Տեսանյութեր
Ազատ TV-ն առաջարկում է տեսանյութեր՝ նորությունների ռեպորտաժներից մինչև վերլուծական ծրագրեր ու հարցազրույցներ։
Նորապատ գյուղում թմրանյութ է հայտնաբերվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀՀ ոստիկանությունը հայտնել է, որ հունիսի 30-ին ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Նորապատ գյուղի 52-ամյա մի բնակիչ կանեփ է աճեցնում: «Նորապատ մեկնած օպերատիվ խումբը տանը կից կիսակառույց շինության զննությամբ հայտնաբերեց կանեփի 5 բույս, իսկ տան նկուղից՝ ընդհանուր 200 գրամից ավելի քաշով մարիխուանայի նմանվող զանգվածով ապակյա երկու տարա: Բացի այդ, նկուղում…
Դանակահարություն Արմավիրում. կասկածյալը ներկայացել է, դանակը՝ առգրավվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀՀ ոստիկանությունը հայտնել է, որ հուլիսի 2-ին «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին հաղորդում ստացվեց, որ «որովայնի թափանցող, կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Առատաշեն գյուղի մի բնակիչ։ «Մեկնած օպերատիվ խումբը ձեռնարկել է անհետաձգելի միջոցառումներ՝ տեղի ունեցածն արագ բացահայտելու ուղղությամբ։ Բացահայտման միջոցառումներին միացել են ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախույզները։ Շուտով նրանք տվյալներ են ստացել,…
Վարչապետը կերակրում է եղջերուներին․ նա այցելել է Կովկասյան ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Վարչապետն այցելել է «Դիլիջան» ազգային պարկում՝ Պարզ լճի ճանապարհին գտնվող «Կովկասյան ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոն»։ ՀՀ վարչապետի տիկինը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ Նիկոլ Փաշինյանը կերակրում է եղջերուներին։ ««Դիլիջան» ազգային պարկում՝ Պարզ լճի ճանապարհին գտնվող «Կովկասյան ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոն» կարող են այցելել բոլոր ցանկացողները, մուտքը մեկ անձի համար՝ 300 դրամ, իսկ մինչև…
Հայտնաբերվել է 2007 թվականից հետախուզման մեջ գտնվող հրազեն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀՀ ոստիկանությունը հայտնել է, որՍտեփանավանի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Աբովյան փողոցի բնակիչ, 64-ամյա մի տղամարդ տանը պահում է ապօրինի հրազեն: Տվյալը ստուգելու նպատակով հունիսի 24-ին տղամարդը հրավիրվեց բաժին: Նա չհերքեց տանը հրազեն ունենալու հանգամանքը: Պարզվեց, որ անցած տարվա աշնանը նրա երևանցի ընկերը մայրաքաղաք մեկնելուց առաջ խնդրել էր պահել որսորդական հրացանը: Ոչինչ չկասկածող…
Անելիք ունենք ՏՏ համագործակցությունը զարգացնելու համար. Միրզոյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել Հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի բացմանը. «Հարգելի՛ պարոն Վերմա, Հարգելի՛ գործընկերներ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Ջերմորեն ողջունում եմ Հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի բոլոր մասնակիցներին: Հարգելի՛ գործընկերներ, Հնդկաստանի հետ հարաբերությունների համակողմանի խորացումը և զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքական գերակայություններից է: Այս առումով ուրախալի է տեսնել, որ Հնդկաստանն իր կենսունակ ժողովրդավարությամբ և դինամիկ…
ՀՀ նախագահի նստավայրում կայացել է Վճռաբեկ դատարանի դատավորների երդման արարողությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ նախագահական նստավայրում այսօր տեղի է ունեցել Վճռաբեկ դատարանի դատավորներ Արթուր Դավթյանի, Լիպարիտ Մելիքջանյանի և Գևորգ Գյոզալյանի երդմնակալության արարողությունը: Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է նորանշանակ դատավորներին և հաջողություններ մաղթել պատասխանատու գործում:
Արմավիր համայնքում խուլիգանության գործով մեղադրանք է առաջադրվել 29 անձի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են Արմավիր համայնքում զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության դեպքի բոլոր հանգամանքները. մեղադրանք է առաջադրվել 29 անձի: Իրականացված բազմակողմանի քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ռուսաստանի Դաշնությունում բնակվող 29-ամյա երիտասարդը, ընկերոջ և ՀՀ Արմավիրի մարզի 28-ամյա…
Կրակոցներ Բանավան թաղամասում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հունիսի 29-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահազանգ ստացվեց, որ կրակոցներ է եղել։ Օպերատիվ խումբը նշված հասցե մեկնեց: Քիչ անց Նոր Նորքի քրեական հետախույզներին միացան Երևան քաղաքի վարչության գործընկերները: Պարզվեց, որ ժամը 6.30-ին Բանավան թաղամասի բակերից մեկի այգում նույն թաղամասի 43-ամյա մի բնակիչ իր հրացանից կրակոցներ էր արձակել՝ խախտելով հասարակական կարգը: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվեց 9…
Ֆորդով ապօրինի փայտանյութ է տեղափոխել. բացահատում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀՀ ոստիկանությունը հայտնել է, որ հունիսի 23-ին, բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով, ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողները քաղաքի անշարժ պահակետերից մեկում ստուգել են Աչաջուր գյուղի 33-ամյա բնակչի՝ փայտանյութով բեռնված «Ֆորդ» մակնիշի մեքենան: «Վարորդը բեռի օրինականությունը վկայող համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել՝ հայտնելով, որ փայտանյութը ձեռք է բերել «Սևքար» անտառտնտեսությունից։ Նա, մեքենայով հանդերձ, բերման է ենթարկվել…
Արնոտ դանակը գետն էր նետել. ոստիկանների բացահայտումը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀՀ ոստիկանությունը հայտնել է, որ հունիսի 26-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Գավառ քաղաքի Բուռնազյան փողոցում երկու հոգի վիճել էին, ու նրանցից երիտասարդը դանակահարել էր մյուսին: «Մարմնական վնասվածքի վերաբերյալ հաղորդումը ոստիկանության Գավառի բաժնում ստացվեց դեպքից րոպեներ անց: Ծակած-կտրած վերքը որովայնի շրջանում էր: Նշանակվեց դատաբժշկական փորձաքննություն: Օպերատիվ խումբը մեկնեց Բուռնազյան փողոց: Քրեական հետախույզներն արագ ճշտեցին, թե որ հատվածում…
Բերման ենթարկվածների մոտ կոկային, մեթամֆետամին, հերոյին է հայտնաբերվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել են թմրավաճառության վերաբերյալ հերթական օպերատիվ տեղեկություն, որն իրացրել են Արաբկիրի քրեական հետախույզների հետ համագործակցելով: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունը։ «Հունիսի 23-ին մայրաքաղաքի Հրաչյա Քոչարի փողոցից «Մերսեդեսով» հանդերձ նրանք բերման են ենթարկել 30 և 33 տարեկան երկու տղամարդու: Արաբկիրի բաժնում նրանք խուզարկվել են։ Հայտնաբերվել են…
Անօրինական թմրաշրջանառության դեմք է արձանագրվել Մեղրիում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀՀ ոստիկանությունը հայտնել է, որ անօրինական թմրաշրջանառության դեմ պայքարի հերթական դրվագն արձանագրել են Մեղրիի ոստիկանները: «Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նրանք պարզել են, որ Լեհվազ գյուղի բնակիչ, 51-ամյա տղամարդու տնամերձ հողամասում կանեփի բույսեր կան: Կատարված զննությամբ հայտնաբերվեց 12 թուփ: Դանակահարություն Գավառում. 23-ամյա երիտասարդը ներկայացել է ոստիկանություն Քաղաքացու ինքնության մասին տեղեկություն ունեցողներին ոստիկանությունը խնդրում է դիմել բաժին…
Վահագն Խաչատուրյանին հավատարմագրերն է հանձնել Թունիսի նորանշանակ դեսպանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Նախագահ Վահագն Խաչատուրյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Թունիսի Հանրապետության նորանշանակ դեսպան Տարեկ Բեն Սալեմը (նստավայրը՝ Մոսկվա): Այս մասին հայտնել է ՀՀ նախագահի աշխատակազմը։ «Վահագն Խաչատուրյանը շնորհավորել և հաջողություններ է մաղթել դիվանագետին իր առաքելությունն իրականացնելու գործում: Նախագահի շնորհավորական ուղերձը Լյուքսեմբուրգի Մեծ Դուքս Հենրիին ազգային տոնի առթիվ Վահագն Խաչատուրյանին հավատարմագրերն է հանձնել Սիրիայի նորանշանակ…
Ազգային անվտանգության կողմից բացահայտվել է պետական դավաճանության դեպք (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀՀ ազգային անվտանգության ծառայության ռազմական հակահետախուզության դեպարտամենտի կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական արդյունավետ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացին, լինելով զինծառայող, ծառայության բերումով տիրապետել է ուսումնական կենտրոն հանդիսացող N զորամասի հրամանատարական կազմի, սպառազինության, ռազմական տեխնիկայի և զինծառայողների թվաքանակի, ինչպես նաև ՀՀ ՊՆ որոշ ստորաբաժանումների տեղակայման վայրերի վերաբերյալ, տեղեկացնում են ԱԱԾ-ից: Նկարագրված պայմաններում վերջինս «ok.ru» սոցիալական ցանցի…














