Մադրիդի «Ռեալի» 34-ամյա ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման անգլիական «Լիվերպուլի» դեմ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպմանն ընդառաջ խոսել է իր սպասելիքների մասին:
«Ես երազում եմ Չեմպիոնների լիգայի ևս մեկ հաղթանակի մասին: Դրա համար պետք է շատ լավ պատրաստված լինել։
Մենք կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի հաղթենք»,- Բենզեմայի խոսքն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։