Աշխարհ
Ինտերպոլը նոր ղեկավար ունի
Ինտերպոլի նոր նախագահ է ընտրվել Հարավային Կորեայի ներկայացուցիչ Կիմ Չոն Յանը: Այս մասին ասվում է կառույցի թվիթերյան էջում: Նա Ինտերպոլը ղեկավարելու է 2 տարի: Քվեարկությունն անցել է Դուբայում կայացած կազմակերպության ասամբլեայի 87-րդ նստաշրջանում:
Տարիներ շարունակ Ադրբեջանը զենքեր է գնում Ռուսաստանից
Նոյեմբերի 19-ին Բելառուսի և Ադրբեջանի նախագահների բանակցությունների արդյունքում ստորագրվել է հուշագիր Բելառուսի պետական ռազմաարդյունաբերական հանձնաժողովի և Ադրբեջանի պաշտպանության նախարարության միջև սպառազինության և հակաօդային պաշտպանության տեխնիկայի առաքումների ոլորտում փոխշահավետ համագործակցության զարգացման մասին։ Ըստ Ադրբեջանի նախագահի հայտարարության, կարճ ժամանակամիջոցում հուշագիրը կվերածվի Բելառուսից ռազմական տեխնիկայի հերթական խմբաքանակ գնելու պայմանագրի։ Ադրբեջանագետ, պատմաբան Գրիգորի Այվազյանը անդրադառնալով Բելառուսի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքին՝…
Ձերբակալվել է Nissan-ի ղեկավար Կարլոս Գոնը
Ճապոնիայում ձերբակալվել է Nissan-ի և Renault-ի ղեկավար Կարլոս Գոնը, այդ մասին տեղեկացնում է yerkir.am-ը: Նրան մեղադրում են ֆինանսական օրենսդրության խախտման մեջ: Գոնին կասկածում են այն բանում, որ նա միտումնավոր խեղաթյուրել է սեփական վճարումների չափերի մասին տեղեկատվությունը` հարկերից խուսափելու համար:
Էմանուել Մակրոնի վարկանիշն իջել է 25%
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վարկանիշը կրկին իջել է, այս անգամ հասնելով 25%։ Այս մասին հայտնում է Journal Du Dimanche-ը։ Նշվում է, որ ֆրասիացի նախագահը հույս ուներ 2018 թվականի հիշատակության միջոցառումների հաշվին բարձրացնել իր վարկանիշը, սակայն առերեսվեց «դեղին ժիլետների» հասարական դժգոհության շարժման, ովքեր բողոքում են բենզինի թարկանցման պատճառով։ Բացի այդ, ըստ պարբերականի՝ նկատելիորեն ընկել է նաև վարչապետ Էդուար…















