Երևան
Ազատ TV-ն լուսաբանում է Երևանի նորությունները՝ քաղաքային զարգացումների, վարչական որոշումների և մշակութային իրադարձությունների մասին։
Արթուր Մեսչյանը այցելել է ԵՊԲՀ
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, հայտնելով, որ Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը այցելել է բժշկական համալսարան: «Շրջեցինք բժշկական համալսարանի տարածքում, ծանոթացրեցինք մեր ծրագրերին, ներկայացրեցինք արված աշխատանքները: Գլխավոր ճարտարապետը ուրախ էր տեսնելու, թե ինչ պայմաններում են բուժում ստանում մեր հերոսները, ուրախ էր նաև փրկված շենքի…
Մենք մանսարդների կառուցում ենք նախաձեռնում, ոչ թե քանդում. Հայկ Մարության
«Մենք մանսարդների կառուցում ենք նախաձեռնում, ոչ թե քանդում», – նշեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը մարտի 18-ին լրագրողների հետ զրույցի ընթացքում՝ արձագանքելով մամուլում շրջանառվող այն լուրերին, որ շենքերի տանիքների մանսարդները պետք է ապամոնտաժվեն: Նրա խոսքերով, մանսարդների կառուցումը պետք է լինի քաղաքի 5-րդ ճակատը, բայց դա պետք է լինի կարգավորված, համակարգված, գլխավոր ճարտարապետի և քաղաքապետարանի ճարտարապետական բլոկի…
«Երևան 2800» այգին գրեթե պատրաստ է
«Երևանի 2800-ամյակի այգին արդեն գրեթե պատրաստ է, առաջիկա շաբաթներին կբացվի»,- ֆեյսբուքյան իր էջում այս մասին գրառում է կատարել Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: Այգին Մյասնիկյանի արձանի ետնամասում է: Նշենք, որ այն բարեկարգվում է «Վարդանյան ընտանիք» հիմնադրամի միջոցներով։
Երևանում նոր աղբամաններ կտեղադրվեն
«Սանիթեք» ընկերությունը ձեռք է բերել նոր աղբամանների խմբաքանակ, որոնք Երևանի քաղաքապետարանի հետ գործակցությամբ շուտով կտեղադրվեն մայրաքաղաքի փողոցներում, այս մասին ընկերությունը հայտարարություն է տարածել։ Նշվում է նաև, որ ընկերությունը մեծածավալ վնասներ է կրում` աղբամանները շարունակում են այրվել ամեն օր։ Ավելի վաղ քաղաքապետարանը համալրել է աղբահանությունն իրականացնող տեխնիկան։
Թափառող շներն այլևս բիզնես չեն լինելու. Երևանի քաղաքային իշխանությունների քաղաքականությունն իրագործվում է
Երևանում մեկնարկել է թափառող կենդանիների հավաքման, տեղափոխման, նախնական զննման, պատվաստման և ստերջացման ծրագիրը: Թափառող կենդանիների խնդրին լուծում տալու գործում քաղաքային իշխանությունների քաղաքականությունն այսօր արդեն իրագործվում է: «Յուրաքանչյուր օր մենք բավականին մեծածավալ աշխատանքներ ենք իրականացրել և քայլ առ քայլ եկել ենք նրան, որ կարողացանք սկսել թափառող կենդանիների վնասազերծման ծրագիրը: Ընտրվել է քաղաքակիրթ, առաջադեմ աշխարհի և անասնաբուժական…
Երևանի կենտրոնում ավտոկայանատեղերի վճարը պետք է թանկանա. Վիկտոր Մնացականյան
Երևանի կենտրոնում ավտոկայանատեղերի վճարը պետք է թանկանա, «Ազատության» եթերում հայտարարեց Կենտրոնի թաղապետ Վիկտոր Մնացականյանը։ «Երևանի կենտրոնը մեքենաների համար չէ, Երևանի կենտրոնը պետք է դառնա քաղաքացիների, հետիոտների համար։ Հիմիկվանից ասում եմ՝ կենտրոնում ավտոկայանատեղերի վճարը պետք է թանկանա», – ասաց նա։ Վիկտոր Մնացականյանի խոսքով՝ հիմա մարդիկ օրական վճարում են 35 դրամ։ «Մոսկվայում, օրինակ, անցած ամիս դարձավ 25-30…
Զուգահեռ կսկսվեն կանաչապատման աշխատանքները. Հակոբ Կարապետյան
«Ապամոնտաժման գործընթացն իր օրինաչափ հունով շարունակվում է: Դատական պրոցեսները չեն ձգձգվի»,- մարտի 15-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հակոբ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետտյանը: Հակոբ Կարապետյանը նշեց, որ քանդման աշխատանքները հնարավորինս շուտ կավարտվեն, և զուգահեռ կսկսվեն կանաչապատման աշխատանքները: Ապամոնտաժմանը զուգահեռ զգուշությամբ տեղափոխվում են թփերը, որոնք հետագայում կօգտագործվեն Օպերայի տարածքում կամ այլ վայրերում: Ըստ նրա՝…
Վերսկսվել են Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման աշխատանքները
Երևանի քաղաքապետարանը վերսկսել է Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման աշխատանքները: Այս պահին ապամոնտաժվում է «Ջազզվե» սրճարանը: Այս անգամ ապամոնտաժման աշխատանքներն բողոքի ակցիաներով չեն ուղեկցվում, աշխատանքներն ընթանում են առանց խոչընդոտների: «Ջազզվե» սրճարանի համասեփականատեր Արմեն Պետրոսյանը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով սրճարանների սեփականատերերին և աշխատակիցներին դադարեցնել բողոքի ակցիաներն ու պայքարը տեղափոխել իրավական հարթություն: Մարտի 14-ին Երևանի քաղաքապետարանը…
Մարությանն այցելել է Օպերայի հարակից տարածքում քաշքշուկի ժամանակ վնասվածք ստացած կնոջը
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը մարտի 14-ի ուշ երեկոյան տիկնոջ՝ Իվա Մարությանի հետ և Բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ այցելել է Առաջին համալսարանական կլինիկայում բուժում ստացող Սվետլանա Հարությունյանին։ Նա գոտկատեղի շրջանում վնասվածք է ստացել Օպերայի հարակից տարածքում նախօրեին տեղի ունեցած քաշքշուկի ժամանակ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: Քաղաքապետը…
Բողոքի ակցիայի հետևանքով տուժածները դուրս են գրվել հիվանդանոցից
Բողոքի ակցիայի հետևանքով տուժածները դուրս են գրվել հիվանդանոցից: Հայտնում է Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյան իր ֆեյսբուքյան էջում: Հայտարարության մեջ ասվում է. «Մաշտոցի պողոտայի բողոքի ակցիայի ընթացքում տուժածները՝ ոստիկանության աշխատակիցը և քաղաքացին, անհրաժեշտ բոլոր հետազոտություններն անցել են և ստանալով ամբուլատոր բժշկական օգնություն, դուրս են գրվել Հերացի համալսարանական հիվանդանոցից: Հիշեցնենք, որ այսօր ժամը…
Կենտրոնի թաղապետն ու ԲՀԿ-ական պատգամավորները կքննարկեն Օպերայի սրճարանների ապամոնտաժման հարցը
Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը և ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներ Նաիրա Զոհրաբյանը և Արման Աբովյանը հանդիպելու են՝ քննարկելու օպերայի տարածքի սրճարանների ապամոնտաժման հետ կապված խնդիրները: Մնացականյանը հայտնեց, որ շուրջ կես ժամ քննարկումներ են ունենալու: Զոհրաբյանն ու Աբովյանը ժամանել են Ազատության հրապարակ, քանի որ ահազանգեր էին ստացել քաղաքացիներից իրենց հանդեպ բռնությունների վերաբերյալ: …
Սրճարանների ապամոնտաժման դեմ բողոքի ցույցի մեկ մասնակից եւ մեկ ոստիկան հիվանդանոցում են
Օպերային հրապարակի հարակից տարածքների սրճարաններն ապամոնտաժվելու դեմ այսօր Մաշտոցի պողոտայում իրականացված բողոքի ակցիայի ընթացքում արձանագրված միջադեպի հետեւանքով 1 ոստիկան եւ 1 քաղաքացի տեղափոխվել են Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Այս տեղեկությունը հաղորդում են հաստատության լրատվական ծառայությունից: Ոստիկանության աշխատակիցը՝ (Ա. Կ. 1992 թվականի ծնված) ստացել է գլխի շրջանի վնասվածք, վիճակը գնահատվում է բավարարար: Քաղաքացին՝ (Հ. Ս.…
Երևանն արդեն տեր ունի, համակերպվե՛ք դրա հետ. Վիկտոր Մնացականյան
Օպերայի տարածքի սրճարանների ապամոնտաժման դեմ բողոքի ակցիայի ժամանակ ցուցարարներին էր մոտեցել Կենտրոն վարչական շրջանի թաղապետ Վիկտոր Մնացականյանը: Նա տեղեկացրեց, որ այդ սրճարաններում գրանցված աշխատակիցների թիվը 12 է: Ապա ավելացրեց, որ մարդիկ գերշահույթ են աշխատում, որևէ մեկը սոված չի մնում և կոչ արեց չտրվել պրովոկացիաներին: Թաղապետին հակադարձեցին՝ նշելով, թե պետությունը պարտավոր է աշխատանքով ապահովել այս աշխատակիցներին:…
Ցուցարարներին հաջողվեց մտնել ապամոնտաժվող սրճարանի տարածք
Օպերայի հարակից տարածքի սրճարանների աշխատակիցները շարունակում են բողոքի ակցիան քաղաքապետարանի որոշման դեմ։ Նրանց հաջողվեց մտնել ապամոնտաժվող սրճարանի տարածք, բռունցքներով հարվածել թիթեղյա տանիքին, խանգարել տեխնիկայի աշխատանքին։ Այժմ ապամոնտաժման աշխատանքները դադարեցվել են։ Տարածքում է նաև Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը: Նա շեշտում է, որ սրճարանները, միևնույն է, ապամոնտաժվելու են, եւ քաղաքին վերադարձվելու է իր պատմական դեմքը:…













