Սպորտ
Ազատ TV-ն անդրադառնում է սպորտային աշխարհի իրադարձություններին՝ ազգային առաջնություններից մինչև միջազգային մրցաշարեր։
«Արսենալը» 2:1 հաշվով հաղթել է «Քարդիֆին»
Անգլիայի առաջնության 24-րդ տուրում «Արսենալը» 2:1 հաշվով հաղթել է «Քարդիֆին»: Հաղթողների կազմից գոլերով առանձնացել են Պիեր-Էմերիկ Օբամեյանգը (66-րդ րոպե) և Ալեքսանդր Լյաքազեթը (83-րդ րոպե):
Մելքումյանը հաղթեց, Արոնյանը ոչ-ոքի խաղաց
Կայացան Gibraltar Chess Masters 2019 մրցաշարի 8-րդ տուրի հանդիպումները: Այս տուրում Լևոն Արոնյանը սպիտակներով մրցում էր առաջատար Վլադիսլավ Արտեմևի հետ: Խաղն ավարտվեց ոչ-ոքի: Այժմ Արոնյանն ունի 6 միավոր և կիսում է 4-15-րդ տեղերը: 8-րդ տուրում հաջող հանդես եկավ Հրանտ Մելքումյանը, որը սև խաղաքարերով հաղթեց իսպանացի Ռենիեր Իգարզա Վասկեսին և այժմ ունի 5.5 միավոր: Մելքումյանը տեղ…
Հայտնի է, թե որքան են որակազրկվել Խաբիբ Նուրմագոմեդովն ու Կոնոր Մաքգրեգորը
Այսօր՝ հունվարի 29-ին, Նեվադայում կայացել է աթլետիկ հանձնաժողովի լսումները` կապված 2018 թվականի հոկտեմբերի 6-ի UFC 229-ում տեղի ունցած միջադեպի հետ: UFC-ի թեթև քաշային չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովին 9 ամսով զրկել են մենամարտ անցկացնելուց և տուգանել են 500 հազար դոլարով: Հանձնաժողովի ընթացքում կդիտարկեն նաև Կոնոր Մաքգրեգորի, Խաբիբ Աբուբակարի եղբոր և Զուբայր Տուխուգովի գործերը: Կոնոր Մաքգրեգորը որակազրկվել է…
Կասերես. Յուվենտուսն իմ տունն է
«Յուվենտուսի» նորեկ, պաշտպան Մարտին Կասերեսը հայտարարել է, որ թուրինյան ակումբը համարվում է նրա տունը: 31-ամյա ուրուգվայցին կարիերայում երրորդ անգամ դարձել է «բյանկոներիների» ֆուտբոլիստ: «Անչափ ուրախ եմ, որ վերադարձել եմ: «Յուվենտուսն» իմ տունն է: Երբ ես ստացա առաջարկը, ապա միանգամից հիշեցի այն տարիները, որոնք անցկացրել եմ այստեղ: Այս խաղաշապիկն իմ սրտին շատ հարազատ է: Ինչ վերաբերում…
Ժիրու. Պատրաստ եմ դիտարկել Բարսելոնայի առաջարկը
Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Օլիվյե Ժիրուն հայտարարել է, որ պատրաստ է տեղափոխվել «Բարսելոնա»: «Տրանսֆերային հարցերով զբաղվում է գործակալս: Եթե «Բարսելոնան» հարձակվող է փնտրում, ապա մենք պատրաստ ենք դիտարկել այդ տարբերակը: Ակնհայտ է, որ Իգուայինի՝ «Չելսի» տեղափոխվելուց հետո «թոշակառուներին» ես այդքան էլ պետք չեմ: Ամեն դեպքում, ապագաս կորոշվի հունիսին»,- ֆրանսիացի հարձակվողի խոսքն է մեջբերում Getfootballnewsfrace-ը: Հաղորդում է…
Ասիայի Գավաթ. Եզրափակիչի զույգը
Ֆուտբոլի Քաթարի հավաքականը նվաճեց Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱԱՄԷ) ավարտին մոտեցող Ասիայի գավաթի խաղարկության եզրափակիչի երկրորդ ուղեգիրը: Կիսաեզրափակիչում քաթարցիները 4:0 հաշվով պարտության մատնեցին ԱՄԷ-ի հավաքականին: Եզրափակիչում Քաթարի մրցակիցը կլինի Ճապոնիայի հավաքականը, որը 3:0 հաշվով առավելության էր հասել Իրանի թիմի նկատմամբ: Եզրափակիչը տեղի կունենա փետրվարի 1-ին Աբու Դաբիում: Հաղորդում է news.am-ը։
Մարգարիտա Գասպարյանը պարտվեց առաջին շրջանում
Սանկտ Պետերբուրգում մեկնարկած WTA շարքի մրցաշարում ռուսաստանցի թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանն առաջին շրջանում մրցեց Բելառուսի ներկայացուցիչ Վիկտորյա Ազարենկայի հետ, որն էլ առավելության հասավ 6:4, 6:1 հաշվով: Պայքարը տեւեց 1 ժամ 31 րոպե: Քառորդ եզրափակիչի ուղեգրի համար 29-ամյա Ազարենկան կմրցի այս մրցաշարի անցած տարվա հաղթող, առաջին համարն ունեցող չեխ Պետրա Կվիտովայի հետ: Հաղորդում է news.am-ը։
«Վիլյառեալը» հեռացրեց գլխավոր մարզիչին
«Վիլյառեալը» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացրեց իսպանացի մասնագետ Լուիս Գարսիա Պլասային, հաղորդում է իսպանական ակումբի մամուլի ծառայությունը: 46-ամյա մասնագետի պայմանագիրը նախատեսված էր մինչեւ այս մրցաշրջանի ավարտը: Պլասան «Վիլյառեալը» գլխավորել էր 2018թ. դեկտեմբերի 10-ին, Եվրոպայի լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի հանդիպումից առաջ: Այդ խաղում իսպանական թիմը 2:0 հաշվով հաղթել էր Մոսկվայի «Սպարտակին»: Այդ հաղթանակը եղավ միակը Պլասայի օրոք:…
Պաշտոնական. Յուվենտուսը նոր պաշտպան ունի
Ուրուգվայցի պաշտպան Մարտին Կասերեսը տեղափոխվել է Թուրինի «Յուվենտուս»: Այս մասին հայտնում է թուրինցիների մամուլի ծառայությունը: Ֆուտբոլիստը «ծեր սինյորայի» կազմում հանդես կգա վարձավճարով: Թուրինյան ակումբը վարձակալության համար կվճարի 600 հազար եվրո: Պայմանագիրը նախատեսված է մեկուկես տարով: Կասերեսը կարիերայի ընթացքում երրորդ անգամ է տեղափոխվում «Յուվենտուս»: 31-ամյա խաղացողի վերջին ակումբը «Լացիոն» էր, որտեղ նա տեղափոխվել էր «Վերոնայից»: Հաղորդում…
Աշխարհի 14-րդ չեմպիոն Վլադիմիր Կրամնիկն ավարտեց կարիերան
Ռուսաստանցի գրոսմայստեր, շախմատի աշխարհի 14-րդ չեմպիոն Վլադիմիր Կրամնիկը հայտարարել է պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին: «Դե մի քանի ամիս առաջ էի ընդունել այս որոշումը, հիմա ցանկանում եմ պաշտոնապես հայտարարել այդ մասին իմ վերջին մրցաշարից հետո: Պրոֆեսիոնալ շախմատիստի կյանքը գերազանց ճանապարհորդություն էր, եւ ես շատ շնորհակալ եմ շախմատին այն ամենի համար, ինչ տվել է ինձ: Երբեմն հեշտ…
Հայ ձյուդոյիստներն անհաջող են հանդես եկել միջազգային մրցաշարում
Իսրայելի Թել Ավիվ քաղաքում կայացել է ձյուդոյի Գրան պրի միջազգային մրցաշար: Մասնակիցների թվում են եղել Հայաստանի ներկայացուցիչներ Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ) և Արսեն Խանջյանը (81 կգ): Նրանց հաշվին գրանցվել է մեկական հաղթանակ և պարտություն: Արդյունքում երկուսն էլ անմասն են մնացել խաղարկված մրցանակներից: Հաղորդում է armsport.am-ը։
Իտալիայում մարզիչը գլխի հարվածով տապալել է հակառակորդին
Իատլիայի C Սերիայի «Լուկեզե» – «Ալեսանդրիա» հանդիպման ժամանակ միջադեպ է տեղի ունեցել: Խաղի վերջին րոպեներին՝ փոխարինման ժամանակ, ծեծկռտուք է սկսվել՝ հաղորդում է The Sun-ը: Իսպանացի դարպասապահը հարվածել է մրցավարին՝ իր խփած գոլը չեղյալ հայտարարելուց հետո: Ծեծկռտուքի ժամանակ «Լուկեզեի» գլխավոր մարզիչ Ջանկարլո Ֆավարինի նյարդերը տեղի են տվել, և նա գլխով հարվածել է հակառակորդ թիմի մարզիչներից մեկի…
Դեպայ. Ցանկանում եմ տեղափոխվել Մանչեսթեր Սիթի, ՊՍԺ, Ռեալ կամ Բարսելոնա
«Լիոնի» հարձակվող Մեմֆիս Դեպայը հայտնել է, թե որտեղ է ցանկանում շարունակել կարիերան: ««Լիոնը» մեծագույն ակումբ է, սակայն ոչ մեծագույնը Եվրոպայում: Ես ցանկանում եմ տեղափոխվել այնպիսի ակումբ, ինչպիսին «Ռեալն» է, «Բարսելոնան», «Չելսին», «Մանչեսթեր ՍԻթին», ՊՍԺ-ն կամ «Բավարիան»: Ցանկանում եմ հայտնվել այնպիսի ակումբում, որտեղ իրոք ցանկանում են ֆուտբոլ խաղալ»,- Մեմֆիսի խոսքն է մեջբերում Helden-ը: Հիշեցնենք, որ Դեպայը…
Սարին մեկնաբանել է Հադսոն-Օդոյի շուրջ ստեղծված իրավիճակը
«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին մեկնաբանել է թիմի կիսապաշտպան Կալում Հադսոն-Օդոյի հնարավոր տեղափոխությունն այլ ակումբ: Ավելի վաղ հաղորդվում էր, որ 18-ամյա ֆուտբոլիստը խնդրել է ակումբի ղեկավարությանը հանել իրեն տրանսֆերի: «Ակումբուն ինձ հաղորդեցին, որ նա չի վաճառվելու հունվարին, և, հնարավոր է, չի լքի թիմը նաև ամռանը: Խաղադաշտում նրա հետ ամեն ինչ կարգին է: Ես իրոք գոհ…














