Հայաստանի Հանրապետության արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանն այսօր ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում խոսեց սահմանադրության մասին։
Նա ասաց, որ սահմանադրական բարեփոխումները ծայրահեղ անհրաժեշտություն են։
Իսկ կառավարման համակարգի փոփոխության մասով Մինասյանն ասաց, որ յուրաքանչյուր անցում ցնցում է պետական համակարգի համար։
Նա կարծիք հայտնեց, որ Հայաստանի համար խորհրդարանական կառավարման ձևը լավ է։
