Տեսանյութեր

Ազատ TV-ն առաջարկում է տեսանյութեր՝ նորությունների ռեպորտաժներից մինչև վերլուծական ծրագրեր ու հարցազրույցներ։

  • ՀՀ–ում կալանավորվել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման երեք անդամ

    ՀՀ–ում կալանավորվել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման երեք անդամ

    ՀՀ–ում կալանավորվել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման երեք անդամ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։ «Նախաքննության ընթացքում Ստեփանավանի տարածաշրջանի շուրջ 30 բնակարանում կատարված խուզարկությունների արդյունքում հայնտաբերվել են տարբեր տրամաչափի փամփուշտներ, այսպես կոչված որպես «գրեֆ» գումար և տարբեր տեսակի ապրանքներ հավաքագրելու մասին ցուցակներ: Նշվում է, որ ՀՀ քննչական կոմիտեի, ազգային անվտանգության ծառայության, դաախազության և…

  • Հայտնաբերվել են վարորդական իրավունքի կեղծ վկայականներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Հայտնաբերվել են վարորդական իրավունքի կեղծ վկայականներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ֆինանսավարկային և մտավոր սեփականության ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնում ստացվել էին տեղեկություններ կեղծ վարորդական վկայականներ տրամադրելու վերաբերյալ, որոնց հիման վրա Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ: Հետագա համատեղ գործողությունների արդյունքում ձեռք բերվեցին փաստական տվյալներ, որ մի խումբ անձինք չարաշահել են չորս քաղաքացու վստահությունը և հափշտակել խոշոր չափերով գումար՝ խարդախության հետևյալ…

  • Զինվորական տոնացույցում հոկտեմբերի 19-ը նշվում է որպես Հրթիռահրետանային զորքերի օր

    Զինվորական տոնացույցում հոկտեմբերի 19-ը նշվում է որպես Հրթիռահրետանային զորքերի օր

    ՀՀ զինված ուժերի կազմավորմանը զուգընթաց ձևավորվել են նաև հրթիռահրետանային ստորաբաժանումները, որոնք իրենց նշանակալից դերակատարությունն են ունեցել հայրենի սահմանների պաշտպանության և անվտանգության ապահովման գործում: ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերը և հրետանին հանդիսանում են հակառակորդի կրակային խոցման հիմնական միջոցները:

  • Բացահայտվել է ՀՀ քննչական կոմիտեում խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու դեպք

    Բացահայտվել է ՀՀ քննչական կոմիտեում խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու դեպք

    Կոռուպցիայի հակազդման ուղղությամբ տարվող հետևողական աշխատանքների շրջանակներում ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ՀՀ քննչական կոմիտեի կողմից համատեղ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում: Մասնավորապես՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում ՀՀ քննչական կոմիտեից ստացված տվյալների հիման վրա ձեռնարկված բազմաբնույթ և արդյունավետ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Վ.Ա-ն, զբաղեցնելով…

  • ՀՀ պաշտպանության նախարարության հայտարարությունը ժ. 12.00-ի դրությամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    ՀՀ պաշտպանության նախարարության հայտարարությունը ժ. 12.00-ի դրությամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, հավատարիմ մնալով բացահայտ կեղծիքի շարունակական տարածման իր գործելաոճին՝ հայտարարություն է տարածել՝ պնդելով, թե իբր սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը հայկական ստորաբաժանումները հրետակոծել են ադրբեջանական դիրքերը՝ հայտնում են ՀՀ ՊՆ-ից: «Սա հերթական ապատեղեկատվությունն է, որը, ինչպես արդեն համոզվել ենք, ծառայում է որպես տեղեկատվական հենք՝ ՀՀ ինքնիշխան տարածքի հանդեպ ռազմական ագրեսիա իրականացնելու համար»,- ասված…

  • Փորձ է արվել ԵԱՏՄ անդամ պետությունից ներմուծել բժշկական ձեռնոցներ և դիմակներ՝ ցածր գնով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Փորձ է արվել ԵԱՏՄ անդամ պետությունից ներմուծել բժշկական ձեռնոցներ և դիմակներ՝ ցածր գնով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Պետական եկամուտների կոմիտեն հայտնել է, որ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակներում, բացահայտել է ԵԱՏՄ անդամ պետությունից ՀՀ տեղափոխվող ապրանքների գների բազմակի անգամ պակաս թերհայտարարագրման դեպք: «Մասնավորապես, օրերս ՊԵԿ-ի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ հայր և որդի Մարգարյանների կողմից նախատեսվում է «Մեդեկս գրուպ» ՍՊԸ-ի միջոցով ԵԱՏՄ…

  • Սուրմալու առևտրի կենտրոնում որոնողական աշխատանքները շարունակվում են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Սուրմալու առևտրի կենտրոնում որոնողական աշխատանքները շարունակվում են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Օգոստոսի 17-ին, ժամը 12։00-ի դրությամբ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Հրդեհը մեկուսացվել է օգոստոսի 16-ի ժամը 14։38-ին, մարվել՝ 17։49-ին։ Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների իրականացման տարածքը նախնական տվյալներով կազմում է մոտ 1 հա։ Փլուզվել է եռհարկանի շինությունը (մոտ 2889 քմ)։

  • Շտապ հավաք կառավարության դիմաց՝ ի պաշտպանություն Բերձորի, Աղավնոյի և Սուսի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
  • Մոպեդ վարելու համար անհրաժեշտ կլինի վարորդական վկայական (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Մոպեդ վարելու համար անհրաժեշտ կլինի վարորդական վկայական (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ մոպեդ վարելու համար անհրաժեշտ է վարորդական վկայականի AM ենթակարգ:

  • Խուզարկություն Վարդանաշեն գյուղում. հայտնաբերվել է թմրանյութ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Խուզարկություն Վարդանաշեն գյուղում. հայտնաբերվել է թմրանյութ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Հարուցված քրեական գործի շրջանակներում, դատարանի որոշմամբ, հուլիսի 13-ին ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախույզներն ու տարածքային քննչական մարմնի ծառայողները Վարդանաշեն գյուղի 43-ամյա բնակչի տանը և օժանդակ շինություններում կատարել են խուզարկություն։ Տնամերձ հողամասում հայտնաբերվել են կանեփի բույսեր և մարիխուանայի նմանվող զանգված՝ ընդհանուր մոտ 20 գրամ քաշով։ Ըստ տանտիրոջ՝ կանեփն ինքն է ցանել ու աճեցրել, ապա պատրաստել…

  • Մեթամֆետամին, մարիխուանա և լիրիկա. ոստիկանության բացահայտումը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Մեթամֆետամին, մարիխուանա և լիրիկա. ոստիկանության բացահայտումը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ հերթական օպերատիվ տեղեկությունը, որն իրացրին ոստիկանության Աշտարակի բաժնի գործընկերների և Արագածոտնի մարզը սպասարկող ճանապարհային ոստիկանների հետ: Օպերատիվ խմբերը Երևան-Աշտարակ ճանապարհին հայտնաբերեցին երեք տղամարդու, որոնք ձերբակալվեցին ու, «Մերսեդեսով» հանդերձ, բերվեցին ոստիկանություն: Կասկածանքը թմրանյութ ձեռք բերելը, պահելն ու իրացնելն էր։ Երևանի բնակիչ, 32-ամյա…

  • Ուղևորը կաշառք է առաջարկել․ նա ձերբակալվել է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Ուղևորը կաշառք է առաջարկել․ նա ձերբակալվել է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    ՀՀ ոստիկանությունը հայտնել է, որ հուլիսի 18-ին պարեկային ծառայության Լոռու գումարտակի 1-ին վաշտի 4-րդ դասակի պարեկները Վանաձոր քաղաքի Դեմիրճյան և Շիրակացու փողոցների խաչմերուկում ճանապարհային երթևեկության կանոն խախտելու համար կանգնեցրել են «Կիա Սորենտո» մակնիշի ավտոմեքենա։ «Վարչական իրավախախտման փաստով արձանագրություն կազմելու ժամանակ մեքենայի 35-ամյա ուղևորը արձանագրություն չկազմելու համար 5-հազարանոց թղթադրամը փորձել է դնել պարեկի գրպանը։ Ոստիկանությունը բացահայտել…

  • ԱԱԾ կողմից բացահայտվել է անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող հանցավոր խումբը

    ԱԱԾ կողմից բացահայտվել է անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող հանցավոր խումբը

    ՀՀ ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության և քննչական դեպարտամենտի կողմից իրականացված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և պլանավորված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ մի խումբ անձինք` շահադիտական նպատակով, երկու և ավելի անձանց անօրինական միգրացիան կազմակերպելու դիտավորությամբ, նախնական համաձայնության գալով Երևան քաղաքում գործող տուրիստական գործակալության ղեկավար կազմի հետ, կատարելով դերերի բաշխում, յուրաքանչյուր անձի հաշվարկով 20000-26000 ԱՄՆ դոլարի դիմաց…

  • Վարչապետը սպայակազմին է ներկայացրել ԳՇ նորանշանակ պետին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Վարչապետը սպայակազմին է ներկայացրել ԳՇ նորանշանակ պետին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Նիկոլ Փաշինյանը զինված ուժերի բարձրագույն սպայակազմին է ներկայացրել ԶՈՒ գլխավոր շտաբի նորանշանակ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Էդվարդ Ասրյանին: Այդ մասին տեղեկանում ենք վարչապետի Ֆեյսբուքի էջից: