fbpx
Հասարակություն

Ծաղկաձորը ներառվել է ԱՊՀ ձմեռային լավագույն առողջավայրերի հնգյակում

Ռուսական վերլուծական «ТурСтат» գործակալությունը ներկայացրել է ԱՊՀ ձմեռային լավագույն առողջավայրերը։ Ցուցակը կազմվել է առցանց հարցումների հիման վրա, որոնք անցկացվել են Ձյան համաշխարհային օրվա առթիվ (հունվարի 20)։

Լավագույնների հնգյակում է հայտնվել նաև լեռնադահուկային առողջավայր Ծաղկաձորը, որի օգտին իր ձայնն է տվել հարցվածների 8 տոկոսը։

Ձմեռային լավագույն առողջավայրեր են ճանաչվել Մինսկի շրջանի Լոգոյսկն ու Սիլիչին, որոնք հավաքել են 32 տոկոս ձայն։ Հնգյակում են ներառվել նաև առողջավայրեր, որոնք գտնվում են Ղազախստանում, Ադրբեջանում և Ղրղզստանում։


ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ