Աշխարհ
Ինդոնեզիայում ցունամիից զոհվածների թիվը հասել է 429-ի
Ինդոնեզիայում ցունամիի հետևանքով զոհվածների թիվը հասել է 429-ի: Այդ մասին հայտնել է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով Տարերային աղետների կանխման ազգային գործակալության ներկայացուցիչ Սուտոպո Նուգրոհոյին: Ավելի վաղ հաղորդվել Էր 373 զոհերի և 1459 տուժածների մասին: Հիշեցնենք, որ ցունամին Ինդոնեզիայի Բանտենի արևմտյան նահանգում մոլեգնել է դեկտեմբերի 23-ին: Լուրջ ավերածությունների են ենթարկվել Անիերի և Թանժունգ Լեմունգի գոտիները՝ Անաք Կրակատաու…
Թրամփի՝ Թուրքիա այցելելու վերաբերյալ լուրը չի հաստատվել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել էր, որ Էրդողանը ԱՄՆ գործընկերոջը՝ Դոնալդ Թրամփին հրավիրել է Անկարա, և նշել, որ Թրամփը Թուրքիա կայցելի 2019 թ.: Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ»-ը: Սպիտակ տունը չի հաստատել Քալընի հայտարարությունը: Սպիտակ տան խոսնակ Հոգան Գիդլին նշել է, որ Թրամփը Թուրքիա այցելելու ծրագրեր դեռևս չունի: Քալընը նշել…
Էրդողանը Թրամփին հրավիրել է Թուրքիա
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով հնարավոր է 2019 թվականին այցելի Թուրքիա։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը։ «Մեր նախագահը հարգարժան Թրամփին հրավիրել է Թուրքիա։ Նա պատասխանել է, որ, հնարավոր է, 2019 թվականին կայցելի»,- Անկարայում ասել է նա լրագրողներին։ Ի. Քալընը նշել է, որ այցի ժամկետները…
Քաբուլում կառավարական շենքում պատանդներ կան
Քաբուլում կառավարական շենքեր գրոհած անհայտ անձինք պատանդ են վերցրել Աֆղանստանի պատերազմից տուժածների ընտանիքների և սահմանափակ կարողություններով անձանց հարցերով ազգային վարչության մեծ թվով աշխատակիցների: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին տեղեկացրել է երկրի Ներքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նուսրան Ռահիմին: Նրա խոսքերով՝ իշխանությունները, շինությունների վրա հարձակումից 3 ժամ անց Աֆղանստանի մայրաքաղաքի 16-րդ թաղամասում կարողացել են ոչնչացնել…
Թուրքիան պատրաստ է հրթիռային համակարգեր գնել թե՛ Ռուսաստանից, թե՛ ԱՄՆ-ից
Զենիթային հրթիռային Patriot համակարգեր ձեռք բերելու մասին Միացյալ Նահանգների առաջարկը չի ազդի Թուրքիայի և Ռուսաստանի միջև C-400 համակարգեր գնելու համաձայնության վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Անկարայում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը: « C-400-ի գործարքն ավարտվել է, առաջին մարտկոցները կմատակարարվեն 2019 թվականի հոկտեմբերին: Patriot-ի առաջարկը ոչինչ չի փոխի, քանի…
Իսրայելում նոր խորհրդարանական ընտրություններ կկայանան
Իսրայելի իշխող խորհրդարանական կոալիցիան որոշում է կայացրել խորհրդարանի լուծարման մասին, արտահերթ խորհրդարանական ընտրությունները կկայանան 2019 թվականի ապրիլին, տեղեկացնում է The Jerusalem Post-ը: Ինչպես գրում է աղբյուրը, իրադարձությունները նման ընթացք ստացան այն բանից հետո, երբ «Յեշ Աթիդ» կուսակցության առաջնորդ Յաիր Լապիդը հայտարարեց, որ դեմ կքվեարկի Հարեդի ուղղության հուդայականությանը հարող հրեաներին իսրայելական բանակ զորակոչելու մասին որոշմանը, ինչը…
Հնագետները մարտական ձիու մնացորդներ են հայտնաբերել
Հնագետները Պոմպեյի արվարձաններում մարտական ձիու մնացորդներ են հայտնաբերել։ Այս մասին NASA-ին ասել է Պոմպեյի հնագիտական պարկի տնօրեն Մասիմո Օսաննան՝ գրում է gazeta.ru-ն: Մնացորդները հայտնաբերվել են հռոմեացի բարձրաստիճան զինվորականին պատկանած առանձնատան տարածքում։ Դա եղել է բարձր ձի՝ շքեղ զարդարված։ Մոտակայքում գտնվել են նաև երեք ձիու մնացորդներ։ Օսաննայի խոսքով՝ կենդանիները սատկել են 79թ․ Վեզուվի հրաբխի ժայթքման ժամանակ՝…
Ավրաամ Ռուսոյի առևանգմանն առնչվող գործի քննությունն ավարտվել է
Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն ավարտել է 2004 թվականին երգիչ Ավրաամ Ռուսոյի առևանգման առնչությամբ հարուցված քրեական գործի քննությունը: Ինչպես հաղորդում է Արմենպրես-ը, այս մասին հայտնում է ՌԴ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը: Քննության արդյունքում պարզվել է, որ Թելման Իսմաիլովը 2004 թվականի հունվարին, լինելով հանցավոր համաձայնության մեջ, խաբեությամբ ապահովել է Ռուսոյի ժամանումը Մոսկվայի «Պրահա» ռեստորան, ինչից հետո նրան…
Բրյուսելում տղամարդը «Կալաշնիկով»-ով կրակ է բացել
Բելգիական ոստիկանությունը փնտրում Է այն անձին, ով դեկտեմբերի 24-ին Բրյուսելի կենտրոնում կրակ Է բացել ռեստորանի պատուհանի վրա: Ինչպես հայտնում Է Reuters գործակալությունը, միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել: Միջադեպը տեղի Է ունեցել տեղական ժամանակով առավոտվա ժամը մոտավորապես 10-ին (Երեւանի ժամանակով ժամը 13:00-ին) Բրյուսելի կենտրոնի Լուիզ ավենյուի առևտրական փողոցում: Տղամարդը «Կալաշնիկով» ինքնաձիգից երեք անգամ կրակել Է…
Սայաթ-Նովայի «Նազանի» երգը եգիպտացի երգչի կատարմամբ
Եգիպտացի երգիչ Համզա Նամիրան, Լոնդոնի Թրաֆալգարի հրապարակում կատարել է՝ Սայաթ-Նովայի «Նազանի» երգը՝ հայերենով: Տեսանյութը Facebook-ի իր էջում տեղադրել է Al-ArabyTV հեռուստաալիքը՝ այն վերնագրելով՝ «Հայկական ֆոլկլորի կախարդանքը Համզայի հետ»:Տեսանյութը ստորև.
«Խորապես ցավում եմ Սիրիայի հարցով Թրամփի կայացրած որոշման համար», – Էմանուել Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ափսոսանք է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Սիրիայից ամերիկյան զորքերը դուրս բերելու որոշման համար: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ֆրանսիացի ղեկավարը հայտարարել է Չադի մայրաքաղաքում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, որտեղ ավարտվում է վերջինիս երկօրյա այցը: «Խորապես ցավում եմ Սիրիայի հարցով Թրամփի կայացրած որոշման համար»,- ասել է Էմանուել Մակրոնը՝ ընդգծելով, որ «դաշնակիցը…
Ռուսաստանն ու Ադրբեջանը մտադիր են նավթի արդյունահանման համատեղ ձեռնարկություններ հիմնել
Ռուսաստանն ու Ադրբեջանը մտադիր են նավթի արդյունահանման համատեղ ձեռնարկություններ հիմնել: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովը. հայտնում է РИА Новости-ն: «Մեր ծրագրերը ներառում են նավթի արդյունահանման համար համատեղ ձեռնարկությունների ստեղծումը: Բացի այդ, կան նաև գյուղատնտեսության ոլորտում մեքենաշինության ձեռնարկություն հիմնելու ծրագրեր»,- նշել է նա:
Ջեյմս Մեթիսը ստորագրել է Սիրիայից ամերիկյան զորքերը դուրս բերելու հրամանագիրը
ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը ստորագրել է Սիրիայից ամերիկյան զորքերը դուրս բերելու հրամանագիրը, հայտնել է Fox News հեռուստաալիքը՝ հղում անելով Պենտագոնի մի աղբյուրի: Ռազմական գերատեսչության մամուլի քարտուղարն AFP-ին տված հարցազրույցում հավաստել է, որ հրամանագիրն ստորագրված է: Անցած շաբաթ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Սիրիայում ԻՊ-ի (Ռուսաստանում արգելված) դեմ տարած հաղթանակի և արաբական այդ երկրից…
ԱՄՆ-ում զինվորականները կհետևեն Սանտա Քլաուսի տեղաշարժին
Չնայած այն բանին, որ ԱՄՆ-ում ժամանակավոր բյուջեի չընդունված նախագծի պատճառով կառավարական հաստատությունները մասնակիորեն դադարեցրել են աշխատանքը, Միացյալ Նահանգներում և ամբողջ աշխարհում երեխաներն, այնուամենայնիվ, կկարողանան Կոլորադոյի ռազմաբազայից տեղեկատվություն ստանալ Սուրբ ծննդյան գիշերը Սանտայի Քլաուսի տեղափոխությունների վերաբերյալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրես-ը, դեկտեմբերի 24-ին հայտնել Է The Independent բրիտանական թերթը: Ամերիկացի զինվորականները հավաստել են, որ 1,5 հազար…
Իսրայելի զինվորականները կրակ են բացել Սիրիայի սահմանին
Իսրայելի զինվորականները Սիրիայի սահմանին կրակ են բացել զինված մարդկանց խմբի վրա, հայտնում է Իսրայելի բանակի թվիթերյան էջը: «Իսրայելական զորքը կրակ է արձակել զինված կասկածելի անձանց ուղղությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ: Գերատեսչությունից հավելել են, որ զինված մարդիկ Իսրայելի ուղղությամբ հատել են սիրիական սահմանի մոտ գտնվող «Ալֆա» գիծը:















