fbpx
Աշխարհ

Չավուշօղլուն այսօր կայցելի Մոսկվա ու կհանդիպի Լավրովի հետ

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն այսօր՝ մարտի 16-ին, աշխատանքային այցով կլինի Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում, որտեղ հանդիպում կունենա ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ։

Այս մասին հայտնում են Ռուսաստանի ԱԳ նախարարության մամուլի ծառայությունից։

Նշվում է, որ կողմերը քննարկելու են միջազգային օրակարգի հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ Ուկրաինայի հարցը, ինչպես նաև երկկողմ օրակարգային հարցեր։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ