Սպորտ

Ազատ TV-ն անդրադառնում է սպորտային աշխարհի իրադարձություններին՝ ազգային առաջնություններից մինչև միջազգային մրցաշարեր։

  • NBA. Հյուսթոնը և Լեյկերսը պարտվեցին, այլ արդյունքներ

    NBA. Հյուսթոնը և Լեյկերսը պարտվեցին, այլ արդյունքներ

    Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնությունում այսօր կայացել է 7 հանդիպում: «Ֆիլադելֆիա Սիկսերսն» արտագնա խաղում 121:105 հաշվով հաղթել է «Լոս Անջելես Լեյկերսին»: Առանցքային է եղել հանդիպման առաջին քառորդը, որում «Ֆիլադելֆիան» հաղթել 39:20 հաշվով: Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը եղել է «Լեյկերսից» Բրենդոն Ինգրեմը,ով վաստակել է 36 միավոր: Այժմ «Ֆիլադելֆիան» Արևելյան կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը,…

  • Նասրի. Իմ որակազրկումը դաս է երիտասարդ խաղացողների համար

    Նասրի. Իմ որակազրկումը դաս է երիտասարդ խաղացողների համար

    «Վեսթ Հեմ Յունայթեդի» կիսապաշտպան Սամիր Նասրին պատմել է հակադոպինգային կանոնները խախտելու համար իր որակազրկման մասին: Հիշեցնենք` 2016 թվականի դեկտեմբերին ֆրանսիացու օրգանիզմում սննդարար միկրոէլեմենտ էր հայտնվել: Այդ ժամանակ ֆուտբոլիստին, որը հանդես էր գալիս «Սևիլիայում», արյան փոխներարկում են կատարել, ինչն արգելված է հակադոպինգային կանոններով. «Ես հիվանդացա, երբ ընտանիքիս հետ անցկացնում էի արձակուրդս: Իմ սիրտն անընդհատ խառնում էր,…

  • Գվարդիոլա. Դժվար կլինի հաղթել չեմպիոնական մրցավազքում

    Գվարդիոլա. Դժվար կլինի հաղթել չեմպիոնական մրցավազքում

    «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է առաջիկա խաղերի և ԱՊԼ-ի չեմպիոնական մրցավազքի մասին. «Մեզ ծանր շաբաթ է սպասվում. առջևում «Արսենալի», «Էվերթոնի» և «Չելսիի» հետ խաղերն են: Եթե ցանկանում ենք լինել բարձունքում, պետք է ընդունենք այս մարտահրավերը: Դեռ շատ տիտղոսներ և միավորներ կան»,- Գվարդիոլայի խոսքերն է փոխանցում BBC-ն: «Դժվար կլինի հաղթել չեմպիոնական մրցավազքում: Մենք…

  • Ռեալը հետաքրքրված է Բունդեսլիգայի լավագույն ռմբարկուի ծառայություններով

    Ռեալը հետաքրքրված է Բունդեսլիգայի լավագույն ռմբարկուի ծառայություններով

    Մադրիդի «Ռեալը» ամռանը կդիտարկի Ֆրանկֆուրտի «Այնթրախտի» հարձակվող Լուկա Յովիչի տրանսֆերը ձեռք բերելու տարբերակը, գրում է AS-ը: Յովիչը տեղափոխվել է «Այնթրախտ» «Բենֆիկայից» վարձակալական հիմունքներով: Սպասվում է, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո գերմանական ակումբը կգնի 21-ամյա սերբի ամբողջական տրանսֆերը: Լուկայի ծառայություններով հետաքրքրված են նաև «Բարսելոնան» և «Բավարիան»: Ընթացիկ մրցաշրջանում Յովիչը մասնակցել է 17 հանդիպման՝ դառնալով 13 գոլի…

  • Ձյուդոիստները միջազգային վարկանիշային մրցաշարերի կմասնակցեն

    Ձյուդոիստները միջազգային վարկանիշային մրցաշարերի կմասնակցեն

    Պորտուգալիայի Օդիվելաշ քաղաքում փետրվարի 1-4-ը կանցկացվի «Եվրոպա օփեն» անվանումով ձյուդոյի օլիմպիական վարկանիշային մրցաշար: Մասնակիցների թվում կլինեն Հայաստանի ներկայացուցիչներ, հրազդանցի Շահեն Աբաղյանը (60 կգ) և երևանցի Դավիթ Սարգսյանը (81 կգ): Նրանց մրցավայր կուղեկցի վաստակավոր մարզիչ Տիգրան Բաբայանը: Պարապուրդի չեն մատնվում նաև մեր առաջատարները ` Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ) և Արսեն Խանջյանը (90 կգ): Նրանք կմասնակցեն հաջորդաբար…

  • Քարդիֆի երկրպագուներն Արսենալի հետ խաղից առաջ ակցիա են իրականացրել Սալայի պատվին

    Քարդիֆի երկրպագուներն Արսենալի հետ խաղից առաջ ակցիա են իրականացրել Սալայի պատվին

    «Քարդիֆ Սիթիի» երկրպագուներն պերֆորմանս են իրականացրել անհետ կորած Էմիլիանո Սալայի պատվին անգլիական Պրեմիեր-լիգայի 24-րդ տուրի` «Արսենալի» հետ երեկ կայացած խաղից առաջ: Մեկնարկային սուլիչից առաջ լռության րոպե է կազմակերպվել: Ֆուտբոլիստները կանգնել են կենտրոնական շրջանի մոտ, իսկ «Քարդիֆի» երկրպագուներն իրենց սեկտորը ներկել են դեղին գույնով, ինչն արգենտինացի ֆուտբոլիստի նախկին ակումբի` ֆրանսիական «Նանտի» հիմնական գույնն է: Սալան, հիշեցնենք,…

  • Պյոնտեկի դուբլը հաղթանակ է պարգևում Միլանին

    Պյոնտեկի դուբլը հաղթանակ է պարգևում Միլանին

    Իտալիայի Գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում «Միլանը» «Սան Սիրոյում» ընդունեց «Նապոլիին»: Ջենարո Գատուզոյի ֆուտբոլիստները վստահ հանդիպում անցկացրին ու հաղթեցին 2:0 հաշվով: Խաղի իսկական հերոս դարձավ «ռոսոներիների» նորեկ Կշիշտոֆ Պյոնտեկը: Լեհ հարձակվողը դուբլ գրանցեց իր հաշվին՝ գոլի հեղինակ դառնալով 11-րդ և 27-րդ րոպեներին: Այսպիսով, «Միլանը» շարունակում է պայքարը Իտալիայի Գավաթում՝ դուրս գալով կիսաեզրափակիչ, իսկ Անչելոտիի թիմը դուրս…

  • Ուրալի ակումբային ավտոբուսը վթարի է ենթարկվել

    Ուրալի ակումբային ավտոբուսը վթարի է ենթարկվել

    «Ուրալի» ակումբային ավտոբուսը Եկատերինբուրգում ենթարկվել է ճանապարհատրանսպորտային պատահարի, հայտնում է Екатеринбург Онлайн-ը: Ձյան մեծ քանակության պատճառով ավտոբուսի վարորդը չի կարողացել վերահսկել ընթացքն ու հայտնվել է ճամփեզրի ջրատար առվի մեջ: Ավտոբուսի մեջ եղել է միայն վարորդը, որը, բարեբախտաբար, չի տուժել: Նշենք` «Ուրալի» ֆուտբոլիստները, այդ թվում Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը, այս պահին գտնվում են Կիպրոսում,…

  • Չինական ակումբը Ժիրուին 10 միլիոն եվրո աշխատավարձով պայմանագիր է առաջարկել

    Չինական ակումբը Ժիրուին 10 միլիոն եվրո աշխատավարձով պայմանագիր է առաջարկել

    «Չելսիի» հարձակվող Օլիվյե Ժիրուն կարող է կարիերան շարունակել Չինաստանում: Ինչպես հաղորդում է L’Equipe-ը,  «Դալյան Իֆանը»-ը մոտ է 32-ամյա հարձակվողի հետ պայմանագիր կնքելուն, որով ֆրանսիացին տարեկան 10 միլիոն եվրո կստանա: Ավելի վաղ Ժիրուն չէր բացառել, որ կարող է հեռանալ ակումբից, իսկ մամուլում հրապարակումներ էին հայտնվել այն մասին, որ ֆուտբոլիստը կարող է հայտնվել «Բարսելոնայում»: Կատալոնական ակումբը դիտարկում…

  • Ինչպես Քարդիֆը հարգանքի տուրք մատուցեց այդպես էլ չժամանած ֆուտբոլիստին

    Ինչպես Քարդիֆը հարգանքի տուրք մատուցեց այդպես էլ չժամանած ֆուտբոլիստին

    «Քարդիֆն» Անգլիայի առաջնության 24-րդ տուրի` «Արսենալի» հետ խաղի հայտացուցակում ընդգրկել էր նաև թիմի նորեկ, հարձակվող Էմիլիանո Սալային, որի ինքնաթիռն անհետ կորել է Լա-Մանշի նեղուցի տարածքում: Թիմի հայտացուցակի լուսանկարը տարածվել է համացանցում: Սալան, հիշեցնենք, հունվարի 20-ին պայմանագիր է կնքել «Քարդիֆի» հետ: Արգենտինացին երկուշաբթի երեկոյան հրաժեշտ է տվել ֆրանսիական «Նանտի» իր խաղընկերներին և մասնավոր ինքնաթիռով մեկնել Ուելս,…

  • ՀՖՖ և FAF ֆան-շարժման ներկայացուցիչներն այցելել են Իջևանի զորամաս

    ՀՖՖ և FAF ֆան-շարժման ներկայացուցիչներն այցելել են Իջևանի զորամաս

    Հայոց բանակի կազմավորման 27-րդ տարեդարձի կապակցությամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, Առաջին հայկական ճակատ ֆան շարժման հետ համատեղ, Իջևանի «Արնար» մարզադաշտում անցկացրել են ֆուտբոլային միջոցառում, որի շրջանակներում միմյանց հետ մրցել են ՊՆ ենթակայության տակ գտնվող Իջևանի զորամասի զինվորները և ՖԱՖ ուլտրասի ներկայացուցիչները: ՀՖՖ-ից հայտնում են, որ հանդիպումն ընթացել է տոնական և ջերմ մթնոլորտում և ավարտվել ոչ-ոքի՝ 2-2…

  • Խորեն Բայրամյան. Ժամանակին կարող էի հայտնվել Պարմայում, բայց վախեցա

    Խորեն Բայրամյան. Ժամանակին կարող էի հայտնվել Պարմայում, բայց վախեցա

    «Ռուբինի» հայ կիսապաշտպան Խորեն Բայրամյանը ափսոսանք է հայտնել, որ 17 տարեկան հասակում չի համարձակվել ուժերը փորձել իտալական «Պարմայի» կազմում, հայտնում է ռուսական ակումբի YouTube-ի ալիքը: «Երբ 17 տարեկան էի, մեկնել էի Իտալիա՝ «Պարմայում» փորձաշրջան անցնելու: Երբ վերադարձա Ռոստով, իտալացիներն ինձ կրկին հրավիրեցին իրենց մոտ: Իսկ ես վախեցա այնտեղ գնալ՝ առանց ընտանիքի ու առանց իտալերենին տիրապետելու:…

  • Խաբիբն UFC-ում հանդես չի գա այնքան ժամանակ, քանի դեռ որակազրկված է իր եղբայրը

    Խաբիբն UFC-ում հանդես չի գա այնքան ժամանակ, քանի դեռ որակազրկված է իր եղբայրը

    Թեթև քաշային կարգում UFC-ի չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը UFC-ում մենամարտ չի անցկացնի, քանի դեռ իր թիմի մյուս անդամների` Զուբայրա Տուխուգովի և Աբուբաքար Նուրմագոմեդովի որակազրկման ժամկետները չեն ավարտվել: Այս մասին հայտնում է ռուսաստանցի մարզիկի մենեջեր Ռիզվան Մագոմեդովը: Հիշեցնենք` Նուրմագոմեդովը 9 ամսով զրկվել է մենամարտեր անցկացնելու հնարավորությունից և տուգանվել է 500 հազար դոլարով: Տուխուգովն ու Խաբիբի եղբայրը` Աբուբաքարը, մեկամյա որակազրկումներ…

  • Գոռ Երիցյան. Դեռ ոչ մի պարտություն չունեմ, ինչը մեր հզոր թիմի աշխատանքի արդյունքն է

    Գոռ Երիցյան. Դեռ ոչ մի պարտություն չունեմ, ինչը մեր հզոր թիմի աշխատանքի արդյունքն է

    Եթե ձգտում ես լինել միշտ առաջինը, լինում ես: Այդպես մանկուց միշտ ձգտել եմ լինել հաղթող ցանկացած պայքարում: Այդպես շարունակում եմ ռինգում, և այդ ձգտումն օգնում է ինձ առաջ շարժվել պրոֆեսիոնալ բռնցքամարտում: NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում այսպես մեկնաբանեց իր հաղթանակները պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBO վարկածով աշխարհի երիտասարդական չեմպիոն, Punch Boxing պրոմոուտերական ընկերության ներկայացուցիչ Գոռ Երիցյանը, որն…