Հասարակություն

Ազատ TV-ն ներկայացնում է հասարակական կարևոր հարցեր, սոցիալական արդարության խնդիրներ և քննարկումներ հասարակական զարգացումների մասին։

  • Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

    Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

    Infocom-ը հաղորդմամբ՝ այսօր ժամը 8-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, ռուսական կողմում կան կուտակված ավտոմեքենաներ:

  • Տեղի կունենա «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տնօրենի մրցույթ

    Տեղի կունենա «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տնօրենի մրցույթ

    Դեկտեմբերի 11-ին տեղի կունենա «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տնօրենի մրցույթը։ Հայտնում է «Հրապարակ» օրաթերթը. Մասնակցողների թիվը քիչ չէ` Կարեն Սահակյան (առաջին հիվանդանոցի նախկին տնօրեն), Գարիկ Աղաբեկյան (հերձող), սակայն հիմնական մրցակիցներն են առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանն ու հիվանդանոցի ԺՊ, արդեն իսկ բազում սկանդալների մեջ հայտնված Արման Հովակիմյանը։ Սերգեյ Խաչատրյանին իր օրերում խաղից հանելու համար Արսեն Թորոսյանը ցանկացել էր…

  • Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. կան վիրավորներ

    Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. կան վիրավորներ

    Այսօր՝ նոյեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Ժամը 19:00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 38-րդ կմ հատվածում բախվել են Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացի, 20-ամյա Գալինա Հակոբյանի վարած Mitsubishi Pajero 3.5 մակնիշի 35 ՕX 875 համարանիշի և Արմավիր քաղաքի բնակիչ, 61-ամյա Ռաֆաէլ Խաչատրյանի վարած Opel Vectra մակնիշի 31 ՍԼ 287 համարանիշի…

  • ԳԹԿ-ն հնարավոր է շտեմարաններ տպագրի. պահանջարկը մեծ է

    ԳԹԿ-ն հնարավոր է շտեմարաններ տպագրի. պահանջարկը մեծ է

    Ավարտական դասարաններում սովորող աշակերտները միասնական քննություններին նախապատրաստվելու ընթացքում դժվարությամբ են շտեմարաններ ձեռք բերում կամ չեն կարողանում դա անել: Ըստ նրանց տրվող պարզաբանումների՝ ԿԳՆ-ն թույլ չի տալիս շտեմարան տպագրել: Armtimes-ի հարցումները նույնպես ցույց տվեցին, որ ոչ բոլոր գրախանութներում կան այդ գրքերը, եղածներն էլ՝ անցյալ տարվա: Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը օգոստոսին տված հարցազրույցներից մեկում շտեմարանների…

  • «Երեխաները Հայաստանի Հանրապետության ամենաարժեքավոր քաղաքացիներն են»,-Արմեն Սարգսյան

    «Երեխաները Հայաստանի Հանրապետության ամենաարժեքավոր քաղաքացիներն են»,-Արմեն Սարգսյան

    Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում մասնակցել է Երեխաների համաշխարհային օրվան նվիրված հանդիպմանը՝ միանալով ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ երեխաների ձայնը լսելի դարձնելու համաշխարհային նախաձեռնությանը: Այս մասին հայտնում է panorama.am-ը։ Ըստ նախագահի աշխատակազմի՝ միջոցառման ընթացքում տարբեր կրթական հաստատություններ ներկայացնող երեխաները հնչեցրել են իրենց հուզող ամենատարբեր խնդիրները, որոնք վերաբերել են ինչպես իրենց իրավունքները լսելի դարձնելուն, կրթական համակարգի…

  • Նոր սարքավորման շնորհիվ կիրականացվի սեյսմակայունության ավելի ճշգրիտ գնահատում և մշտադիտարկում

    Նոր սարքավորման շնորհիվ կիրականացվի սեյսմակայունության ավելի ճշգրիտ գնահատում և մշտադիտարկում

    ՀՀ արտակարգ իրավիճակների փոխնախարար Արկադի Բալյանն ընդունեց ՌԴ ԱԻՆ քաղաքացիական պաշտպանության և ԱԻ համառուսաստանյան գիտահետազոտական ինստիտուտի մասնագետներին ու ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության հինգ աշխատակիցների, որոնք մասնակցել են շարժական դիագնոստիկ լրակազմ «Ստրունա-2»-ի շահագործման հմտությունների ուսուցման դասընթացներին: Այդ մասին հայտնում է mes.am-ը. Հանդիպման նպատակն էր դասընթացի մասնակիցներին հանձնել մասնագիտական որակավորման վկայագրեր: Դասընթացները, որոնք վարել են ՌԴ-ից…

  • Մեր բանակի համար առավել օգտակար կլինեն ուղղաթիռները. ռազմական փորձագետ

    Մեր բանակի համար առավել օգտակար կլինեն ուղղաթիռները. ռազմական փորձագետ

    Մոտ երեք ամիս առաջ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշել էր, որ Զինված ուժերին հաղորդվելիք տարաշարժուն կերպարը պահանջում է նաեւ կործանիչ-ռմբակոծիչ ավիացիայի առկայություն: Իսկ վերջերս արդեն լրագրողների հետ զրույցում Տոնոյանը նշել էր, որ շատ լուրջ առաջարկ կա կործանիչների ձեռքբերման վերաբերյալ, որն ուսումնասիրվում է՝ հավելելով, որ հնարավոր է խոսքը ՍՈւ-30ՍՄ կործանիչների մասին է:Այս մասին հայտնում է…

  • Քրեական հեղինակություն «Շալիկո»-ն տուժող է ճանաչվել

    Քրեական հեղինակություն «Շալիկո»-ն տուժող է ճանաչվել

    Armtimes.com-ի փոխանցմամբ քրեական հեղինակություն «Շալիկո» մականունով հայտնի Շալո Մանուչարյանը տուժող է ճանաչվել իր դեմ սպանության նախապատրաստության գործով: ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզնյանը հաստատեց, որ քրեական հեղինակություն հանդիսացող անձը տուժողի կարգավիճակ ունի: Քրեական հեղինակություն «Շալիկո» մականունով հայտնի Շալո Մանուչարյանի սպանության նախապատրաստության համար մեղադրանք է առաջադրվել 43-ամյա տղամարդու։ Վերջինս Երեւանից է, պրոֆեսիոնալ մարզիկ: Նրան մեղադրանք…

  • Հակոբ Արշակյանն այցելել է Թալին-Լանջիկ ճանապարհահատված

    Հակոբ Արշակյանն այցելել է Թալին-Լանջիկ ճանապարհահատված

    Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանն այցելել է «Հյուսիս-հարավ ներդրումային ծրագրի» Թալին-Լանջիկ (տրանշ-3) ճանապարհահատված, որտեղ աշխատանքներ է իրականացնում չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերությունը։ Այս մասին տեղեկացնում է 168.am լրատվականը: Այս ճանապարհահատվածում որակի ու ժամկետների հետ կապված մի շարք խնդիրներ էին առաջացել, որոնց լուծման ուղղությամբ վերջին շրջանում կոնկրետ քայլեր են ձեռնարկվել. համալրվել է մասնագետների…

  • Դավիթ Տոնոյանին ընդունել է Քեմփ Մարմալ ռազմաբազայի հրամանատարությունը

    Դավիթ Տոնոյանին ընդունել է Քեմփ Մարմալ ռազմաբազայի հրամանատարությունը

    168.am-ի փոխանցմաբ այսօր առավոտյան ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանին ընդունեց Քեմփ Մարմալ ռազմաբազայի հրամանատարությունը։ Ռազմաբազայի հրամանատար գեներալ Գերհարդ Կլաֆֆուսը դիմավորեց Դավիթ Տոնոյանին, ուղեկցեց հրամանատարության Շտաբ, որտեղ ներկայացրեց հյուսիսային հրամանատարության կատարած ծառայության առանձնահատկությունները, խնդիրները, մարտական իրավիճակը տարածաշրջանում առհասարակ և բրիգադի հատվածում։ Նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը և հրամանատարությունը քննարկեցին քաղաքական և ռազմական հարցերի լայն շրջանակ։  

  • «Արմենիա» ավիաընկերությունը մասնակցում է «Սև ուրբաթ» համաշխարհային ակցիային. ավիատոմսերի գները կիջնեն

    «Արմենիա» ավիաընկերությունը մասնակցում է «Սև ուրբաթ» համաշխարհային ակցիային. ավիատոմսերի գները կիջնեն

    «Արմենիա» ավիաընկերությունը մասնակից է դառնում «Սև ուրբաթ» համաշխարհային ակցիային: Ինչպես տեղեկացրին «Արմենիա» ավիաընկերությունից, նոյեմբերի 23-ին, հատուկ իր ուղևորների համար և բացառապես ավիաընկերության գրասենյակից, կարող եք գնել ավիատոմսեր հետևյալ սակագներով։ Երևան-Թել Ավիվ-Երևան – 150 Եվրո Երևան-Լիոն-Երևան – 150 Եվրո Երևան-Վորոնեժ-Երևան – 100 Եվրո Երևան – Միներալնիյե Վոդի-Երևան – 100 Եվրո։ Ավիատոմսերի գները գործում են միայն երկկողմանի տոմս…

  • Հետախուզվող կինը Ստամբուլից ժամանել է Երևան

    Հետախուզվող կինը Ստամբուլից ժամանել է Երևան

    Ոստիկանության Բաղրամյանի բաժնի և անձնագրային բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 20-ին, ժամը 03.20-ին, Ստամբուլ-Երևան չվերթով «Զվարթնոց» օդանավակայան է ժամանել 1954 թ. ծնված Գոհարիկ Դ.-ն, որը 2017թ. սեպտեմբերի 29-ից Արմավիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 1-ին մասի 3-րդ կետի մեղադրանքով: Տեղեկացնում է 168.am-ը:

  • Փաշինյանն այսօր կլինի Արագածոտնի մարզում

    Փաշինյանն այսօր կլինի Արագածոտնի մարզում

    ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Այսօր մեկնում եմ Արագածոտնի մարզ. ժամը 14.00-ին հանդիպում կունենամ աշտարակցիների հետ՝ Աշտարակի կենտրոնական հրապարակում, ժամը 15.30-ին հանդիպում կունենամ ապարանցիների հետ, Ապարանի կենտրոնական հրապարակում»:

  • Բիթքոինի փոխարժեքը 4.5 հազար դոլարից ցածր է

    Բիթքոինի փոխարժեքը 4.5 հազար դոլարից ցածր է

    Բիթքոինի փոխարժեքը 4.5 հազար դոլարից ցածր է և հասել է 2017 թվականի հոկտեմբերի արժեքին, հայտնում է Reuters–ը։ Նշվում է, որ 1 օրվա ընթացքում կրիպտոարժույթը կորցրել է իր արժեքի 7 տոկոսը։ Անցյալ չորեքշաբթի օրվանից՝ նոյեմբերի 14-ից, բիթքոինի փոխարժեքը 30 տոկոսով անկում է ապրել։