Գիտություն
Ազատ TV-ն լուսաբանում է գիտական նորություններ, հետազոտությունների արդյունքներ և տեխնոլոգիական զարգացումների ազդեցությունը մեր կյանքի վրա։
Մահացել է առաջին ձեռքի էլեկտրական հաշվիչի գյուտարարը
86 տարեկան հասակում մահացել է Ջերի Մերիմանը՝ ձեռքի էլեկտրական հաշվիչի գյուտարարներից մեկը: Այս մասին հայտնում է AP-ն: Նշվում է, որ նա մահացել է հիվանդանոցում՝ սրտի և երիկամի անբավարարության հետևանքով: <Մարդիկ, որոնք նրան ճանաչում էին, խոսում են ոչ միայն նրա փայլուն ուղեղի, այլև բարիության ու հումորի զգացման մասին:
Հանգստյան օրերի քունը չի կարող փոխհատուցել գիշերային հանգստի կորցրած ժամերը. գիտնականներ
Բոուլդերում Կոլորադոյի համալսարանի գիտնականները պարզել են, որ հանգստյան օրերի քունը չի կարող լրացնել աշխատանքային օրերին գիշերային հանգստի կորցրած ժամերը: Ընդհակառակը, շաբաթվա վերջին կուշտ քնելու սովորույթը կարող է վնաս հասցնել առողջությանը: Այդ մասին հաղորդվում է MedicalXpress-ում զետեղված մամուլի տեղեկագրում: Ուսումնասիրությանը մասնակցել են 18-ից մինչև 39 տարեկան 36 չափահասներ, որոնք մեկ շաբաթից ավելի գտնվում էին գիտնականների հսկողության…
Այսօր ակադեմիկոս Վլադիմիր Խոջաբեկյանի ծննդյան օրն է
Այսօր՝ մարտի 2-ին կլրանար հայ ականավոր գիտնական, ակադեմիկոս Վլադիմիր Խոջաբեկյանի 90 ամյակը: Նա շուրջ 400 գիտական աշխատությունների, այդ թվում` մոտ 2 տասնյակ մենագրությունների, հարյուրավոր հոդվածների և գիտական զեկույցների հեղինակ էր: Նա հայկական, ռուսական, ինչպես նաև արտասահմանյան մի շարք հեղինակավոր և լայն ճանաչում ունեցող ամսագրերի խմբագրական գիտական խորհրդի անդամ էր: Վ.Ե. Խոջաբեկյանը ծնվել է 1929թ. մարտի…
Մահացել է աշխարհահռչակ գիտնական Ժորես Ալֆյորովը
Սանկտ Պետերբուրգում մահացել է աշխարհահռչակ գիտնական, ֆիզիկայի գծով Նոբելյան մրցանակի դափնեկիր, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի փոխնախագահ Ժորես Ալֆյորովը: Նա 88 տարեկան էր: Ժորես Ալֆյորովը ծնվել է 1930 թվականի մարտի 15-ին Բելառուսի Վիտեբսկ քաղաքում։ 1960-ականների վերջին ֆիզիկոս Ժորես Ալֆյորովը ստեղծել է աշխարհում առաջին կիսահաղորդիչ լազերը իր կողմից ստեղծած հետերոստրուկտուրաների վրա։ Իսկ 2000 թվականին ակադեմիկոս Ալֆյորովը ֆիզիկայի ոլորտում…
Տիեզերք կուղարկվի նոր հրթիռ «Օտարը» ֆիլմի հերոսուհու պատվին. BBC
Ամերիկայի Միսցյալ Նահանգները կարևորագույն քայլի իրականացման ճանապարհին է: Վերջինս պատրաստվում է դարձյալ տիեզերագնացների ուղարկել տիեզերք: Այս մասին տեղեկացում է BBC-ն: SpaceX հանրահայտ ընկերությունը նոր հրթիռ և պարկուճային համակարգ է ներկայացրել, որը թեստավորումը բարեհաջող անցնելու դեպքում կկարողանա տիեզերք ուղևորվել արդեն անձնակազմով: Նշվում է` հնարավոր է, որ դեպի տիեզերակայան սովորական առաքելությունները սկսվեն 2019 թվականին: SpaceX’s Falcon 9 անունը…
Միջազգային տիեզերակայանում առաջին անգամ կրակմարիչ է փորձարկվել
Ռուս տիեզերագնաց Օլեգ Կոնոնենկոն Միջազգային տիեզերակայանում առաջին անգամ կրակմարիչ է փորձարկել է, գրում է korrespondent-ը: Նա թույլտվությունը ստացել է Երկիր մոլորակից: Միջազային տիեզերակայանի 20-ամյա պատմության ընթացքում հին մեխանիկական կրակմարիչներին փոխարինելու են եկել նորերը, որոնց աշխատանքը մինչ օրս չէր փորձարկվել: Նշվում է, որ կրակմարիչում առկա խառնուրդն անվտանգ է մարդկանց և սարքավորումների համար:
Էլոն Մասկը ներկայացրել է SpaceX-ի առաջին ուղևորին, որը կուղևորվի Միջազգային տիեզերական կայան
SpaceX-ը իր Crew Dragon տիեզերանավի փորձնական թռիչքի շրջանակներում միջազգային տիեզերական կայան կուղարկի սկաֆանդր հագած մանիկենի: Առաքելությունը կիրականցվի մարտի 2-ին, որի ընթացքում նաև որոշակի պաշարներ կուղարկվեն ՄՏԿ-ում գտնվող անձնակազմի համար: Մի շարք սենսորներ, որոնք գտնվում են մանիկենի կոստյումի ներսում, կտրամադրեն հիմնական ինֆորմացիան, որն ահրաժեշտ է այս տարվա վերջին առաջին ուղևորներին տիեզերք ճանապարհելու համար: ՆԱՍԱ-ն պլանավորում է…
ՆԱՍԱ-ի նոր աստղադիտակը 1400 նոր մոլորակ կարող է հայտնաբերել
ՆԱՍԱ-ի նոր աստղադիտակը, որը, ըստ գիտնականների, մարդկանց ցույց կտա տիեզերքի ամենամեծ, ամենախորը և ամենապայծառը պատկերը, կհայտնաբերի մոտ 1400 նոր մոլորակ: Օհայոյի պետական համալսարանի գիտնականները մի ուսումնասիրություն են իրականցրել, որի նպատակն էր պարզել նոր առաքելության հավանական հեռանկարները: Չնայած առաքելությունը դեռ պլանավորման փուլում է գտնվում, ուսումնասիրության մեջ նշվում է, թե ինչքան կարևոր այն կարող է լինել: Աստղագետները…
Կենցաղային քիմիան վտանգավոր է
Կենցաղային քիմիայի միջոցները, որոնց բաղադրության մեջ կա տրիկլոզան, կարող են նվազեցնել հակաբիոտիկների նկատմամբ օրգանիզմի զգայունությունը մոտ 100 անգամ, ինչը նշանակում է, որ վիրուսային վարակներից կազդուրվելը դժվարանում է»,- գրում է Phys.org կայքը: Սենտ Լուիսի համալսարանի գիտնականները փորձեր են կատարել վարակակիր մկների վրա: Մի խումբ մկների վրա փորձարկել են տրիկլոզան նյութը, մյուսների վրա՝ ոչ: Երկրորդ խմբի մկների…
Ինչո՞ւ է անհետացել հնագույն քաղաքը
Սիդնեյի համալսարանի գիտնականները պարզել են, որ կամբոջական հսկա քաղաքներից մեկը՝ Անգկոր-Թհոման, ոչ թե միանգամից դատարկվել է, քանի որ բնակիչները լքել են քաղաքը, ինչպես նախկինում էին համոզված գիտնականները, այլ աստիճանաբար է դատարկվել: Ավելի ճիշտ բնակչության թիվն աստիճանաբար նվազել է, ինչը հանգեցրել է երկրագնդից հնագույն մեգապոլիսի բնաջնջմանը, գրում է Phys.org կայքը: Գիտնականներն այդ եզրահանգմանն են եկել ՝…
Virgin-ի Unity հրթիռը փորձնական թռիչք է կատարել
Virgin Galactic-ի Unity հրթիռը թռիչք է կատարել, որն ավելի ավելի արագ և բարձր էր, քան երբևէ: Գլխավոր օդաչու շոտլանդացի Դեյվ Մաքքեյը և օդաչու ամերիկացի Մայք Մասուչին մոտ 90 կիլոմետր վերև են բարձրացել Կալիֆորնիայի Մոհավե անապատից և ապա վայրէջք կատարել Երկրի վրա: Այս փորձնական թռիչքը Virgin-ին հնավորություն է տվել խթանել ծառայության գովազդը և արդեն մոտ 700…
SpaceX-ը ուղեծիր Է դուրս բերել PSN-6 կապի արբանյակը և Իսրայելի լուսնային ապարատը
Միացյալ Նահանգների SpaceX ընկերությունը տիեզերք Է դուրս բերել ինդոնեզական PSN-6 (Nusantara Satu) կապի արբանյակը և Իսրայելի SpaceIL ընկերության «Բերեշիտ» լուսնային տիեզերական ապարատը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է SpaceX-ը: «(Երկրորդ աստիճանի ապարատի) հաջող անջատումը հաստատված Է: SpaceIL լուսնային մոդելն սկսել Է երկամսյա ճանապարհորդությունը դեպի Լուսին»,- ասված Է ընկերության Twitter-ում: Falcon 9 տանող հրթիռն՝…
Պատմության մեջ առաջին անգամ երկու կին դուրս կգան բաց տիեզերք
2019 թվականին պլանավորված Է երկու կանանց՝ պատմության մեջ առաջին դուրս գալը բաց տիեզերք: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է աստղանավորդ Քրիստինա Քուկը: «Ինչպես ես եմ հասկանում, մենք (Էնն Մաքքլեյնի հետ) ներկայում տիեզերք այս դուրս գալու առաջադրանք ենք ստացել. ես չգիտեմ, թե դա պաշտոնապես ինչ չափով Է լուսաբանված NASA-ի կողմից: Մենք պատրաստ ենք ցանկացած…
Mars InSight միջմոլորակային կայանը կատարելու Է Կարմիր մոլորակի օդերևութաբանական բյուրոյի դերը
Mars InSight ամերիկյան ավտոմատ միջմոլորակային կայանը ձեռնամուխ Է եղել Կարմիր մոլորակի վրա եղանակային պայմանների կանոնավոր չափումներին: Նրա կողմից հավաքված տվյալները փետրվարի 19-ին հասանելի են դարձել առաքելության կայքում: Այդ մասին հայտնել Է ԱՄՆ-ի Օդագնացության և տիեզերական տարածության ուսումնասիրման ազգային վարչությունը (NASA), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Այդ ծառայությունը ներկայացնում Է Մարսի վրա եղանակի վերաբերյալ InSight-ի հավաքած տեղեկատվությունը՝ շրջակա…














