Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ջանքերով, համայնքների համաչափ զարգացմանը և բուժծառայությունների հասնելիությանն ուղղված ծրագրերի շրջանակներում, Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկան վերազինվել է ժամանակակից ռենտգեն սարքավորումով։
Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ մամուլի ծառայությունից։
- Ինչու՞ կենդանական ծագման կաթը փոխարինելը բուսականով
- Առավոտյան այցելեցինք սրճարան, օրենքն աշխատում է․ Արսեն Թորոսյան
«Քայլ առ քայլ պետք է վերազինենք առաջնային օղակը` պոլիկլինիկաներն ու ամբուլատորիաները»,-Լոռու մարզ այցելության ընթացքում Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկայում նշել է նախարար Անահիտ Ավանեսյանը։
Մասնագետները նշել են, որ նոր սարքն իր հնարավորություններով անհամեմատելի է նախորդի հետ, որը 1986-1987 թվականների արտադրության էր։ Նախարարը զրուցել է բուժանձնակազմի հետ` շեշտելով, որ վերջին երկու տարիների` ամբուլատոր բուժհաստատությունների վերազինմանն ուղղված ծրագրերը կլինեն շարունակական։


