Աշխարհ

  • Թբիլիսիում ընդդիմությունը հանրահավաքի ժամանակ պահանջել է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել

    Թբիլիսիում ընդդիմությունը հանրահավաքի ժամանակ պահանջել է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել

    Թբիլիսիի Ռուստավելի պողոտայում կիրակի օրը հազարավոր մարդիկ են հավաքվել ընդդիմադիր «Ուժը միասնության մեջ է» միավորման կազմակերպած հանրահավաքին, որը հրաժարվում է ճանաչել Վրաստանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները, 1in.am-ի փոխանցմամբ հաղորդում է INTERFAX.RU-ն: Ինչպես լրագրողների հետ զրույցում հայտարարել է ընդդիմադիր «Միասնական ազգային շարժում» կուսակցության թեկնածու Գրիգոլ Վաշաձեն, հանրահավաքի մասնակիցների հիմնական պահանջը արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն է:…

  • Պուտինն ու Էրդողանը համաձայնեցրել են Իդլիբում ապառազմականացված գոտու շուրջ քայլերը. Լավրով

    Պուտինն ու Էրդողանը համաձայնեցրել են Իդլիբում ապառազմականացված գոտու շուրջ քայլերը. Լավրով

    Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը «քսանյակի» գագաթնաժողովի շրջանակում կայացած հանդիպմանը համաձայնեցրել են Սիրիայի Իդլիբ նահանգի ապառազմականացված գոտու մասին համաձայնության իրականացման գծով քայլերը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ «Ռոսսիա 1» հեռուստաալիքի «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» հաղորդման ժամանակ։ «Այս հանդիպմանը նաև վերահաստատվել է Իդլիբի վերաբերյալ համաձայնությունը,–ասել է նա,–Նշվել է, որ, չնայած մեր…

  • Նիկոլ Փաշինյանի ցավակցական հեռագիրը Դոնալդ Թրամփին Ջորջ Բուշ Ավագի մահվան կապակցությամբ

    Նիկոլ Փաշինյանի ցավակցական հեռագիրը Դոնալդ Թրամփին Ջորջ Բուշ Ավագի մահվան կապակցությամբ

    Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է ուղարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ԱՄՆ 41-րդ նախագահ Ջորջ Բուշ Ավագի մահվան կապակցությամբ։ Ստորև ներկայացնում ենք հեռագրի ողջ տեքստը. «Խոր ցավով ընդունեցինք ԱՄՆ 41-րդ նախագահ Ջորջ Բուշ Ավագի մահվան լուրը։ Նա արժանավոր ամերիկացի էր, մեծ հայրենասեր, ով իր տեսանելի հետքը թողեց ոչ միայն Ամերիկայի Միացյալ Նահանգների, այլև համաշխարհային…

  • Պուտինը Թրամփի փոխարեն կարող է հանդիպել Էրդողանի հետ

    Պուտինը Թրամփի փոխարեն կարող է հանդիպել Էրդողանի հետ

    Ռուսաստանի և  Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող են հանդիպել G20-ի շրջանակում, այն բանից հետո, երբ ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը հրաժարվել է ռուս առաջնորդի հետ հանդիպումից, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով արտաքին քաղաքականության գերատեսչության աղբյուրին: «Մենք համաձայնության ենք եկել Էրդողանի հետ հանդիպում անցկացնելու վերաբերյալ: Հանդիպումը տեղի կունենա այն ժամանակահատվածում, որն ազատվել…

  • Մարսի վրա անհայտ օբյեկտ է հայտնաբերվե

    Մարսի վրա անհայտ օբյեկտ է հայտնաբերվե

    Curiosity մարսագնացը «կարմիր մոլորակի» մակերևույթին բնակտորի նման անսովոր օբյեկտ է հայտնաբերել: Այս մասին ասվում է ՆԱՍԱ-ի պաշտոնական կայքում: Little Colonsay անվանումը ստացած անհայտ օբյեկտն ավելի վաղ նկատել էին մարսագնացի տեսախցիկներից արված նկարներից մեկում: «Խումբը ենթադրում է, որ դա կարող է երկնաքար լինել՝ փայլելու պատճառվ», – ասել է դոկտոր Սյուզան Շվենցերը: Նշվում է նաև, որ օբյեկտի…

  • Թրամփն արտակարգ դրություն է հայտարարել Ալյասկայում

    Թրամփն արտակարգ դրություն է հայտարարել Ալյասկայում

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Ալյասկայում արտակարգ դրության ռեժիմ սահմանելու մասին՝ 7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի պատճառով, հայտնում է Tje Hill-ը: Նախագահական հրամանագրին համապատասխան  Ներքին անվտանգության նախարարությունն ու արտակարգ իրավիճակների կառավարման դաշնային գործակալության հետ պետք է միասնական գործեն՝ տուժածներին օգնություն ցուցաբերելու համար:  

  • Մահացել է Ջորջ Բուշ ավագը

    Մահացել է Ջորջ Բուշ ավագը

    Միացյալ Նահանգներում 94 տարեկանում մահացել է երկրի 41-րդ նախագահ Ջորջ Բուշ ավագը: Այս մասին նշված է նրա որդու` Ջորջ Բուշ կրտսերի հայտարարության մեջ. «Ջեյնը, Նեյլը, Դորոն և ես ցավով հայտնում ենք, որ 94 տարի ապրելուց հետո մեր թանկագին հայրը մահացավ»,– նշված է Բուշ կրտսերի Twitter–յան էջում։ Բուշը մահացել է նոյեմբերի 30-ի գիշերը: Հոգեհանգստի և թաղման մասին կհայտարարվի…

  • Ինդոնեզիայում 87 մարդ է փախել բանտից

    Ինդոնեզիայում 87 մարդ է փախել բանտից

    Ինդոնեզիայում հարյուրից ավելի մարդ է փախել երկրի արևմուտքի Բանդա Աչեհ քաղաքի բանտից, ոստիկանությունը նրանց որոնում է սկսել,  հայտնել է Associated Press-ը: Փախուստը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ 720 դատապարտյալների թույլ են տվել դուրս գալ խցերից նամազ անելու համար: «Նրանք չեզոքացրել են պահապան զինվորներին, թեև վերքերը լուրջ չեն եղել», – գրում է գործակալությունը: Նշվում…

  • Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան մտահոգված են Իդլիբում հրադադարի խախտումներով

    Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան մտահոգված են Իդլիբում հրադադարի խախտումներով

    Ռուսաստանը, Իրանն ու Թուրքիան  Սիրիայի վերաբերյալ Աստանայում կայացած հանդիպումից հետո համատեղ հայտարարությամբ մտահոգություն են հայտնել Իդլիբում տիրող իրավիճակի կապակցությամբ: «Մտահոգություն են հայտնել ռազմական գործողությունների դադարեցման շարունակական խախտումների կապակցությամբ և հայտարարել, որ որպես ռեժիմի երաշխավոր երկրներ կգործադրեն այն ջանքերը, որոնք կպահպանվեն  հանգիստ վիճակը», – մեջբերում է ТАСС- ը հայտարարության տեքստը: Աստանայի գործընթացի երաշխավորող երկրները նաև նշել…

  • Նավթի համաշխարհային գները զգալի նվազել են

    Նավթի համաշխարհային գները զգալի նվազել են

    Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գները նվազել են, փոխանցում է «Казинформ»-ը: Brent ապրանքանիշի հունվարի մատակարարումների ֆյուչերսների գինը Լոնդոնի ICE Futures բորսայում նվազել է 1,88  դոլարով՝ մինչև 58.61 դոլար՝ մեկ բարելի դիմաց: WTI տեսակի նավթի  դեկտեմբերի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) նվազել է 1,27 դոլարով՝ մինչև 50.29 …

  • «Վաղվանից անհնազանդության զանգվածային գործողություններ ենք սկսում»,-Սաակաշվիլի

    «Վաղվանից անհնազանդության զանգվածային գործողություններ ենք սկսում»,-Սաակաշվիլի

    «Վաղը առավոտվանից, նշանակություն չունի, թե ինչ արդյունքներ կհրապարակվեն, անհնազանդության զանգվածային գործողությունները ենք սկսում»,- այս մասին հայտարարել է Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, Armtimes-ի փոխանցմամբ՝ հայտնում է Ալիք Մեդիան: Նախկին նախագահը նշել է, որ վրաց հասարակությունը պետք է գիտակցի վտանգները և փրկի Վրաստանը: Նա Վրաստանի ոստիկանությանն ու բանակին կոչ է արել հեռանալ «քրեական բանդայից»: «Կոչ եմ անում,…

  • Նավթի համաշխարհային գները զարգանում են տարբեր ուղղություններով

    Նավթի համաշխարհային գները զարգանում են տարբեր ուղղություններով

    Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գները զարգանում են տարբեր ուղղություններով, փոխանցում է «Казинформ»-ը: Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունվարի  մատակարարումների ֆյուչերսների գինն աճել է 0,08 դոլարով՝ մինչև 60.49  դոլար՝ մեկ բարելի դիմաց: WTI տեսակի նավթի դեկտեմբերի  մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX)  նվազել  է 0,07  դոլարով…

  • Կալիֆոռնիայի հրդեհների պատճառած վնասը կազմել է 20 միլիոն դոլարից ավել

    Կալիֆոռնիայի հրդեհների պատճառած վնասը կազմել է 20 միլիոն դոլարից ավել

    ԱՄՆ ներքին գործերի նախարար Ռայան Զինքեն հայտարարել է, որ Հյուսիսային Կալիֆոռնիայի հրդեհների պատճառած նյութական վնասը կկազմի միլիարդավոր դոլարներ՝ տեղեկացնում է Slaq.am-ը: Նա նշել է, որ կան մեծ թվով բաներ, որոնց համար ինքը կնախընտրեր ծախսել այդ դաշնային միջոցները, եթե այս միջադեպը տեղի չունենար: Նշվում է, որ կառավարությունը արդեն 20 միլիոն դոլարից ավելին է հատկացրել աղետի հետևանքով…

  • Թրամփն առաջարկել է ստեղծել գլոբալ հեռուստացանց, որը կլինի CNN-ի այլընտրանքը

    Թրամփն առաջարկել է ստեղծել գլոբալ հեռուստացանց, որը կլինի CNN-ի այլընտրանքը

    168-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է ամերիկյան հեռուստատեսային ցանց ստեղծել համաշխարհային լսարանի համար, որը կդառնա CNN նորությունների ալիքի այլընտրանքը, որը քննադատաբար է տրամադրված Սպիտակ տան ներկայիս ղեկավարի նկատմամբ: Թրամփն այս մասին գրել է Twitter-ի իր անձնական էջում։ «Թեև Միացյալ Նահանգներում CNN-ի գործերը, դատելով ըստ վարկանիշների, այնքան էլ լավ չեն ընթանում, ԱՄՆ-ի սահմաններից դուրս…

  • Ադրբեջանում ղարաբաղյան պատերազմի մասնակիցների ընտանիքները բողոքի հերթական ակցիան են անցկացնում

    Ադրբեջանում ղարաբաղյան պատերազմի մասնակիցների ընտանիքները բողոքի հերթական ակցիան են անցկացնում

    Ղարաբաղյան պատերազմի մասնակիցների ընտանիքների մոտ 80 ներկայացուցիչներ, բողոքելով իրենց զոհված հարազատների համար փոխհատուցում չվճարելուց, այսօր կրկին հավաքվել են նախագահական նստավայրի առաջ։ Ինչպես տեղեկացնում է armtimes.com-ը, նրանք վանկարկել են «Շահիդների իրավունքներն անկասելի են» կարգախոսը։ «Մենք արդեն յոթերորդ անգամ ենք հավաքվում, որպեսզի մեր պահանջները կառավարությանը հասցնենք։ Սակայն որեւէ արդյունք չկա։ Պաշտոնյաներն ամեն անգամ տարբեր խոստումներով մեզ ուղեկցում են»,-…