Աշխարհ

Հալեպում տուժածների թվում հայեր չկան

Հալեպում տուժածների թվում հայեր չկան փոխանցեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: : Այս մասին հայտնում է Tert.am-ը.

«Ըստ Հալեպում ՀՀ Գլխավոր հյուպատոսության նախնական տվյալների՝ տուժածների շրջանում հայեր չկան»,- ասաց նա: Ավելի վաղ Հալեպում հրապարակվող «Գանձասար» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Զարմիգ Չիլափոշյան-Պողիկյանը հայտնել էր, որ Հալեպում տեղի ունեցած ահաբեկչությունից տուժածների թվում, իրենց ունեցած տեղեկությունների համաձայն, հայեր չկան։

Հիշեցնենք, որ քիմիական հարձակման թիրախում էր հայտնվել Հալեպի ալ-Խալիդիա շրջանը, որի հետևանքով թունավորվել էին խաղաղ բնակիչներ: Նրանք տառապել են շնչահեղձությունից և շտապ տեղափոխվել են հիվանդանոց:

Հալեպի տուժած շրջաններ են ժամանել ռուս ռազմական քիմիկոսները՝ օգնություն ցուցաբերելու տուժած քաղաքացիներին: Այդ մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ