Հասարակություն
Ազատ TV-ն ներկայացնում է հասարակական կարևոր հարցեր, սոցիալական արդարության խնդիրներ և քննարկումներ հասարակական զարգացումների մասին։
Գեղարքունիքի մարզում ձնահյուսի տակ մնալու հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել
Ձնահյուսի տակ մնալու հետևանքով Գեղարքունիքում պայմանագրային զինծառայող է մահացել, այսօր Վարդենիսում նախընտրական հանրահավաքի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջին համար Նիկոլ Փաշինյանը։ «Պայմանագրային զինծառայողին, ով երեք օր առաջ մնացել էր ձյան տակ, մահացած են գտել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետի պաշտոնակատարն առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել զինվորի հիշատակը՝ հայտնելով ցավակցություններ նրա հարազատներին, բարեկամներին։
Լիբանանցի երիտասարդներն ավելի ու ավելի հաճախ են գալիս Երևան
Հայ-լիբանանյան բարեկամական հարաբերությունների մեջ իր ուրույն տեղն ունի երկու քույր քաղաքների՝ Երևանի ու Բեյրութի համագործակցությունը: Նման կարծիք են հայտնել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ու Հայաստանում Լիբանանի արտակարգ և լիազոր դեսպան Մայա Դաղերը։ Panorama.am-ի փոխանցմամբ՝ նրանք հույս են հայտնել, որ այն կշարունակի խորանալ ու զարգանալ կոնկրետ ուղղություններով: Դեսպանը նշել է, որ լիբանանցի երիտասարդներն ավելի ու ավելի…
Միհրան Պողոսյանը չի հաստատում նվիրաբերության փաստը
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի փաստաբան Միհրան Պողոսյանը ոչ հաստատում և ոչ էլ հերքում է պետությանը 30 մլն դոլար նվիրաբերելու մասին տեղեկությունը։ Հայտնում է aysor.am֊ը, որին Պողոսյանն ասաց, որ ինքը նման տեղեկատվության չի տիրապետում։ Հխարցին՝ հնարավո՞ր է նման տեղեկություն լինի, բայց ինքը չտիրապետի դրան, Պողոսյանը պատասխանեց. «էս կյանքում ոչինչ բացառել հնարավոր չի,…
Գաղտնալսման պատվիրատուների մոտավոր շրջանակները կան, սակայն չկան փաստական ապացույցներ. Արթուր Վանեցյան (տեսանյութ)
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը վերահաստատում է, որ իր և հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցությունը գաղտնալսելու շրջանակները Հայաստանից են: Լրագրողների հետ զրույցում Արթուր Վանեցյանը, սակայն, հրաժարվեց անուններ տալ: «Այս պահին ես չեմ կարող հստակ անուններ տալ, շրջանակը բացահայտել: Առանց ասելու էլ բոլորին էլ պարզ է, թե շրջանակը որտեղից է»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Վանեցյանը: Արթուր Վանեցյանը…
Վեոլիա ջուրը տեղեկացնում է
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 29-ին ժամը 10:00-17։00 կդադարեցվի Լոռու մարզի Տաշիր քաղաքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։
Սառույցը տեղից շարժվեց կամ՝ «Յունիգրաֆ-Իքս»-ի տխրահռչակ փորձն այլևս չի լինելու. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. Այս օրերին քաղաքացիների շրջանում կա մտահոգություն՝ կապված թափառող շների քանակի ավելացման, ինչպես նաև հարձակումների հետ: «Դինգո թիմի» համակարգող Գոհար Մանուշյանի հետ զրուցել ենք թե՛ քաղաքացիների մտահոգությունների, ու թե՛ նաև այն ճիշտ ուղղության, որով պետք է առաջնորդվել ոլորտում առկա խնդիրները լուծելու համար: Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանը միակողմանի լուծել է թափառող կենդանիների վնասազերծման…
ՀՀ ոստիկանությունը մտադիր է 100 իրավախախտումներից 27-ի համար նախատեսված տուգանքը նվազեցնել
ՀՀ ոստիկանությունը մտադիր է 100 իրավախախտումներից 27-ի համար նախատեսված տուգանքը նվազեցնել: Փոխարենը նրանք մի քանի իրավախախտում էլ պատրաստվում են քրեականացնել, հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ ոստիկանությունը քննարկման է դրել վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ: Նաեւ նախատեսվում է ներդնել տուգանային միավորների համակարգը, որը միտված կլինի տուգանքների չափերի վերանայման:
«21-րդ դարը Հայաստանի ժամանակն է»,-Արմեն Սարգսյան
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած այցի շրջանակում հյուրընկալվել է «Բերթելսման» հիմնադրամում: Այս մասին հայտնում է 1in.am-ը։ «Բերթելսման»-ը հայտնի վերլուծական կենտրոն՝ թինք-թանք է, որն ուսումնասիրություններ է կատարում և լուծումներ է առաջարկում համաշխարհային տնտեսական, քաղաքական ու սոցիալական լուրջ մարտահրավերներին դիմակայելու համար։ Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանը հանդես է…
Օրենբուրգում խոշոր ՃՏՊ-ի հետևանքով 5 մարդ է մահացել
ՌԴ Օրենբուրգի մարզում Scania բեռնատար ավտոմեքենան ձնահոսքի հետևանքով բախվել է Volkswagen ավտոմեքենային. պատահարի հետևանքով հինգ մարդ է մահացել: Փոխանցում է aysor.am-ը: Նշվում է, որ ձնահոսքի պայմաններում Scania-ն դուրս է եկել ճանապարհի հանդիպակած գոտի և բախվել Volkswagen-ին: Նշվում է, որ թեթև ավտոմեքենայի ուղևորներից մեկը և բեռնատարի վարորդը հոսպիտալացվել են:
Մեր ձեռքերը երկար են և մենք ամեն ինչ տեսնում ենք. Վանեցյան
Ազգային անվտանգության ծառայությունը և ողջ անձնակազմն օր ու գիշեր աշխատում է, որպեսզի փորձեն բացառել ընտրախախտումները և ընտրակաշառքի դեպքերը, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը։ Հարցին, թե ԱԱԾ գաղտնալսման սարքերն այն վիճակո՞ւմ են, որ կարողանան բացահայտել բոլոր ընտրական հանցագործությունները, Վանեցյանն արձագանքեց. «Գաղտնալսելու համար պետք է ունենանք բավարար հիմքեր և դատարանի թույլտվություն։ Գաղտնալսումը…
Գյումրու մանկավարժական ինստիտուտի դատասախոսական կազմը կասկածվում է կաշառքով քննություններ նշանակելու մեջ
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում շարունակվում է «Գյումրու Մ.Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի շրջանավարտներից խաբեությամբ գումար հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, տեղեկացնում են ՔԿ լրատվական ծառայությունից։ Քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև՝ «Գյումրու Մ.Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի…
Վթարի է ենթարկվել Ազգային ժողովի պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի 25–ամյա որդին
Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Մարգար Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ նոյեմբերի 26-ին, Արարատի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Shamshan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 16:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում՝ Մխչյան գյուղի վարչական տարածքում, բախվել են Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակիչ, 40-ամյա Արմեն Պողոսյանի վարած ГАЗ 2705 մակնիշի 013 ՏԼ 25…
Սիրիայում հայտնաբերվել է ահաբեկիչների կողմից գողացված ավելի քան 100 արտեֆակտ
Դերաայի հնությունների վարչությունը Դերաա նահանգի արևելքում գտնվող էլ-Ջիզա բնակավայրում ավելի քան 100 հնագիտական արտեֆակտներ է հայտնաբերել, հայտնում է սիրիական SANA պետական լրատվական գործակալությունը: Գործակալության տվյալով՝ էլ-Ջիզա բնակավայրի տներից մեկում՝ նահանգի կենտրոնից 20 կմ հեռավորության վրա, վարչությունը հայտնաբերել է 103 արտեֆակտ: Արտեֆակտները գողացվել են մաքսանենգության նպատակով: Գործակալության տվյալով, 75 արտեֆակտները պատրաստված են բազալտից և մարմարից, 28-ը՝…
Կազանում 81 ուղևորով օդանավն արտակարգ վայրէջք է կատարել
Ուղևորափոխադրող ինքնաթիռը, որի սրահում 81 մարդ էր գտնվում, այսօր արտակարգ վայրէջք է կատարել Կազանի օդանավակայանում՝ վառելիքի ցուցիչի հետ կապված խնդրի պատճառով, հայտնում է РИА Новости-ն: «Իկար» ավիաընկերության Embraer 190 օդանավը վայրէջք է կատարել տեղական ժամանակով 04:54-ին: Այն իրականացնում էր Օրսկ-Մոսկվա չվերթը: Արտակարգ վայրէջքի պատճառը վառելիքի ցուցիչի հետ կապված խնդիրն էր: Ուղևորներից բողոք չի ներկայացվել:














