որ այն փորձարկվողները, ովքեր ճոճվել են քնից առաջ, քնել են արագ, երկար և խորը։ Ինչպես նաև, լավացել էր նրանց հիշողությունը։

Ուղեղի ակտիվությունը գիտնակնները ֆիքսում էին էլեկտրոէնցեֆալոգրաֆի միջոցով։ Պարզվել է, որ ռիթմիկ ճոճումն օգնում է սինխրոնիզացնել ուղեղի նեյրոնային ցանցերը, որոնք ակտիվ մասնակցություն ունեն քնի կարգավորման և կարճաժամկետ հիշողությունից երկարաժամկետ հիշողություն ինֆորմացիայի տեղափոխման հարցում։

Current Biology-ում հրապարակված մեկ այլ հոդվածում ասվում է, որ նմանատիպ փորձեր անցկացվել են նաև մկների հետ ու արդյունքները եղել են նույնի, ինչ մարդկանց դեպքում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ