fbpx
Աշխարհ

Ինդոնեզիայում 87 մարդ է փախել բանտից

Ինդոնեզիայում հարյուրից ավելի մարդ է փախել երկրի արևմուտքի Բանդա Աչեհ քաղաքի բանտից, ոստիկանությունը նրանց որոնում է սկսել,  հայտնել է Associated Press-ը:

Փախուստը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ 720 դատապարտյալների թույլ են տվել դուրս գալ խցերից նամազ անելու համար:

«Նրանք չեզոքացրել են պահապան զինվորներին, թեև վերքերը լուրջ չեն եղել», – գրում է գործակալությունը:

Նշվում է, որ ընդամենը փախչել է փորձել 113 մարդ, նրանցից 26-ին բռնել են, մինչդեռ ևս 87-ը գտնվում է ազատության մեջ: Բանդա Աչեհի ոստիկանությունը քաղաքում փակել է ճանապարհները և շարունակում է փախստականների որոնումները:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ