ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսիսյանը խոսել է Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևն ընդունելու մասին։
«Միացյալ Նահանգների կողմից այս բանաձևի ընդունումը ամուր հանձնառության, մարդու իրավունքների հիմնարար արժեքներին նվիրվածության կարևորագույն դրսևորում էր։
Իսկ այն հարցին, թե ինչ կտա սա Հայաստանի Հանրապետությանը, բնականաբար, պետք է նշել, որ ցեղասպանության ճանաչման գործընթացը հանդիսանում է ՀՀ արտաքին քաղաքականության կարևորագույն բաղադրիչներից մեկը։
Ցեղասպանության ճանաչման գործընթացը նաև անվտանգային կարևորագույն բաղադրիչ է իր մեջ պարունակում, քանի որ ճանաչման փաստն իր հետ բերում է նաև անվտանգության հավելյալ ապահովում», – ասել է Ներսիսյանը։
https://www.facebook.com/EmbassyofArmenia/videos/1028647977481174/?__xts__%5B0%5D=68.ARD-c6lypzMXcU7cQmCyU0qmVbc8NjbIpV30ACPqfyXx-jRgDB38lkJEzHOrCre4jVhy4Wfz9tFMty1-V3hBPL18-JBKKtBWjilaExm-W98E5XmcrHQVz87mj-UoO2f3M8YYLlUxNqLGjdhtdRJryJwkM5bBWl3dzaCcy7uJ_xk6jqO2iRuxX2H6dUxBFb7WYf0IfGy4UE_3kArtXht41p7MwCVBfStHMdhDCKF12lE8eeN98c7pHeF8ntvyTQH-fm8GW2zHh1XFoOvkydcepOz2yWYoxwwyAwnpFWUUZ_UuX0IDwOzzIk8DZJOnIVpSrwSLSJnvOESAJRsulaBHNJb1Kl-toA23VQM&__tn__=-R