fbpx
Հասարակություն

Սիրիայում հայտնաբերվել է ահաբեկիչների կողմից գողացված ավելի քան 100 արտեֆակտ

Դերաայի հնությունների վարչությունը Դերաա նահանգի արևելքում գտնվող էլ-Ջիզա բնակավայրում ավելի քան 100 հնագիտական արտեֆակտներ է հայտնաբերել, հայտնում է սիրիական SANA պետական լրատվական գործակալությունը:

Գործակալության տվյալով՝ էլ-Ջիզա բնակավայրի տներից մեկում՝ նահանգի կենտրոնից 20 կմ հեռավորության վրա, վարչությունը հայտնաբերել է 103 արտեֆակտ: Արտեֆակտները գողացվել են մաքսանենգության նպատակով:

Գործակալության տվյալով, 75 արտեֆակտները պատրաստված են բազալտից և մարմարից, 28-ը՝ կերամիկայից, բոլորն անտիկ դարաշրջանին են վերաբերում: Ենթադրվում է, որ դրանք առևանգվել են երկրի հարավում գտնվող Բոսրա քաղաքի հնագիտական թանգարանից, երբ տարածքը գտնվում էր ահաբեկչական կազմակերպությունների հսկողության ներքո:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ