Հասարակություն

Ազատ TV-ն ներկայացնում է հասարակական կարևոր հարցեր, սոցիալական արդարության խնդիրներ և քննարկումներ հասարակական զարգացումների մասին։

  • Կապան-Գորիս ավտոճանապարհին մառախուղ է

    Կապան-Գորիս ավտոճանապարհին մառախուղ է

    ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 25-ին ժամը 09:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում առկա են տեղումներ ձյան տեսքով, Կապան-Գորիս ավտոճանապարհին մառախուղ է: Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

  • Փաշինյանը կոչ է անում մերժել կեղծ լրատվամիջոցներին

    Փաշինյանը կոչ է անում մերժել կեղծ լրատվամիջոցներին

    ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ կիսվելով կնոջ՝ Աննա Հակոբյանի Ֆեյսբուքում տեղադրած նկարով: «Սա էլ էն պահն է, երբ ըստ որոշ լրատվամիջոցների իմ ինքնազգացողությունը «կտրուկ վատացել էր», համարյա «մեռել էի» ու ինձ շտապօգնությունները ետ էին բերում։ Իսկ իրականում վայելում էինք մեզ իրենց տուն հրավիրած Բաբախանյանների անզուգական գաթան ու սուրճը։ #ՄերժեքՖեյքԼրատվամիջոցներին»    

  • Սուրճը և թեյը վնասակար են հղիների համար

    Սուրճը և թեյը վնասակար են հղիների համար

    Կոֆեինը հղիների շրջանում պտղի փոքրացման պատճառ է դառնում: Դա պարզել են իռլանդացի գիտնականները, որոնց ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են American Journal of Clinical Nutrition պարբերականում: 941 հղի կնոջ տվյալները ցույց են տվել, որ կոֆեինի օրական յուրաքանչյուր ավելորդ միլիգրամը հղիության առաջին երեք ամսում պտղի չափսը նվազեցնում է 72 գրամով: Իսկ կոֆեինի հիմնական աղբյուրներ են սուրճը և թեյը:…

  • Փարիզում ոստիկանությունը ցուցարարների դեմ արցունքաբեր գազ է կիրառել

    Փարիզում ոստիկանությունը ցուցարարների դեմ արցունքաբեր գազ է կիրառել

    Փարիզում ոստիկանության աշխատակիցները Ելիսեյան դաշտերում արցունքաբեր գազ և ջրային թնդանոթներ են կիրառել ցուցարարների դեմ, հայտնում է РИА Новости-ն` հղում անելով  BFMTV-ին: Իրավապահներն այս քայլին են գնացել այն բանից հետո, երբ բենզինի գների բարձրացման դեմ բողոքի ակցիաների մասնակիցները մոտեցել են  Համաձայնություն հրապարակում ցույցերի համար արգելված հատվածին: Ներկայումս Ելիսեյան դաշտերի շրջանում մի քանի հարյուր ցուցարարներ են գտնվում:…

  • Սասունիկ գյուղից կորած երեխան հայտնաբերվել է

    Սասունիկ գյուղից կորած երեխան հայտնաբերվել է

    Ժամը 13:17-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղից կորած երեխան նկատվել է Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի 16-րդ փողոցում: Նշված վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։ Ժամը 13:46-ին 7-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում փրկարարները հայտնաբերել են Դ. Գ.-ին:

  • «Բանան 9 տնտեսվարողի փոխարեն՝ ներկրում են 21-ը». Արտակ Շաբոյան

    «Բանան 9 տնտեսվարողի փոխարեն՝ ներկրում են 21-ը». Արտակ Շաբոյան

    Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց ՀՀ մրցակցային մարմնի տարեկան գործունեության արդյունքները: Փոխանցում է 168.am-ը: Նրա փոխանցմամբ՝ 2018 թվականին Հայաստանը մրցակցության ոլորտում աննախադեպ առաջընթաց է գրանցել՝ ակտիվ տնտեսական քաղաքականության, հատկապես՝ բիզնես միջավայրի բարելավման, ներդրումային ակտիվ քաղաքականության և խոչընդոտների վերացման հետ: «Մարդիկ տարբեր կարծիքներ ունեն, բայց համաշխարհային տնտեսական ֆորումի…

  • Հետախուզման մեջ գտնվող 23-ամյա աղջիկը հայտնաբերվել է

    Հետախուզման մեջ գտնվող 23-ամյա աղջիկը հայտնաբերվել է

    Նոյեմբերի 23-ին, ժամը 16.15-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ՀՈԲ և Չարբախի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, Շիրակի 70 հասցեի մոտից ոստիկանություն է բերման ենթարկվել 23-ամյա Նարե Ն․-ն, ով նոյեմբերի 20-ից հետախուզվում էր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի՝ խոշոր չափերով կատարված գողության մեղադրանքով: Հայտնում է 168.am-ը:

  • Պակիստանում ձերբակալվել են Չինաստանի հյուպատոսության վրա հարձակումը համակարգողները

    Պակիստանում ձերբակալվել են Չինաստանի հյուպատոսության վրա հարձակումը համակարգողները

    Պակիստանի իրավապահները ձերբակալել են  են Կարաչի քաղաքում Չինաստանի հյուպատոսության վրա հարձակման երկու կասկածյալի, հայտնում է aysor.am-ը: Նրանք ծագումով Կարաչիից և Շահդադփուրից են: Ենթադրվում է, որ նրանցից մեկը հարձակումից առաջ կապի մեջ է մտել ահաբեկիչների հետ։ Կասկածյալներին հարցաքննում են։ ՉԺՀ-ի հյուպատոսության վրա հարձակումը տեղի էր ունեցել նախօրեին։ Երեք մարդ հյուպատոսության շենքի մոտ կրակահերթ էր  բացել և …

  • Մեյվեզերը մեկ օրում ոսկյա զարդերի համար 5.3 մլն դոլար է ծախսել

    Մեյվեզերը մեկ օրում ոսկյա զարդերի համար 5.3 մլն դոլար է ծախսել

    Ամերիկացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզերը մեկ օրում 5.3 մլն դոլար է ծախսել ոսկյա զարդերի համար: Այս մասին հաղորդում է TMZ-ը: Բևերլի Հիլսում գտնվող խանութից բռնցքամարտիկը գնել է ոսկե մատանի, թևնոց՝ 4.5 կարատ ադամանդով, ոսկե շղթա և երեք ձեռքի ժամացույց: Նշենք, որ պատմության մեջ ամենաբարձր վարձատրվող բռնցքամարտիկը ընդհանուր 12 մլն դոլար արժողությամբ ժամացույցների (10 մլն) և…

  • Կոնջորյանը քայլում է Փաշինյանի հետ

    Կոնջորյանը քայլում է Փաշինյանի հետ

    Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած երթին մասնակցում է նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը վերջերս լքած, ԱԺ պատգամավոր Հայկ Կոնջորյանը։ Նա, հիշեցնենք, հայտարարել էր, որ իր «անվերապահ աջակցությունն է հայտնում Նիկոլ Փաշինյանին» և դադարեցրել էր իր անդամակցությանը ԼՀ-ին։ Տեղեկացնում է aysor.am լրատվականը: Այժմ Կոնջորյանը Փաշինյանի թիմում է, քայլում է նրա հետ։ Նկատենք, որ վարչապետի պաշտոնակատարի գլխավորած երթին…

  • Հիփոթեքային վարկերի վերակազմավորումը Ռուսաստանում պարտադիր կդառնա

    Հիփոթեքային վարկերի վերակազմավորումը Ռուսաստանում պարտադիր կդառնա

    Ռուսաստանում բանկերը կաջակցեն հիփոթեքային վարկառուներին, որոնք հայտնվել են կյանքի բարդ իրավիճակներում: 2019 թվականից հիփոթեքի վերակազմավորումը կարող է պարտադիր դառնալ վարկատուների համար: Օրենքում համապատասխան փփոխությունները պատրաստել է Կենտրոնական Բանկը, հայտնում է «Известия»-ն: Վարկառուները վերակազմավորման համար կկարողանան դիմել 5 տարին մեկ՝ որոշակի պայմաններում: Մասնավորապես, եթե նվազում է ընտանեկան եկամուտը 30 տոկոսով կամ նույնքանով ավելանում են հիփոթեքային վարկի…

  • Շաբաթվա ընթացքում հրադադարի պահպանման ռեժիմը հակառակորդը խախտել է ավելի քան 150 անգամ. ՊԲ

    Շաբաթվա ընթացքում հրադադարի պահպանման ռեժիմը հակառակորդը խախտել է ավելի քան 150 անգամ. ՊԲ

    Նոյեմբերի 18-ից 24-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 150 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 2000 կրակոց: Այս մասին հայտնում է panorama.am-ը։ ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՊԲ-ի առաջապահ զորամասերը խստորեն հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին…

  • Կորել է Սասունիկ գյուղի բնակիչը

    Կորել է Սասունիկ գյուղի բնակիչը

    Նոյեմբերի 24-ին, ժամը 02:10-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 20:30-ի սահմաններում Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի բնակիչը՝ Դ. Գ.-ն (14 տարեկան), դուրս է եկել տանից և չի վերադարձել. որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հայտնում է mes.am-ը: Հավանական դեպքի  վայր է  մեկնել  ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Որոնողական աշխատանքներն իրականացվել են գյուղի…

  • «Հայաստանի լրագրողները մտել են քաղաքական դաշտ»,-Սամվել Մարտիրոսյան

    «Հայաստանի լրագրողները մտել են քաղաքական դաշտ»,-Սամվել Մարտիրոսյան

    Լրագրողները չպետք է հետապնդեն խնդիրներ` լուծելու ինչ-որ հարցեր, նոր մեդիաները պարզապես ինֆորմացիան մարդկանց ավելի հասանելի դարձնելու միջոց պիտի լինեն: Լրագրողները չպետք է մտնեն քաղաքական դաշտ և լծվեն քարոզչական աշխատանքին: «Մեդիայի դերը փոփոխվող աշխարհում» մեդիաֆորումում նման տեսակետ հայտնեց մեդիա-փորձագետ, տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը: Այս մասին հայտնում է 168.am-ը։ «Ակնհայտ է, որ նոր մեդիաներն առաջացրել են լուրջ…