Մարտի 26-ին, ժամը 16.45-ին, 35-ամյա քաղաքացին բուժօգնության է դիմել հիվանդանոց և հայտնել, որ վնասվածքը ստացել է նույն օրը Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում՝ ավտովթարի հետևանքով:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 26-ին, ժամը 22.00-ին, Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ-2114» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2114»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 26-ին, ժամը 19.40-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագեն»-ի վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 21-ին Կոտայքի մարզի Զովունի գյուղում իրար են բախվել «Օպել Աստրա» և «Պորշե» մակնիշի ավտոմեքենաներ:
Մարտի 26-ին, ժամը 17.00-ին, Կոտայքի մարզի դատախազությունից ոստիկանության Նաիրիի բաժին հաղորդում է ստացվել, որ 46-ամյա քաղաքացին դիմել է, որ նշված վթարի հետևանքով իր կինը ստացել է մարմնական վնասվածքներ:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 25-ին, ժամը 19.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Կապանի բաժին հաղորդում էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է դիմել 63-ամյա քաղաքացի:
Պարզվել է, որ մարտի 25-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել Կապան քաղաքի Գ.Արզումանյան փողոցի բետոնե պատնեշին, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 63-ամյա քաղաքացին «ՎԱԶ-2107»-ի վարորդն է։
Կատարվում է քննություն։