Կատալոնական «Բարսելոնան» նախկինում մարզած Խոսեպ Գվարդիոլան խոսել է թիմի ներկայիս մարզիչ Էռնեստո վալվերդեի հնարավոր հրաժարականի մասին։
«Բարսելոնան» հատուկ տեղ է, որտեղ պարզապես չեմպիոնություն նվաճելը բավարար չէ: Ցավում եմ Վալվերդեի համար, նա արժանի չէ դրան:
Հուսով եմ, որ իրավիճակը շուտով կլուծվի: Ես դա ցանկանում եմ որպես ակումբի անդամ», – Գվարդիոլայի խոսքերը մեջբերում է Marca-ն։