Տեսանյութեր
Ազատ TV-ն առաջարկում է տեսանյութեր՝ նորությունների ռեպորտաժներից մինչև վերլուծական ծրագրեր ու հարցազրույցներ։
Քրեական հետախույզներն ավազակություն են բացահայտել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ավազակությունը բացահայտվեց Արաբկիրի քրեական հետախույզների պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ։ Այս մասին հայտնել է ՀՀ ոստիկանությունը։ Ոստիկանությունը նախկին քաղաքապետի ահազանգով նախաքննություն է սկսել Դանակահարություն Գավառում. 23-ամյա երիտասարդը ներկայացել է ոստիկանություն «Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած…
Պարեկները Շենգավիթում թմրանյութ են հայտնաբերել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀՀ ոստիկանությունը հայտնել է, որ հուլիսի 4-ի լուսադեմին պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի ոստիկանները Շենգավիթ վարչական շրջանում ծառայություն իրականացնելիս, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, ձերբակալել ու ոստիկանության Շենգավիթի բաժին են տարել Երևանի 25-ամյա մի բնակչի։ «Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մեթամֆետամին թմրամիջոցի նմանվող բյուրեղանման զանգված: Երիտասարդի մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ…
Իրազեկում հրդեհային անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը հաղորդում է 🔰Հարգելի՛ քաղաքացիներ, 🔰Վերջին օրերին Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքը գտնվում է Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչով պայմանավորված՝ անտառային բուսածածկ և խոտածածկ վայրերում կտրուկ աճել է հրդեհների առաջացման և տարածման վտանգը։ 🔰 Ելնելով ստեղծված իրավիճակից՝ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը կրկին հիշեցնում է,…
Շիրակի մարզի պարեկները թմրանյութ են հայտնաբերել
ՀՀ ոստիականությունը հայտնել է, որ հուլիսի 12-ին, առավոտյան ժամը վեցին, Շիրակի մարզի պարեկները, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, Գյումրու Իսահակյան փողոցում ձերբակալել և ոստիկանության Մուշի բաժին են բերել 37-ամյա գյումրեցի մի տղամարդու: «Անձնական խուզարկությամբ նրա տաբատի գրպանից հայտնաբերվել է կաթուցիչ, իսկ գուլպայի միջից՝ թղթե փաթեթ՝ մարիխուանայի նմանվող զանգվածով: Ըստ նրա` թմրամիջոցն իրենն է, կանեփը…
Ոստիկանության կապիտանին մեղադրանք է առաջադրվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀՀ ոստիկանություТН РФՈստիկանության ներքին անվտանգության վարչությունում ստացված տեղեկության համաձայն՝ Վաղարշապատի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողներից մեկը խոշոր չափերի կաշառքի դիմաց կազմակերպում է առանց քննություններ հան Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և ծառայողական քննության արդյունքում տեղեկություններ են ձեռք բերվել, որ մի խումբ անձինք վարորդական իրավունքի վկայական ստանալու նպատակով հանդիպել են ոստիկանության կապիտանին։ Վերջինս տեղեկացրել է, որ 150-250 հազար…
Կապանում երկու տնակ է այրվել․ կան տուժածներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Այսօր` ժամը 10:25-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Մինաս Պապյան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ֊փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:26-ին, մարվել՝ 12։20-ին: Մինաս Պապյան փողոցի թիվ 10ա հասցեում այրվել է երկու փայտե տնակ (25…
Սևանի ոստիկանները մարիխուանա են հայտնաբերել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀՀ ոստիկանությունը հայտնել է, որ Սևանի ոստիկանները, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, Սևան-Երևան ճանապարհին հայտնաբերեցին ու բաժին բերման ենթարկեցին երկու երիտասարդի՝ իրենց մեքենայով հանդերձ։ Մեքենայի զննությամբ հայտնաբերվեցին կաթուցիչ ու մարիխուանայի նմանվող զանգված։ Ըստ բերման ենթարկված 23-ամյա երիտասարդի՝ հայտնաբերված թմրամիջոցն իրենն է՝ իր օգտագործման համար։ Նշանակվել են փորձաքննություններ։ Ոստիկանությունը տղամարդուն ճանաչողներին խնդրում է դիմել բաժին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)…
ՊԵԿ-ը կանխել է չգրանցված դեղանյութերի վաճառքի դեպքեր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Բացահայտվել և կանխվել են Հայաստանի տարածքում տարբեր դեղատների միջոցով իրականացվող ՀՀ-ում չգրանցված դեղերի մանրածախ վաճառքի դեպքեր: Այս մասին հայտնել է Պետական եկամուտների կոմիտեն։ «Տեղեկություններ էին ստացվել, որ հանրապետությունում գործող մի քանի դեղատներում իրացվում են իմունոթերապիայի բուժման ժամանակ օգտագործվող, ՀՀ դեղերի գրանցամատյանում չգրանցված, չդրոշմապիտակավորված, հայերեն տառերով չմակնշված, առանց տուփի դեղամիջոցներ, որոնց շուկայական գինը հանրապետությունում տատանվում է…
Ծագրավորմամբ զբաղվող կազմակերպության աշխատակիցներից զենքի սպառնալիքով հափշտակության փորձ են կատարել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երևան քաղաքի Փափազյան փողոցում գործող՝ ծրագրավորմամբ զբաղվող կազմակերպության գրասենյակի աշխատակիցներից զենքի ու դանակի սպառնալիքով չորս անհայտ անձանց կողմից հափշտակություն կատարելու վերաբերյալ, նշված գրասենյակի ղեկավարի հաղորդման հիման վրա, քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի (Ավազակությունը) 2-րդ մասի 3-րդ, 5-րդ և 7-րդ կետերի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական…
Telegram-ի միջոցով թմրամիջոց է իրացվել․ բացահայտում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀՀ ոստիկանությունը հայտնել է, որ Բազումի բաժնի քրեական հետախույզները տվյալներ էին ձեռք բերել, որ վանաձորցի մի երիտասարդ իրացնելու նպատակով Վանաձորի Մյասնիկյան փողոցի տարբեր հատվածներում տեղադրում է թմրամիջոցներ։ «Ճշտվեց նրա ինքնությունը, իսկ հուլիսի 6-ին Վանաձորի 22-ամյա բնակիչը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց Բազումի բաժին։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանայով լցված 14 փաթեթ։ Հետագա միջոցառումներով հայտնի դարձավ, որ…
Բացահայտվել է պետական դավաճանության ևս մեկ դեպք (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀՀ ԱԱԾ հակահետախուզության դեպարտամենտի կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական արդյունավետ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացին, հանդիսանալով զինծառայող, ծառայության բերումով տիրապետել է պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների: Նկարագրված պայմաններում վերջինս «ok.ru» սոցիալական ցանցի միջոցով ծանոթանալով օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչի հետ, հավաքագրվել է նրա կողմից, որից հետո նամակագրության միջոցով նրան է հանձնել պետական և ծառայողական գաղտնիք…
Քրեական ենթամշակույթ խմբավորում ստեղծելու գործով 5 անձ է կալանավորվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու և ղեկավարելու դեպքի առթիվ իրականացվող քրեական վարույթով կատարված վարույթային և քննչական մեծածավալ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ դատախազության աշխատակիցների կողմից իրականացված համապատասխան միջոցառումների արդյունքում 5 անձ, այդ թվում՝ «Պաշի տղա…
Ոստիկանները մշակումն արգելված բույսեր են հայտնաբերել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀՀ ոստիկանությունը հայտնել է, որ հունիսի 28-ին ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները, մշակումն արգելված, թմրանյութ պարունակող բույսեր աճեցնելու և օգտագործելու կասկածանքով, հայտնաբերեցին ու բաժին բերման ենթարկեցին Կապանի 38-ամյա մի բնակչի: «Նա ոստիկաններին հայտնեց, որ Կապան քաղաքի իր հողամասում, ծաղկամանների մեջ, աճեցրել է կանեփ: Կանեփի թփերը հայտնաբերվել և ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության: Ոստիկանությունը տղամարդուն ճանաչողներին խնդրում է…














