Axios-ի հաղորդմամբ՝ SpaceX ընկերության ղեկավար Իլոն Մասկը կարող է անձամբ թռչել Մարս:
Նրա կարծիքով, այդպիսի թռիչքները հնարավոր կլինեն միայն 7 տարի անց, իսկ տոմսերը կարժենան մի քանի հարյուր հազար դոլար:
Նա չի համաձայնել այն պնդման հետ, թե թռիչքները կարող են փրկություն դառնալ հարուստ մարդկանց համար, որոնք կցանկանան փախչել Երկրի վրա առկա խնդիրներից:
Մասկի խոսքով՝ Մարսի վրա մահվան հավանականությունն ավելի բարձր է, քան Երկրի:
