fbpx
Աշխարհ

Ճապոնիայում մահացել է մոլորակի ամենատարեց տղամարդը

Ճապոնական Հոկայդո կղզու բնակիչ Մասաձո Նոնական, ով ավելի վաղ ճանաչվել էր Երկրի ամենատարեց տղամարդը, մահացել է 113 տարեկանում։ Այս մասին հայտնում է Kyodo գործակալությունը։

Նա ծնվել էր 1905 թվականին։ Վերջին տարիներին թոռների հետ ապրել է Հոկայդոյի հյուսիսում՝ Մեական լեռան ստորոտում։ Տարեց ճապոնացին մահացել է Ասերո բնակավայրի իր տանը։

Նշվում է, որ նրա թոռները ղեկավարում են տեղի տաք ջրի աղբյուրների մոտ գտնվող ոչ մեծ հյուրանոցը։

Ամենատարեց մարդկանց վարկանիշում Նոնական 30-րդ տեղում էր։ Նրան նախորդող բոլոր հորիզոնականներում կանայք են։

Մասաձո Նոնական Երկրի ամենատարեց տղամարդն է ճանաչվել 2018 թվականի ապրիլին։ Նա ունեցել է 7 եղբայր ու քույր, 5 երեխա։ Սիրում էր քաղցրավենիք ուտել, հեռուստացույց դիտել և թերթեր կարդալ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ