fbpx
Էկո

«Ծավ» ՓՀԷԿ-ի նկատմամբ նշանակվել է 750.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը գրառում է կատարել Facebook-ում: Տեսչական մարմինը հայտնում է, որ «Ծավ» ՓՀԷԿ-ի նկատմամբ նշանակվել է 750.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք

«ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից «Լոսեմա» ԲԲԸ-ին պատկանող «Ծավ» ՓՀԷԿ-ում իրականացված ստուգման արդյունքում պարզվել է, որ ջրառի կետում տեղադրված ջրաչափը կապարակնքված չի եղել, նշանակվել է 300.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Ընկերությունն իրականացրել է ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված չափաքանակներից ավել ջրառ, որի համար վարչական տուգանքի չափը կազմել է 200.000 ՀՀ դրամ, ջրօգտագործման և ջրահեռացման անհատական նորմաները (ՋՋ) չներկայացնելու համար՝ 250.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք»,-ասվում է գրառման մեջ։

https://www.facebook.com/ecoinspect.am/posts/2665243220393604

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ