Աշխարհ
Թռիչք դեպի Մարս
Axios-ի հաղորդմամբ՝ SpaceX ընկերության ղեկավար Իլոն Մասկը կարող է անձամբ թռչել Մարս: Նրա կարծիքով, այդպիսի թռիչքները հնարավոր կլինեն միայն 7 տարի անց, իսկ տոմսերը կարժենան մի քանի հարյուր հազար դոլար: Նա չի համաձայնել այն պնդման հետ, թե թռիչքները կարող են փրկություն դառնալ հարուստ մարդկանց համար, որոնք կցանկանան փախչել Երկրի վրա առկա խնդիրներից: Մասկի խոսքով՝ Մարսի…
Հալեպում տուժածների թվում հայեր չկան
Հալեպում տուժածների թվում հայեր չկան փոխանցեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: : Այս մասին հայտնում է Tert.am-ը. «Ըստ Հալեպում ՀՀ Գլխավոր հյուպատոսության նախնական տվյալների՝ տուժածների շրջանում հայեր չկան»,- ասաց նա: Ավելի վաղ Հալեպում հրապարակվող «Գանձասար» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Զարմիգ Չիլափոշյան-Պողիկյանը հայտնել էր, որ Հալեպում տեղի ունեցած ահաբեկչությունից տուժածների թվում, իրենց ունեցած տեղեկությունների համաձայն, հայեր չկան։…
Չինաստանում պայթյունը խլել է 2 մարդու կյանք, կա ավելի քան 20 տուժած
Առնվազն երկու մարդ է մահացել, 24-ը՝ վիրավորվել Չինաստանի հյուսիսային Ցզիլին նահանգի մեքենաշինական գործարանում նախօրեին տեղի ունեցած պայթյունի հետևանքով: Ինչպես հայտնում է ТАСС-ը, պայթյունը տեղի է ունեցել կեսգիշերին սկսված բռնկման հետևանքով: Նշվում է, որ տուժածներին հոսպիտալացրել են:
Արքայադուստր Եվգենիան հարսանեկան լուսանկար է հրապարակել
Յորքի արքայադուստր Եվգենիան հարսանեկան լուսանկար է հրապարակել, որտեղ հարսի զգեստով է՝ ամուսնու՝ Ջեք Բրուքսբենքի հետ միասին: Հանդիսավոր արարողությունը մեկ ու կես ամիս առաջ է տեղի ունեցել: Լուսանկարը հրապարակվել է արքայադստեր Instagram-ի էջում: «Իմ կյանքի լավագույն օր վերադառնալով»,-մակագրել է նա լուսանկարը: Լուսանկարը ավելի քան 150 հազար հավանում է և մի շարք բարեմաղթանքներ է հավաքել:
Նավթի համաշխարհային գները զգալի նվազել են
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գները նվազել են, փոխանցում է «Казинформ»-ը: Brent ապրանքանիշի հունվարի մատակարարումների ֆյուչերսների գինը Լոնդոնի ICE Futures բորսայում նվազել է 3,33 դոլարով՝ մինչև 59.19 դոլար՝ մեկ բարելի դիմաց: WTI տեսակի նավթի դեկտեմբերի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) նվազել է 4,21 դոլարով՝ մինչև 50.52 …
Ռասզիմի մեջ մեղադրվելուց հետո Դոլչեն և Գաբանան ներողություն են խնդրել
Իտալացի հայտնի մոդելյորներ Դոմենիկո Դոլչեն և Ստեֆանո Գաբանան ներողություն են խնդրել այն բանից հետո, երբ Չինաստանում Dolce&Gabbana ապրանքանիշին ռասիզմի և սեքսիզմի մեջ են մեղադրել: Իրենց ուղերձը նրանք տեսագրել են: Այս մասին հայտնում է 1in.am լրատվականը: Ուղերձի վերջում մոդելյորները չինարեն ներողություն են խնդրել: «Չինաստան անհամար այցելությունները մեզ ստիպեցին էլ ավելի սիրել չինական մշակույթը: Իհարկե, մենք ևս նախկինի…
Թուրքիան Հայաստանի հանդեպ որևէ նախապաշարմունք չունի
Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը «Թուրքիա-Ռուսաստան հարաբերություններ. Ձևավորել ապագան» խորագրով գիտաժողովի ընթացքում անդրադարձել է արցախյան հիմնախնդրին, հայտնում է henaran.am-ը. Նա նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմում խնդրի կարգավորման գործում ՌԴ-ն մեծ դեր ունի: Քալընը կրկնել է Թուրքիայի կողմից շահարկվող տեսակետը, որ 1992թ հիմնված Մինսկի Խումբը մինչև այժմ չի կարողացել իրենից ակնկալվող արդյունքը տալ, ինչի…
Մտավախություն կար, որ կառույցը չի դիմանա
Պիզայի հանրահայտ աշտարակի թեքությունը գնալով քչանում է: Ինչպես տեղեկացնում է CNN-ը, փորձագիտական դիտորդական խմբի տվյալներով՝ 57 մետր բարձրությամբ աշտարակը վերջին 20 տարում ուղղվել է 4 սմ-ով: 1990-ին հուշարձանը 800 տարվա ընթացքում առաջին անգամ փակվել է զբոսաշրջիկների համար. մտավախություն կար, որ կառույցը չի դիմանա: Այն ժամանակ աշտարակի վերին հատվածը ուղղահայաց դիրքից թեքվել էր 4.5 մետրով: 1993-2001…
Անհետանալուց շաբաթներ անց հաստատվել է, որ լրագրողը սպանվել է
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունում (ԿՀՎ) ձայնագրություն է հայտնվել, որից հայտնի է դառնում, թե ինչպես է Սաուդյան Արաբիայի գահաժառանգ Մուհամադ բին Սալման ալ Սաուդը կարգադրում սպանել սաուդացի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոկջիին: Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիյեթ» պարբերականը. Պարբերականի սյունակագիր Աբդուլքադիր Սելվինը գրում է, որ արքայազնը հեռախոսով խոսել է իր հարազատ եղբոր հետ, որը ԱՄՆ-ում Սաուդյան…
Dolce & Gabbana-ն Չինաստանում չեղյալ է համարել շոուն՝ ռասիզմի մեղադրանքների պատճառով
Dolce & Gabbana իտալական նորաձևության տունը այսօր չեղյալ է համարել Շանհայում ծրագրված շոուն՝ սկանդալային գովազդի պատճառով, որը Չինաստանում ռասիստական են համարել։ Panorama.am-ի փոխանցմամբ՝ պաշտոնական հայտարարությունը արվել է այն բանից հետո, երբ հրավիրված բազմաթիվ մարդիկ հայտնել են, որ չեն գալու: Հանրային վրդովմունքը սկսվել է սոցիալական ցանցերում տեղադրված երեք տեսանյութերից հետո, որոնցում չինացի մոդելը փայտիկների օգնությամբ ուտում…
Ինտերպոլը նոր ղեկավար ունի
Ինտերպոլի նոր նախագահ է ընտրվել Հարավային Կորեայի ներկայացուցիչ Կիմ Չոն Յանը: Այս մասին ասվում է կառույցի թվիթերյան էջում: Նա Ինտերպոլը ղեկավարելու է 2 տարի: Քվեարկությունն անցել է Դուբայում կայացած կազմակերպության ասամբլեայի 87-րդ նստաշրջանում:
Տարիներ շարունակ Ադրբեջանը զենքեր է գնում Ռուսաստանից
Նոյեմբերի 19-ին Բելառուսի և Ադրբեջանի նախագահների բանակցությունների արդյունքում ստորագրվել է հուշագիր Բելառուսի պետական ռազմաարդյունաբերական հանձնաժողովի և Ադրբեջանի պաշտպանության նախարարության միջև սպառազինության և հակաօդային պաշտպանության տեխնիկայի առաքումների ոլորտում փոխշահավետ համագործակցության զարգացման մասին։ Ըստ Ադրբեջանի նախագահի հայտարարության, կարճ ժամանակամիջոցում հուշագիրը կվերածվի Բելառուսից ռազմական տեխնիկայի հերթական խմբաքանակ գնելու պայմանագրի։ Ադրբեջանագետ, պատմաբան Գրիգորի Այվազյանը անդրադառնալով Բելառուսի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքին՝…
Ձերբակալվել է Nissan-ի ղեկավար Կարլոս Գոնը
Ճապոնիայում ձերբակալվել է Nissan-ի և Renault-ի ղեկավար Կարլոս Գոնը, այդ մասին տեղեկացնում է yerkir.am-ը: Նրան մեղադրում են ֆինանսական օրենսդրության խախտման մեջ: Գոնին կասկածում են այն բանում, որ նա միտումնավոր խեղաթյուրել է սեփական վճարումների չափերի մասին տեղեկատվությունը` հարկերից խուսափելու համար:
Էմանուել Մակրոնի վարկանիշն իջել է 25%
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վարկանիշը կրկին իջել է, այս անգամ հասնելով 25%։ Այս մասին հայտնում է Journal Du Dimanche-ը։ Նշվում է, որ ֆրասիացի նախագահը հույս ուներ 2018 թվականի հիշատակության միջոցառումների հաշվին բարձրացնել իր վարկանիշը, սակայն առերեսվեց «դեղին ժիլետների» հասարական դժգոհության շարժման, ովքեր բողոքում են բենզինի թարկանցման պատճառով։ Բացի այդ, ըստ պարբերականի՝ նկատելիորեն ընկել է նաև վարչապետ Էդուար…














